Գլխավոր տեղեկություն
Համար
N 512-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.06.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.06.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 15 հունիսի 2015 թվականի N 512-Ա

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի պահանջներով`

1. «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շուրջ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի պատվիրակության հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին` ստորագրել բանակցությունների արդյունքում կազմված արձանագրությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունիսի 15

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

հունիսի 15-ի N 512-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն     Կ Ա Զ Մ

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ

Ա. Գևորգյան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (բանակցային խմբի ղեկավար)

   

Ա. Առաքելյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ

   

Գ. Գրիգորյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար

   

Ա. Բաղդասարյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ

Ա. Կարապետյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության տրանսպորտի և հաղորդակցության ոլորտներում բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ

   

Ա. Ավագյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի պետ

   

Է. Բաղդասարյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ

   

Ս. Մկրտչյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի գլխավոր մասնագետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան