ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2015 թվականի N 661-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 21-ի N 1361-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետին համապատասխան` 2014 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ եկամուտների հաշվին փոխանցված գումարից 168,000.0 հազ. դրամը վերաձևակերպել որպես ռադիոհաճախականության օգտագործման վճարի գծով մուտքեր` դրանք հաշվեգրելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացված 801-811 մՀց և 842-852 մՀց ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության տրամադրման մրցույթի հաղթողի կողմից 2015 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակներում վճարման ենթակա (յուրաքանչյուր եռամսյակի համար 84,000.0 հազ. դրամ) ռադիոհաճախականության օգտագործման վճարի գումարների դիմաց:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2015 թ. հունիսի 22
վարչապետՀ. Աբրահամյան
Երևան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|