ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունիսի 2012 թվականի N 761-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՍՏՐԱ ԿՐԻՍՏԱԼՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Աստրա Կրիստալս» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2012 թվականի հունիսի 1-ից մինչև 2014 թվականի փետրվարի 1-ը ներառյալ ներմուծվող` 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել հայտարարագրման օրվանից երեք տարի ժամկետով:
(1-ին կետը փոփ. 18.06.15 N 641-Ա)
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Աստրա Կրիստալս» փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունիսի 26 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականիհունիսի 22-ի N 761-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԱՍՏՐԱ ԿՐԻՍՏԱԼՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման/ |
Արժեքը (դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1. |
8514 |
Ավտոմատ սարքավորում` սապֆիրի մոնոկրիստալ աճեցնելու համար NIKA M60 (քանդված վիճակում, առանց ջերմային հանգույցի) |
հատ |
19 |
ՌԴ |
1596000000 |
2. |
8514 |
Գարնիսաժային վառարան |
հատ |
1 |
Չինաստան |
194000000 |
3. |
8415 |
Չիլեր |
հատ |
2 |
Չինաստան |
38960000 |
4. |
9024 |
Ռենտգենային սարքավորում` բյուրեղների մեխանիկական հատկությունները որոշելու համար |
հատ |
4 |
Չինաստան |
224000000 |
5. |
8419 |
Հովացման աշտարակ (գրադիրնյա) |
հատ |
4 |
Թուրքիա |
109000000 |
6. |
8419 |
Ջերմափոխանակիչ |
հատ |
6 |
Թուրքիա |
79200000 |
7. |
8413 |
Պոմպակայան |
հատ |
4 |
Թուրքիա |
66800000 |
8. |
8426 |
Ձողակառույց կռունկներ (կռան բալկա, քանդված վիճակում) |
հատ |
2 |
ՌԴ |
114800000 |
9. |
8514 |
Սապֆիրի մոնոկրիստալ (կորունդ) աճեցնելու վակուումային վառարանի ջերմային հանգույց |
հատ |
30 |
Չինաստան |
840000000 |
10. |
8537 |
Էլ. բաշխիչ վահանակ |
հատ |
35 |
Թուրքիա |
274259200 |
11. |
8504 |
Անխափան սնուցման սարք |
հատ |
3 |
Թուրքիա |
156384800 |
12. |
8536 |
Բաշխիչ հաղորդաձող (քանդված վիճակում) |
կգ |
18000 |
Թուրքիա |
133860000 |
13. |
8464 |
Մետաղալարային կտրող մեքենա` միներալ կորունդների համար |
հատ |
1 |
Շվեյցարիա, Գերմանիա |
200000000 |
14. |
8421 |
Ուլտրաֆիլտր |
հատ |
5 |
Թուրքիա, Շվեդիա |
148000000 |
15. |
8427 |
Ամբարձիչ սարքավորումներ |
հատ |
10 |
ԱՄԷ, Չինաստան |
16000000 |
16. |
7308 |
Մալուխի ցինկապատ ուղետար |
կգ |
4000 |
Թուրքիա |
12800000 |
17. |
3917 |
Պլաստմասսայե խողովակներ և կցամասեր |
կգ |
1000 |
Թուրքիա |
41000000 |
Ընդամենը |
4245064000 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.06.2015, N 641-Ա | 20.06.2015, N 761-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|