ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2011 թվականի N 1247-Ա
ՄԱՍՆԱՎՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԳՆԱՀԱՏՈՂ ԵՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ` ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշման N 1 հավելվածի 6-րդ կետի 3-րդ ենթակետը`
1. Ստեղծել մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար ներկայացված հայտը գնահատող և ազատ տնտեսական գոտում շահագործողներին թույլտվություն տրամադրող՝ մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողով:
2. Հաստատել մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար ներկայացված հայտը գնահատող և ազատ տնտեսական գոտում շահագործողներին թույլտվություն տրամադրող՝ մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` միջգերատեսչական հանձնաժողով) կազմը՝ համաձայն հավելվածի:
(2-րդ կետը փոփ. 07.11.12 N 1077-Ա)
3. Միջգերատեսչական հանձնաժողովին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կանոնակարգը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. դեկտեմբերի 23-ի N 1247-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար |
- միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ | |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
||
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ |
||
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետ (համաձայնությամբ) |
||
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ |
||
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի արտաքին տնտեսական գործունեության մոնիթորինգի և վիճակագրության վարչության պետ |
||
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության |
||
«Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն» (համաձայնությամբ) |
||
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության |
- միջգերատեսչական հանձնաժողովի |
(հավելվածը խմբ. 07.11.12 N 1077-Ա, 20.06.14 N 577-Ա, փոփ. 27.04.15 N 312-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.12.2019, N 1955-Ա | 26.12.2019, N 1247-Ա | |
23.11.2018, N 1576-Ա | 24.11.2018, N 1247-Ա | |
10.05.2016, N 397-Ա | 11.05.2016, N 1247-Ա | |
27.04.2015, N 312-Ա | 28.04.2015, N 1247-Ա | |
20.06.2014, N 577-Ա | 21.06.2014, N 1247-Ա | |
07.11.2012, N 1077-Ա | 08.11.2012, N 1247-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|