ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիսի 2015 թվականի N 621-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 536, 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 226-Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1853-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը, հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.3-րդ կետով.
«3.3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին պատկանող հափշտակված տրանսպորտային միջոցները՝ հետախուզում հայտարարվելու դեպքում սահմանված կարգով ժամանակավոր (մինչև հայտնաբերումը) դուրս են գրվում տվյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ կազմակերպության հաշվեկշռից:».
2) որոշման N 2 հավելվածում՝
ա. 19-րդ կետից հանել «կամ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ» բառերը,
բ. 28-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Հայտի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հետ:»,
գ. 29-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Հայտի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հետ:»,
դ. 30-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 31-րդ, 32-րդ, 33-րդ, 34-րդ, 35-րդ կետերով և 8-րդ գլխով.
«31. Հափշտակված տրանսպորտային միջոցները, դրանց նկատմամբ հետախուզում հայտարարվելու դեպքում, սեփականատիրոջ (ներկայացուցչի) գրավոր դիմումի կամ հետախուզում հայտարարելու մասին փաստաթղթի (այդ թվում՝ էլեկտրոնային) հիման վրա հաշվառումից ժամանակավոր հանվում են, և դրանց գրանցումը կասեցվում է:
32. Սույն կարգի 31-րդ կետում նշված տրանսպորտային միջոցների հայտնաբերման դեպքում սեփականատիրոջ գրավոր դիմումի, տրանսպորտային միջոցը սեփականատիրոջը հանձնելու (հայտնաբերվելու) վերաբերյալ փաստաթղթի կամ հետախուզումը դադարեցնելու մասին փաստաթղթի (այդ թվում՝ էլեկտրոնային) հիման վրա հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցի հաշվառումը և գրանցումն անվճար վերականգնվում են:
33. Տրանսպորտային միջոցները խոտանելու դեպքում հաշվառումից հանելու համար սեփականատերը (ներկայացուցիչը) հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում՝
1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ.
2) տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր.
3) տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը.
4) տրանսպորտային միջոցի (միջոցների) գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը` բացառությամբ հետևյալ դեպքերի`
ա. հարկադիր էլեկտրոնային աճուրդով ձեռքբերման,
բ. սնանկության աճուրդով ձեռքբերման,
գ. հարկադիր էլեկտրոնային աճուրդից կամ սնանկության վարույթի աճուրդից գույքը պահանջատիրոջը կամ պարտատիրոջը հանձնման,
դ. բանկերի (վարկային կազմակերպությունների, գրավատների) կողմից արտադատական եղանակով բռնագանձման,
ե. դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին, ինչպես նաև դրանց դիվանագիտական կամ վարչատեխնիկական անձնակազմի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամներին պատկանող տրանսպորտային միջոցների իրացման,
զ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և բորսաների կողմից օտարման:
34. Ավտոմոբիլի զույգ համարանիշերի, մոտոցիկլի, կցորդի համարանիշերի կորստյան դեպքում տրանսպորտային միջոցը խոտանելու համար ներկայացվում է նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից տրված՝ դրանց կորստյան փաստի վերաբերյալ հայտարարություն տալը հավաստող փաստաթուղթ:
35. Ավտոմոբիլի մեկ համարանիշի կամ հաշվառման վկայագրի կորստյան դեպքում դրա մասին նշում է կատարվում տրանսպորտային միջոցը խոտանելու մասին էլեկտրոնային գործում: Այդ դեպքում մեկ համարանիշի կամ հաշվառման վկայագրի բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ խոտանումը մերժելու համար:»:
«VIII. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
36. Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման համակարգչային շտեմարանները և էլեկտրոնային մատյանները պահպանվում են մշտական, իսկ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը, ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթը (ինքնաշեն տրանսպորտային միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջներին համապատասխանության վերաբերյալ անկախ ավտոփորձագետի կողմից տրված եզրակացությունը), հաշվառման վկայագիրը, տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի ներկայացուցչության կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնող կազմակերպության կողմից տրված տեղեկանքը, տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը, տրանսպորտային միջոցների տվյալների մասին տեղեկանքը, տրանսպորտային միջոցի վերասարքավորման կամ առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալու մասին որոշումները (այդ թվում` էլեկտրոնային եղանակով ստացված)` 1 տարի ժամկետով, որից հետո ենթակա են ոչնչացման:
37. Սույն կարգի 36-րդ կետում նշված պահպանման ժամկետը հաշվարկվում է փաստաթղթերը հաշվառման ստորաբաժանում մուտք լինելու օրվանից:».
3) որոշման N 3 հավելվածի 1-ին կետի՝
ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունենալու դեպքում՝ նաև փաստացի բնակության վայրի նշումով տեղեկանք.».
բ. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, եթե տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը գրանցված չէ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում (այսուհետ՝ ճանապարհային ոստիկանություն).».
4) որոշման N 4 հավելվածի 1-ին կետի՝
ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունենալու դեպքում՝ նաև փաստացի բնակության վայրի նշումով տեղեկանք.».
բ. 6-րդ ենթակետի «ե» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե. դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին, ինչպես նաև դրանց դիվանագիտական կամ վարչատեխնիկական անձնակազմի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամներին պատկանող տրանսպորտային միջոցների իրացման,».
5) որոշման N 5 հավելվածի 1-ին կետի՝
ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունենալու դեպքում՝ նաև փաստացի բնակության վայրի նշումով տեղեկանք.».
բ. 8-րդ ենթակետի «ե» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե. դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին, ինչպես նաև դրանց դիվանագիտական կամ վարչատեխնիկական անձնակազմի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամներին պատկանող տրանսպորտային միջոցների իրացման,».
6) որոշման N 7 հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. «ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ»-«OWNER»՝ սեփականատիրոջ ազգանունը, անունը և հայրանունը կամ կազմակերպության (հիմնարկության) անվանումը, իսկ իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքներին սեփականության իրավունքով պատկանող, սակայն դրանց կողմից ստեղծված իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունների (հիմնարկ, պետական մարմին, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպություններ) կողմից շահագործվող տրանսպորտային միջոցների դեպքում, եթե դրանք հաշվառվում են դրանք շահագործող կազմակերպությունների անվանմամբ, շահագործող կազմակերպության անվանումը, ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալությամբ տրվող տրանսպորտային միջոցների դեպքում՝ վարձակալի ազգանունը, անունը և հայրանունը կամ վարձակալ կազմակերպության (հիմնարկության) անվանումը (յուրաքանչյուր լեզվով առավելագույնը՝ 40 նիշ),».
7) որոշման N 11 հավելվածի՝
ա. 1-ին կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,
բ. 1-ին կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) ճանապարհային երթևեկությանը ժամանակավոր մասնակցող տրանսպորտային միջոցների համարանիշեր՝ համաձայն N 6 ձևի՝
ա. տեսակ 30, տեսակ 30.1 («Փորձարկում»)` տրանսպորտային միջոց արտադրող կազմակերպության արտադրական նմուշ հանդիսացող կամ ֆիզիկական անձանց ինքնաշեն՝ ճանապարհային փորձարկումներին մասնակցող կամ տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի կողմից առևտրային նպատակներով ձեռք բերված կամ ներմուծված տրանսպորտային միջոցների,
բ. տեսակ 31 («Տարանցիկ»)` Հայաստանի Հանրապետությունից արտահանման նպատակով հաշվառումից հանվող տրանսպորտային միջոցների, ինչպես նաև «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով 2 ամսվանից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների,
գ. տեսակ 32 («Ժամանակավոր»)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում տրանսպորտային միջոցների շահագործման արգելման հիմք հանդիսացող պատճառների վերացման կամ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով գրանցելու, սակայն չհաշվառելու դեպքում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) տրանսպորտային միջոցը կայանման վայր տեղափոխելու կամ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցված, սակայն չհաշվառված տրանսպորտային միջոցը պետական գրանցումից հանելու կամ հաշվառման ներկայացնելու նպատակով տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) տրանսպորտային միջոցը կայանման վայրից տեղափոխելու համար կամ հաշվառումից հանված և այլ մարմինների կողմից հետագայում հաշվառման ենթակա կամ տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի կողմից առևտրային նպատակներով ձեռք բերված (ներմուծված) և օտարված տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով գրանցման ներկայացնելու նպատակով տրանսպորտային միջոցը ձեռք բերած անձին (ներկայացուցչին) տրանսպորտային միջոցը կայանման վայրից տեղափոխելու համար տրանսպորտային միջոցներին տրվող կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրանսպորտային միջոցին հատկացված, սակայն հաշվառման պահին չտրամադրված ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի, ինչպես նաև զույգ համարանիշերից մեկի կորստյան դեպքում տառերի և թվերի նույն հավաքածուն պարունակող համարանիշ հատկացնելու պահին չտրամադրված համարանիշի փոխարեն տրվող համարանիշեր:»,
գ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն հավելվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերություններում նշված համարանիշերը պատրաստվում են ինքնակպչուն ջրակայուն նյութից և պետք է ունենան հատուկ դրոշմի միջոցով արված կտրվածքներ` տրանսպորտային միջոցի վրա փակցնելուց հետո դրա ամբողջական պոկումը կանխելու նպատակով, իսկ մյուս բոլոր տեսակների համարանիշերը՝ մետաղից:»,
դ. 6-րդ կետում «6-րդ ենթակետի «բ», «գ» և «դ» պարբերություններում» բառերը փոխարինել «6-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերություններում» բառերով,
ե. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Համարանիշերում կիրառվող մակագրությունների տեսակներն են՝ «AM», «ARM», «TEST»:»,
զ. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Համարանիշերի եզրաչափերն են՝
|
», |
է. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. 31-րդ և 32-րդ տեսակների համարանիշերում ժամկետի նշման դաշտի եզրաչափերն են` 50X100 մմ:»,
ը. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Համարանիշերի հիմնագույները, տառերի, թվանշանների ու մակագրությունների գույներն են՝
|
», |
թ. N 2 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի,
ժ. N 6 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի.
8) որոշման N 12 հավելվածում՝
ա. 2-րդ կետում «Ժամանակավոր-1» բառերը փոխարինել «Ժամանակավոր» բառով,
բ. 3-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հաշվառման տարածքային ստորաբաժանումներում համարանիշերի ստացումն արձանագրվում է ստորաբաժանման փաստաթղթերի մուտքի մատյանում, իսկ հատկացումն արտացոլվում է տրանսպորտային միջոցների հաշվառման էլեկտրոնային ռեգիստրում: Սույն կարգի 18-րդ կետում նշված դեպքերում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանումներից համարանիշերի ստացումը և դրանք տրանսպորտային միջոցները տնօրինողներին հանձնելն արձանագրվում են համարանիշերի մուտքի և ելքի առանձին մատյանում:
4. Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ստորաբաժանումներում «Ժամանակավոր» տեսակի համարանիշերի ստացումը և անձնակազմին բաշխումն արձանագրվում են համարանիշերի մուտքի և ելքի մատյանում: «Ժամանակավոր» տեսակի համարանիշերի հատկացումն արձանագրվում է «Ժամանակավոր» տեսակի համարանիշերի հատկացման մատյանում:»,
գ. 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին կետով.
«4.1. Տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին «Փորձարկում» և «Ժամանակավոր» տեսակի համարանիշերը հատկացվում են ըստ իրենց կողմից ներկայացված հայտի՝ ճանապարհային ոստիկանության վարչական մասի համապատասխան ստորաբաժանման կողմից՝ պայմանագրի հիման վրա, որով, բացի օրենսդրությամբ պայմանագրին ներկայացվող սահմանված պահանջներից, սահմանվում են նաև այդ համարանիշերը հաշվառելու և հատկացնելու, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգն ու պայմանները:»,
դ. 8-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) «Փորձարկում» տեսակի համարանիշերը.», իսկ 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.»,
ե. 14-րդ կետից հանել «կամ մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ» բառերը,
զ. 15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Հայտի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հետ:»,
է. 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.1-ին կետով.
«16.1. «Տարանցիկ» տեսակի համարանիշերի վրա ժամկետը նշվում է դրանք հատկացնող՝ սույն կարգի 16-րդ կետում նշված ստորաբաժանումների կողմից համարանիշի դիմային մասի դեղին հիմնագույնի դաշտում` այդ դաշտի վերևի մասում տարեթիվը, ներքևի մասում՝ ամիսը արաբական թվերով նշված ինքնակպչուն թաղանթ փակցնելու միջոցով:»,
ը. 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. «Ժամանակավոր» տեսակի համարանիշեր հատկացվում են՝
1) ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումների կողմից՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելելու նպատակով ի պահ վերցված հիմնական համարանիշերի փոխարեն՝ երթևեկության արգելման պատճառը վերացնելու համար անհրաժեշտ ժամկետով.
2) ճանապարհային ոստիկանության հաշվառման տարածքային ստորաբաժանումների կողմից՝ հետագայում ընդհանուր օգտագործման ճանապարհներին չշահագործվելու կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչությունում հաշվառվելու նպատակով հաշվառումից հանվող տրանսպորտային միջոցներին՝ 15 օր ժամկետով (այդ դեպքում «Ժամանակավոր» տեսակի համարանիշերը ենթակա են ոչնչացման՝ այդ տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից).
3) տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից՝ առևտրային նպատակներով ձեռք բերված (ներմուծված) և օտարված տրանսպորտային միջոցներին՝ 15 օր ժամկետով (այդ դեպքում «Ժամանակավոր» տեսակի համարանիշերը ենթակա են ոչնչացման ճանապարհային ոստիկանության հաշվառման տարածքային ստորաբաժանումների կողմից):»,
թ. 18-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 18.1-ին կետով.
«18.1. «Ժամանակավոր» տեսակի համարանիշերի վրա ժամկետը նշվում է դրանք հատկացնող՝ սույն կարգի 18-րդ կետում նշված ստորաբաժանումների կամ սուբյեկտների համապատասխան աշխատողների կողմից համարանիշի դիմային մասի դեղին հիմնագույնի դաշտում` այդ դաշտի վերևի մասում ժամկետի ավարտի օրը, ներքևի մասում ամիսը՝ արաբական թվերով նշված ինքնակպչուն թաղանթ փակցնելու միջոցով:»,
ժ. 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. «Փորձարկում» տեսակի համարանիշեր հատկացվում են՝
1) ճանապարհային ոստիկանության վարչական մասի համապատասխան ստորաբաժանման կողմից` տրանսպորտային միջոց արտադրող կազմակերպության արտադրական նմուշ հանդիսացող կամ ֆիզիկական անձանց ինքնաշեն՝ ճանապարհային փորձարկումներին մասնակցող տրանսպորտային միջոցներին՝ 1 ամիս ժամկետով.
2) տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից՝ առևտրային նպատակներով ձեռք բերված (ներմուծված) տրանսպորտային միջոցներին՝ 1 օր ժամկետով:»,
ժա. 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Զույգ համարանիշերից մեկի կորստյան դեպքում դրա կրկնօրինակը տրվում է միայն մեկ անգամ: Այդ դեպքում մինչև կրկնօրինակի հատկացումը հատկացվում է «Ժամանակավոր» տեսակի համարանիշ` 7 օր ժամկետով:»,
ժբ. 27-րդ կետում «թվերի և տառերի նույն հավաքածուն պարունակող «Ժամանակավոր-2»» բառերը փոխարինել «Ժամանակավոր» բառով,
ժգ. 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«28. Մինչև սույն կարգի 22-րդ կամ 27-րդ կետերով սահմանված ժամկետի ավարտը, եթե հատկացված կրկնօրինակը կամ ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող համարանիշը դեռևս չի առաքվել այն հատկացնող ստորաբաժանում, տրանսպորտային միջոցի սեփականատերը կարող է իր տրանսպորտային միջոցին հատկացված կրկնօրինակը կամ ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող համարանիշն ստանալ ճանապարհային ոստիկանության վարչական մասից կամ այն ստորաբաժանումից, որտեղ գտնվում է հատկացված համարանիշը՝ ստանալու մասին գրառում կատարելով հաշիվ-ապրանքագրի դարձերեսին և ստորագրելով այն: Այդ դեպքում «Ժամանակավոր» տեսակի համարանիշը համապատասխան աշխատողի կողմից ոչնչացվում է ամբողջականությունը խախտելու եղանակով, որի մասին գրառում է կատարում համարանիշերի ոչնչացման մատյանում:»:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին, կազմակերպություններին և քաղաքացիներին պատկանող հափշտակված ավտոտրանսպորտային միջոցների հետագա տնօրինման մասին» N 536, 2005 թվականի փետրվարի 10-ի «Ֆիզիկական անձանց պատկանող` հարկվող օբյեկտ համարվող տրանսպորտային միջոցների խոտանման կարգը հաստատելու մասին» N 226-Ն և 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1853-Ն որոշումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 15 Երևան |
Հավելված N 1 |
«Ձև N 2
»: |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
«Ձև N 6
»: |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|