Basic information
Number
N 281-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (22.03.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
21.03.2017
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
21.03.2017
Effective date
22.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մարտի 2017 թվականի N 281-Ա

 

ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանին 2017 թվականի ապրիլի 4-6-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Էվիան)` «ԳԱՎԻ» (GAVI) պատվաստումների և պատվաստանյութերի միջազգային դաշինքի խորհրդի անդամների հերթական հանդիպմանը մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Սերգեյ Խաչատրյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Էվիան) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սերգեյ Խաչատրյանի` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մարտի 21

Երևան