Գլխավոր տեղեկություն
Համար
N 509-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.05.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.05.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 2015 թվականի N 509-Ա

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի և Երևան քաղաքի Մոլդովական 70 հասցեի հանրակացարաններում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սեփականաշնորհվող բնակելի տարածքները որպես առանձին գույքային միավոր, առանձնացնելուց հետո վեցամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը և բնակիչների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մայիսի 18

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

մայիսի 14-ի N 509-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ԵՎ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցՎած՝ սեփականաշնորհման ենթակա բնակելի տարածքների

NN ը/կ

Ազգանունը, անունը, հայրանունը

Անձնագրային տվյալները

Սեփականաշնորհման ենթակա բնակարնների գտնվելու վայրը, սենյակների թիվը

Բնակարանի մակերեսը (քառ.մ)

Հաշվեկշռային արժեքը (դրամ)

Սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով տրվող

1.

Բեգյան Սաթիկ Ռաֆիկի

Ղարայան Ալեքսան Յուրիկի

Ղարայան Յուրիկ Ալեքսանի
Ղարայան Միլենա Ալեքսանի
Ղարայան Էլենա Ալեքսանի
Ղարայան Էրիկ Ալեքսանի

AG0443610, տրված՝
12.03.2005 թ., 031-ի կողմից
AN0430451, տրված՝ 04.04.2013 թ., 019-ի կողմից
Ծնված՝ 2005 թ.
Ծնված՝ 2006 թ.
Ծնված՝ 2009 թ.
Ծնված՝ 2010 թ.

քաղ. Աբովյան, Հատիսի փող., ճարտարագիտական քոլեջի հանրակացարանի N 708 սենյակ

35

187628.0 (01.02.2015 թ.-ի դրությամբ)

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով

2.

Ալավերդյան Էլմիրա Ալեքսեյի

003693306, տրված՝ 06.02.2015 թ., 005-ի կողմից

քաղ. Երևան, Մոլդովական 70 հասցեի հանրակացարանի N 1 մասնաշենքի N 426 սենյակ

16.67

61093.05(23.03.2015 թ.-ի դրությամբ)

սեփականության իրավունքով

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան