Գլխավոր տեղեկություն
Համար
N 530-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.05.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.05.25/29(1118).1 Հոդ. 379.5
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.05.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2015 թվականի N 530-Ն

 

ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին և «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող մատչելի վարկերի ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի անվամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացել արտաբյուջետային բանկային հաշիվ՝ այդ հաշվին փոխանցելով 10,000,000.0 հազ. դրամ՝ համաձայն սույն որոշման 2-րդ կետի.

2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ կնքել գործակալական պայմանագիր՝ լիազորելով սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հաշվի միջոցները Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 349-Ն որոշմամբ սահմանված կարգով ուղղել գյուղատնտեսության ոլորտի վարկավորմանը՝ առևտրային բանկերին նպատակային վարկեր տրամադրելու միջոցով՝ հետևյալ պայմաններով. վարկերը տրամադրել առավելագույնը մինչև 2019 թվականի հունիսի 15-ը մարման ժամկետով, տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով՝ վարկերի հիմնական գումարների մարումը նախատեսելով 2016 թվականի հունիսի 15-ից սկսած կիսամյակային, իսկ հաշվարկվող տոկոսների վճարումը նախատեսելով 2015 թվականի դեկտեմբերի 15-ից սկսած կիսամյակային մարումներով:

2. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մայիսի 25

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
մայիսի 21-ի N 530-Ն որոշման

 

«Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածի N 1 աղյուսակՈՒՄ ԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 1 հավելվածի N 1 աղյուսակում կատարվող փոփոխությունները ԵՎ լրացումները

(հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(մուտքերի ավելացումը նշված է դրական նշանով, իսկ ելքերի ավելացումը` փակագծերում)

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ

-

-

-

այդ թվում՝

     

Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը

-

-

-

այդ թվում՝

     

2. Ֆինանսական զուտ ակտիվներ

-

-

-

այդ թվում՝

     

2.4. Վարկերի և փոխատվությունների տրամադրում

(10,000,000.0)

(10,000,000.0)

(10,000,000.0)

է) կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից գործակալական պայմանագրի հիման վրա ՀՀ կենտրոնական բանկի միջոցով վարկավորում

(10,000,000.0)

(10,000,000.0)

(10,000,000.0)

 ՀՀ ֆինանսների նախարարություն

(10,000,000.0)

(10,000,000.0)

(10,000,000.0)

2.6. Այլ

10,000,000.0

10,000,000.0

10,000,000.0

կայունացման դեպոզիտային հաշվից օգտագործում

10,000,000.0

10,000,000.0

10,000,000.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան