030.0543.04.04.2000
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ԵՎ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայրենական գրականության և արվեստի լավագույն ստեղծագործությունները պետականորեն գնահատելու և հիշյալ բնագավառի ստեղծագործողներին խրախուսելու նպատակով որոշում եմ.
1. Հիմնել պետական մրցանակներ` գրականության և արվեստի բնագավառում իրագործված բացառիկ արժեքավոր ստեղծագործությունների համար, հետևյալ համամասնությամբ`
ա) գրականության բնագավառում` մեկ մրցանակ.
բ) երաժշտության բնագավառում` մեկ մրցանակ.
գ) կերպարվեստի բնագավառում` մեկ մրցանակ.
դ) թատերական արվեստի բնագավառում` մեկ մրցանակ.
ե) կինոարվեստի բնագավառում` մեկ մրցանակ.
զ) ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում (ինքնուրույն նախագծով և ավարտված շինության կամ համալիրի համար)` մեկ մրցանակ:
Որպես մրցանակ շնորհվում են` հուշանվեր, մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև` 2500000 դրամի չափով:
2. Հաստատել գրականության և արվեստի բնագավառում պետական մրցանակների շնորհման կարգը և պետական մրցանակների հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածների:
3. Սահմանել, որ գրականության և արվեստի բնագավառում պետական մրցանակների հանձնաժողովի պահպանման, մրցանակաբաշխության կազմակերպման, մրցանակների մաս կազմող հուշանվերների, կրծքանշանների և վկայագրերի պատրաստման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը, ինչպես նաև մրցանակների մաս կազմող դրամական պարգևների վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի` պետական բյուջեով նախատեսված ֆոնդի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին` ապահովել պետական մրցանակների մաս կազմող հուշանվերների, կրծքանշանների և վկայագրերի պատրաստումը:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի դեկտեմբերի 24-ի «Պետական գրական մրցանակներ հիմնելու և շնորհելու մասին« ՆՀ-195 հրամանագիրը:
6. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
|
Հավելված 1 |
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Գրականության և արվեստի բնագավառում պետական մրցանակները (այսուհետ` մրցանակ) շնորհվում են հիշյալ բնագավառի բացառիկ արժեքավոր ստեղծագործությունների հեղինակներին:
2. Մրցանակաբաշխության հերթական տարում մրցանակի հայցման կարող են ներկայացվել միայն այն ստեղծագործությունները, որոնք առաջին անգամ իրագործվել (հրատարակվել, կատարվել, ցուցադրվել, կառուցվել - ավարտվել, բեմադրվել) են այդ տարվա մրցանակի հայցման առաջարկությունների ներկայացման ժամկետն ավարտվելու օրվան նախորդած երկու տարվա ընթացքում:
3. Մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ, որպես կանոն, մրցանակաբաշխության տարվա դեկտեմբեր ամսվա վերջին 10 օրվա ընթացքում:
4. Մրցանակի հայցման ներկայացված ստեղծագործությունները քննարկում, մրցանակի հավակնորդների ընտրությունը կազմակերպում և նրանց մրցանակ շնորհելու մասին առաջարկությունները Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացնում գրականության և արվեստի բնագավառում պետական մրցանակների հարցերով հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով), որը կազմավորում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` 6 տարվա գործունեության ժամկետով:
5. Հանձնաժողովի անդամները, բացառությամբ հանձնաժողովի քարտուղարի և գործավարի, իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:
6. Հանձնաժողովը մրցանակաբաշխության յուրաքանչյուր տարվա մարտի 10-ից ոչ ուշ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով տեղեկացնում է մրցանակաբաշխության անցկացման, ինչպես նաև մրցանակի հայցման առաջարկությունների ներկայացման մասին:
7. Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման կարգը, մրցանակաբաշխության անցկացման կարգը, ինչպես նաև մրցանակի հավակնորդների ընտրության չափանիշները և կարգը սահմանում է հանձնաժողովը:
8. Մրցանակի շնորհման մասին առաջարկությունները հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացնում ոչ շուտ, քան մրցանակաբաշխության տարվա դեկտեմբերի 1-ը և ոչ ուշ, քան դեկտեմբերի 15-ը:
9. Մրցանակի շնորհման մասին հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա մրցանակները շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` համապատասխան հրամանագրով:
10. Մրցանակը ստեղծագործության համահեղինակներին շնորհելու դեպքում մրցանակի մաս կազմող դրամական պարգևը հավասար բաշխվում է համահեղինակների միջև` յուրաքանչյուրին հանձնելով նաև հուշանվեր, կրծքանշան և վկայագիր:
11. Մահացած դափնեկրի հուշանվերը, կրծքանշանն ու վկայագիրը հանձնվում են նրա ընտանիքին, իսկ դրամական պարգևը փոխանցվում է նրա ժառանգներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
12. Մրցանակի արժանացած անձանց մրցանակները հանձնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` հանդիսավոր պայմաններում:
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի |
Ս. Սարգսյան |
Հավելված 2 |
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ
Սերժ Սարգսյան |
|
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի |
Ս. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.08.2002, ՆՀ-1164-Ն | 30.08.2002, ՆՀ-543 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|