ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 2015 թվականի N 397-Ա
ԼԵՎՈՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻՆ ՀԱԱԳԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լևոն Շահվերդյանին 2015 թվականի մայիսի 20-22-ը գործուղել Հաագա (Նիդերլանդների Թագավորություն)՝ Միջազգային էներգետիկ խարտիայի նախարարական համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Լևոն Շահվերդյանի` Հաագա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լևոն Շահվերդյանի Հաագա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մայիսի 18 Երևան |