ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2015 թվականի N 604-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 62-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի «Նախարարի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների և ռեֆերենտների, ինչպես նաև նախարարի տեղակալների օգնականների թվաքանակները սահմանելու մասին» N 62-Ն որոշման 2.1-ին կետում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) առաջին պարբերությունը «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի» բառերով, իսկ «մեկ» բառը փոխարինել «մեկական» բառով.
2) երկրորդ պարբերությունը «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2015 թ. հունիսի 10
վարչապետՀ. Աբրահամյան
Երևան