ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2015 թվականի N 601-Ա
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Վարդան Մամիկոնյան, Արթուր Մկրտչյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում կառուցված` 8413110 դրամ հաշվեկշռային արժեքով լուսացուցային օբյեկտը, հետ վերցնել և անհատույց սեփականության իրավունքով նվիրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կնքել համապատասխան պայմանագիր և ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ պայմանագրում նախատեսելով կետ այն մասին, որ պայմանագրի կնքման և հանձնման-ընդունման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 10 Երևան |