ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2015 թվականի N 670-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 991-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում քաղաքացիական ծառայողների դասային աստիճանների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին, ինչպես նաև դրանք շնորհելու կարգը և պայմանները սահմանելու մասին» N 991-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) որոշման վերնագրում «քաղաքացիական ծառայողների դասային աստիճանների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին, ինչպես նաև դրանք» բառերը փոխարինել «քաղաքացիական ծառայողներին դասային աստիճաններ» բառերով.
2) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.
«2.1. Ոստիկանության ծառայողին քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների նշանակելիս շնորհվում է քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճան: Եթե ոստիկանության ծառայողի կոչումն ավելի բարձր է քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնին համապատասխանող դասային աստիճանից, ապա շնորհվում է քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի համար նախատեսված առավելագույն դասային աստիճան:».
3) որոշման N 2 հավելվածի 5-րդ կետը «քան հինգ տարի հետո» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև սույն կարգի և պայմանների 2.1-ին կետով նախատեսված դեպքում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 23 |