ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 նոյեմբերի 2014 թվականի N 1152-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ կանանց եվ տղամարդկանց հավասար իրավունքների եվ հավասար հնարավորությունների ապահովման հարցերով ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 862 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 07.05.15 N 348-Ն)
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան` կանանց և տղամարդկանց հավասարության խնդիրներին վերաբերող աշխատանքները համակարգելու ու կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման ազգային մեխանիզմ ձևավորելու նպատակով`
(նախաբանը փոփ. 07.05.15 N 348-Ն)
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հարցերով խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ) և հաստատել դրա կազմը՝ համաձայն N 1 հավելվածի։
(1-ին կետը փոփ. 07.05.15 N 348-Ն)
2. Խորհրդի ընթացիկ աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Խորհրդին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո.
1) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը.
2) եռամսյա ժամկետում հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը և աշխատակարգը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի դեկտեմբերի 29-ի «Կանանց հարցերով խորհուրդ ստեղծելու մասին» N 862 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. նոյեմբերի 19 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2014 թ. նոյեմբերի 19-ի N 1152-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
կանանց եվ տղամարդկանց հավասար իրավունքների եվ հավասար հնարավորությունների ապահովման հարցերով զբաղվող Խորհրդի
(վերնագիրը փոփ. 07.05.15 N 348-Ն)
ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
ՀՀ կրթության և գիտության նախարար
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
ՀՀ մշակույթի նախարար
ՀՀ սփյուռքի նախարար
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր (համաձայնությամբ)
ՀՀ Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության պետ (համաձայնությամբ)
ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (խորհրդի քարտուղար)
(հավելվածը փոփ. 07.05.15 N 348-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2014 թ. նոյեմբերի 19-ի N 1152-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
կանանց եվ տղամարդկանց հավասար իրավունքների եվ հավասար հնարավորությունների ապահովման հարցերով զբաղվող աշխատանքային խմբի
(վերնագիրը փոփ. 07.05.15 N 348-Ն)
ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավար) |
ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ |
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ |
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ |
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ |
ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ |
ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ |
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի ներկայացուցիչ |
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության գլխավոր մասնագետ (աշխատանքային խմբի քարտուղար) |
(հավելվածը փոփ. 07.05.15 N 348-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.11.2019, N 1740-Ա | 22.11.2019, N 1152-Ա | |
07.05.2015, N 348-Ա | 08.05.2015, N 1152-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|