Գլխավոր տեղեկություն
Համար
N 816-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.08.2015-29.10.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.08.05/49(1138) Հոդ.689
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.07.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հուլիսի 2015 թվականի N 816-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Սևաբերդի համայնքում ներքին գազատարների կառուցման նպատակով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին 2015 թվականի ինն ամսում հատկացնել 7,000.0 հազ. դրամ գումար՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին («Շենքերի և շինությունների կապիտալ շինարարություն» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. հուլիսի 27

Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 23-ի N 816-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Կոդը

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

քանակը

գումարը (հազ. դրամ)

Բաժին N 11, Խումբ 01, Դաս 01 Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ

7,000.0

ՀՀ Կոտայքի մարզպետարան

7,000.0

Բաժին N 11, Խումբ 01, Դաս 01 Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ

7,000.0

45221142/1

Ընդհանուր շինարարական աշխատանքներ

ԲԸԱՀ

դրամ

1

6,842.8

71351540/1

Տեխնիկական հսկողության ծառայություն

ԲԸԱՀ

դրամ

1

157.2

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 23-ի N 816-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.54 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

 

1.2. Տրանսֆերտներ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

ինն ամիս

տարի

ինն ամիս

տարի

Ծրագրային դասիչը

Անվանումը
Աջակցություն Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին Սևաբերդի համայնքին աջակցելու նպատակով
Նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Սևաբերդի համայնքում ներքին գազատարների կառուցում

1035

ԾՏ17

Շահառուների քանակը

1. Տրանսֆերտ ստացող ՏԻՄ-երի քանակը

1

1

   

Գումարը (հազ. դրամ)

 

X

X

7,000.0

7,000.0

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

       

Շահառուների ընտրության չափանիշները
Համայնքի սոցիալական խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1035 ՀՀ օրենսդրությամբ (օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներում) նախատեսված օժանդակություն և փոխհատուցումներ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ օրենսդրությամբ պահանջների կատարում

Աղյուսակ N 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարան

Բաժին 2.

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ծրագիրը

միջոցա-ռումը

(բաժինը/
խումբը/դասը)

ՀՀ 2015 թ. պետական բյուջե
 (հազ. դրամ)

1049

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Սևաբերդի համայնքում ներքին գազատարների կառուցման աշխատանքներ

7,000.0

Ծրագրի նկարագրությունը

 

Պետական անհատույց աջակցություն Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին Սևաբերդի համայնքում ներքին գազատարների կառուցման նպատակով

 

Վերջնական արդյունքի նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Սևաբերդի համայնքի որոշ թաղամասերում ներքին գազատարների կառուցումից հետո տվյալ թաղամասերի բնակիչները հնարավորություն կստանան օգտվելու գազամատակարարումից:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան