Basic information
Number
N 1007-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (04.09.2003-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2003.09.03/45(280) Հոդ.825
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
14.08.2003
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
19.08.2003
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
21.08.2003
Effective date
04.09.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

21 օգոստոսի 2003 թ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

14 օգոստոսի 2003 թվականի N 1007-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 791-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 26-ի «Պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով իրականացվող 2003 թվականի պետական պատվերը հաստատելու մասին» N 791-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան


2003 թ. օգոստոսի 19
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունիսի 26-ի N 791-Ն որոշման

 

2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ

 

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

NN
ը/կ
Աշխատանքի անվանումը Աշխա-
տանքների քանակը
(միավոր)
Մեկ միավորի արժեքը
(հազ. դրամ)
Աշխա-
տանքների արժեքը
(հազ. դրամ)
1. Պետական գույքի գնահատման նախապատրաստական աշխատանքների իրականացում

այդ թվում՝

     
ա) պետական կառավարման մարմիններից ստացված պետական գույքի գնահատման ելակետային տվյալների փաթեթի ուսումնասիրություն 273,0 18,7 5110,7
բ) մասնավորեցվող ընկերություններին գնահատման ելակետային տվյալների փաթեթի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում 96,0 7,5 718,8
  ընդամենը     5829,5
2. Պետական սեփականություն հանդիսացող գույքի հաշվառման ռեեստրի վարմանն աջակցող աշխատանքների իրականացում

այդ թվում՝

     
ա) պետական գույքի հաշվառում՝ համաձայն պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված տվյալների 1875,0 5,6 10530,0
բ) պետական սեփականություն հանդիսացող գույքի մասին տեղեկատվության հրապարակում 399,0 3,7 1493,9
գ) պետական սեփականություն հանդիսացող գույքի մասին տեղեկատվության տրամադրում սպառողներին 45,0 7,5 337,0
դ) պետական սեփականություն հանդիսացող գույքի տնօրինման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում 28,0 7,5 209,7
  ընդամենը     12570,5
  Ընդամենը     18400.0

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ