ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2015 թվականի N 442-Ա
«ԱՍՏԱՆԱ ԷՔՍՊՈ-2017» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Աստանա Էքսպո-2017» ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության արդյունավետ մասնակցությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Աստանա Էքսպո-2017» ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգման նպատակով գլխավոր հանձնակատար նշանակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին:
2. «Աստանա Էքսպո-2017» ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության ազգային օպերատոր նշանակել Հայաստանի զարգացման հիմնադրամին:
3. Առաջարկել Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրենին`
1) ապահովել «Աստանա Էքսպո-2017» ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների իրականացումը և ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը.
2) եռամսյա ժամկետում նախապատրաստել և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին ներկայացնել «Աստանա Էքսպո-2017» ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից «Աստանա Էքսպո-2017» ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը:
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել «Աստանա Էքսպո-2017» ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության նախապատրաստման և կազմակերպման գործընթացին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մայիսի 5 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.02.2016, N 177-Ա | 27.02.2016, N 442-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|