ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2015 թվականի N 694-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 580-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի «Էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դասակարգումը, դրանց մասնագիտական քննության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի N 1530-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 580-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) որոշման N 2 հավելվածը լրացնել նոր՝ N 3 ձևով՝ համաձայն հավելվածի.
2) որոշման N 2 հավելվածի 5-րդ կետի «ա» ենթակետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մնացած բոլոր պատահարների տեղի ունենալու դեպքում պատահարների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է եռամսյակային կտրվածքով՝ համաձայն N 3 ձևի, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 29 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 25-ի N 694-Ն որոշման |
«Ձև N 3
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության
էներգետիկայի պետական տեսչության պետ
________________________________ ին (անունը, ազգանունը) |
ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԿՏՐՎԱԾՔՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը
__________________________________________________________________
__________________________________________________________________
2. Կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը
__________________________________________________________________
3. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, կապի այլ միջոցներ
__________________________________________________________________
4. Հայտնում եմ տեղեկատվություն __ _______20__թ-ից __ _______ 20__թ. տեղի ունեցած պատահարների վերաբերյալ՝ ըստ աղյուսակի:
NN |
Պատահարի բնութագիրը |
Պատահարի պատճառը |
Պատահարի ամսաթիվը |
Տեղակայանքի գտնվելու վայրը |
1. |
||||
2. |
||||
3. |
Տնօրեն (անհատ ձեռնարկատեր) |
____________________________________ |
_____ ____________20_ թ.»: |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|