ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ապրիլի 2015 թվականի N 327-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի իրականացման հարցերով և «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեների նիստերին մասնակցելու նպատակով 2015 թվականի ապրիլի 28-30-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամների՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Գագիկ Եգանյանինը` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Վլադիմիր Կարմիրշալյանինը և Զոյա Ստեփանյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Արթուր Սահակյանինը՝ 2015 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գագիկ Եգանյանի՝ Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. ապրիլի 28 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. ապրիլի 28-ի N 327-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-30-Ը ԲՐՅՈՒՍԵԼ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Գ. Եգանյան | - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ | |
Վ. Կարմիրշալյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչության պետ | |
Ա. Սահակյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետի տեղակալ | |
Զ. Ստեփանյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության ԵՄ բաժնի երրորդ քարտուղար |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|