Գլխավոր տեղեկություն
Համար
N 326-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.04.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.04.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 ապրիլի 2015 թվականի N 326-Ա

 

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԿԱՆԱԴԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին 2015 թվականի մայիսի 1-4-ը գործուղել Կանադա՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներին մասնակցելու, հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության գործունեության ընթացքում կատարած աշխատանքներն ու ծրագրերը ներկայացնելու, Հայաստան-սփյուռք 5-րդ համաժողովի որոշումները, այդ թվում` համայնքների կողմից իրականացվելիք աշխատանքները քննարկելու համար:

2. Հրանուշ Հակոբյանի՝ Կանադա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. ապրիլի 28

Երևան