Գլխավոր տեղեկություն
Համար
N 495-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.05.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.05.27/30(1119).1 Հոդ. 386
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.05.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 2015 թվականի N 495-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը 2015 թվականի Հայաստանի Հանրապետության անդամավճարը տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը 2015 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 25,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին» հոդվածով):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մայիսի 18

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
մայիսի 14-ի N 495-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը 
 (ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական
ցուցանիշներ

     

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները

Ծրագրային դասիչը

Անվանումը
Միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարներ
Նկարագրությունը
Միջազգային կազմակերպությունների աշխատանքներին ՀՀ մասնակցության, երկրում նրանց կողմից տարբեր ծրագրերի իրականացման ապահովում

1128

ԾՏ01

Շահառուների քանակը

ՀՀ անդամակցության միջազգային կազմակերպություններին

1

1

1

0.0

0.0

0.0

Գումարը (հազ. դրամ)

x

x

x

 10,280.3

10,280.3

10,280.3

Տրանսֆերտների վճարման հաճախականությունը
Կնքված պայմանագրերի համաձայն և այլ իրավական փաստաթղթերի

Շահառուների ընտրության չափանիշները
Միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության պայմանագրեր և համաձայնագրեր

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1128 Արտաքին քաղաքականության իրականացում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Երկրի միջազգային ներգրավվածության աստիճանի և բնակչության կենսամակարդակի բարձրացման համար բարենպաստ արտաքին պայմանների ձևավորում, միջազգային հեղինակության ամրապնդում, արտաքին առևտրի համար նպաստավոր պայմանների ապահովում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
մայիսի 14-ի N 495-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Բաժին 2.

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը
(բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ծրագիրը

միջոցառումը

ՀՀ 2015 թ. պետական բյուջե
(հազ. դրամ)

1128

   

Ծրագիր

 
     

ՀՀ արտաքին քաղաքականության իրականացում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում

10,280.3

Ծրագրի նկարագրությունը

Միջազգային հարաբերություններում ՀՀ շահերը և իրավունքները պատշաճ ու հետևողական ներկայացում, ՀՀ քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանություն, սփյուռքահայության հետ հարաբերությունների համակարգում

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Երկրի միջազգային ներգրավվածության աստիճանի, միջազգային հեղինակության ամրապնդում, արտաքին առևտրի համար նպաստավոր պայմանների ապահովում

   

Քաղաքականության միջոցառումներ.Տրանսֆերտներ

 

ԾՏ01

 

Միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարներ

10,280.3

Տրանսֆերտների նկարագրությունը

Միջազգային կազմակերպությունների աշխատանքներին ՀՀ մասնակցության, երկրում նրանց կողմից տարբեր ծրագրերի իրականացման ապահովում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան