Գլխավոր տեղեկություն
Համար
N 397-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.05.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.04.22/24(1113) Հոդ.322
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.04.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 ապրիլի 2015 թվականի N 397-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1594-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի «Մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1594-Ն որոշման հավելվածի ցանկի «I. ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիա» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

1.

Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի (Intended Nationally Determined Contributions, INDC) մշակումը` ընդգրկելով կլիմայի մեղմման և էկոհամակարգային մոտեցմամբ հարմարվողականության գործողությունները և այն Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը

4.1 b)

4.1 e)

4.1 f)

12

Ամրագրել և ապահովել կոնվենցիայի կողմ երկրների 20-րդ համաժողովում ընդունված «Կլիմայական գործողությունների Լիմայի կոչ» փոխզիջումային որոշման կատարումը

ՀՀ բնապահպա-նության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ գյուղատնտե-սության նախարարություն

ՀՀ առողջապա-հության նախարարություն

2015 թ.

Օրենքով չարգելված աղբյուրներ

».

 

2) ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. ապրիլի 18
Երևան