«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 մայիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 05015162
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
18 ապրիլի 2015 թ. |
թիվ 90-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 311-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով ՀՀ ապահովագրական ընկերությունների և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վերաապահովագրական ընկերությունների միջև համագործակցության ներկայիս փորձը և հետագա ընդլայնման հնարավորությունները,
նպատակ ունենալով մեղմացնել ապահովագրական և վերաապահովագրական ընկերությունների համագործակցության հետ կապված դժվարությունները,
հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի ««Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ը հաստատելու մասին թիվ 311-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Կանոնակարգի 25-րդ կետը առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Բարձր իրացվելի ակտիվներում ընդգրկվում են նաև սույն կետում նշված արժեթղթերը (ընթացիկ շուկայական արժեքով), որոնք ձեռք են բերվել ռեպո համաձայնագրերով:»,
2) Կանոնակարգի 27-րդ կետի.
ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) այդ պայմանագրի (պայմանագրերի) գծով սույն կանոնակարգի Հավելված 2-ի Աղյուսակ 1-ի 31-րդ կետի համաձայն 20 %, 50 % և 400 % ռիսկի կշիռներին համապատասխանող վերաապահովագրողի պարտավորության չափով,»,
բ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) այդ պայմանագրի (պայմանագրերի) գծով սույն կանոնակարգի Հավելված 2-ի Աղյուսակ 1-ի 31-րդ կետի համաձայն 830 % ռիսկի կշռին համապատասխանող վերաապահովագրողի պարտավորության չափով, եթե
ա. միաժամանակ բավարարված են հետևյալ պայմանները.
1. վերաապահովագրողի պարտավորության կատարումն ապահովված է սույն կանոնակարգի Հավելված 2-ի Աղյուսակ 1-ի 31-րդ կետի համաձայն 20 %, 50 % կամ 400 % ռիսկի կշիռներին համապատասխանող վերաապահովագրողի կողմից տրված երաշխիքով կամ երաշխավորությամբ,
2. առկա են երաշխիքի կամ երաշխավորության առկայությունը հավաստող փաստաթղթեր,
3. երաշխիքի կամ երաշխավորության տրամադրման ժամկետը մեծ կամ հավասար է ապահովագրության օբյեկտը և դրա հետ փոխկապակցված օբյեկտները ծածկող պայմանագրի (պայմանագրերի) գործողության ժամկետին,
4. երաշխիքի կամ երաշխավորության կատարման ժամկետների առումով չկան պայմանագրով և/կամ այլ փոխադարձ համաձայնությամբ նախատեսված սահմանափակումներ.
կամ
բ. բավարարված է հետևյալ պայմաններից որևէ մեկը.
1. Ն3 նորմատիվի հաշվարկմանը նախորդող 5 տարիների ընթացքում ապահովագրական ընկերությունն առնվազն 3 տարի համագործակցել է տվյալ վերաապահովագրողի հետ և այդ համագործակցության ընթացքում տեղի է ունեցել առնվազն 2 ապահովագրական պատահար, որոնց գծով ծագել է վերաապահովագրողի կողմից ապահովագրական հատուցման իր մասնաբաժինը վճարելու պարտականություն և այդ համագործակցության ընթացքում չի եղել վերաապահովագրողի կողմից հատուցումների վճարման հետ կապված իր պարտավորությունների չկատարման որևէ դեպք:
2. Ն3 նորմատիվի հաշվարկմանը նախորդող 5 տարիների ընթացքում տվյալ վերաապահովագրողի հետ ապահովագրական ընկերության համագործակցության փորձը 3 տարուց պակաս է, սակայն այդ համագործակցության ընթացքում տեղի է ունեցել առնվազն 1 ապահովագրական պատահար, որի գծով ծագել է վերաապահովագրողի կողմից ապահովագրական հատուցման իր մասնաբաժինը վճարելու պարտականություն և այդ համագործակցության ընթացքում չի եղել վերաապահովագրողի կողմից հատուցումների վճարման հետ կապված իր պարտավորությունների չկատարման որևէ դեպք:
3. Ն3 նորմատիվի հաշվարկմանը նախորդող 5 տարիների ընթացքում տվյալ վերաապահովագրողի հետ համագործակցության ողջ ժամանակահատվածում (առկայության դեպքում) չի եղել վերաապահովագրողի կողմից հատուցումների վճարման հետ կապված իր պարտավորությունների չկատարման որևէ դեպք և Ն3 նորմատիվի հաշվարկման օրվա դրությամբ առկա է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ ապահովագրական ընկերություն, որի համագործակցության փորձը տվյալ վերաապահովագրողի հետ բավարարում է սույն պարբերության 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված պայմաններին:
ԸԿ - ն ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի մեծությունն է` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի գլուխ 3-ի:»:
3) Կանոնակարգի 27.1-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
4) Կանոնակարգի 27.2 կետում «27.1-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում» արտահայտությունները փոխարինել «27-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում» արտահայտությամբ:
5) Կանոնակարգի 30-րդ կետի աղյուսակը լրացնել 7-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2015 թ. ապրիլի 21 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|