«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 մայիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 60315154
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
11 ապրիլի 2015 թ. |
թիվ 08-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի ԹԻՎ 20-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» ձև 65-երկաթ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» ձև 65-երկաթ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թ. մայիսի 19-ի ««Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» ձև 65-երկաթ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 27-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 20-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 |
ՁԵՎ 65-երկաթ
(տարեկան)
|
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ |
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000 թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48) | |
Հաշվետվության ներկայացման ժամկետը` | |
Ներկայացնում է ____________________________________________________________ (անվանումը) Գտնվելու վայրը ___________________________________________________ I___I____I___I___I (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ) Մարզը _________________________________________________________________ I____I____I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Համայնքը /Վարչական շրջանը __________________________________________ I___I____I___I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Փաստացի գործունեության հիմնական տեսակը________________________________________ ______________________________________________________________ I___I___I___I___I___I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Պետական ռեգիստրի գրանցման համարը I___I___I___I___I___I___I___I___I___I____I___I Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I___I___I____I___I___I____I____I___I Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I___I___I___I____I____I___I___I____I Հեռախոսահամար(ներ) __________________________________________________ Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________ | |
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | |
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
Չափի միավորը |
Ցուցանիշի մեծությունը |
Ա |
Բ |
Գ |
1 |
Ուղևորների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը |
110 |
հազար |
|
այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների՝ |
110.1 |
“-” |
|
միջպետական |
110.2 |
“-” |
|
որից՝ ԱՊՀ երկրներ |
110.2.1 |
“-” |
|
Ուղևորների փոխադրումների հետ կապված ծախսերը |
120 |
“-” |
|
Բեռների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը |
130 |
“-” |
|
այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների՝ |
130.1 |
“-” |
|
միջպետական |
130.2 |
“-” |
|
որից՝ ԱՊՀ երկրներ |
130.2.1 |
“-” |
|
Բեռների փոխադրումների հետ կապված ծախսերը |
140 |
“-” |
|
Ուղևորների և բեռների փոխադրումների հետ կապված էլեկտրաէներգիայի ծախսը |
150 |
հազ. կվտ/ժամ |
|
Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը |
160 |
հազար |
|
այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների՝ |
160.1 |
“-” |
|
միջպետական |
160.2 |
“-” |
|
որից՝ ԱՊՀ երկրներ |
160.2.1 |
“-” |
|
Ուղևորաշրջանառություն, ընդամենը |
170 |
հազար ուղևոր-կմ |
|
այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների՝ |
170.1 |
“-” |
|
միջպետական |
170.2 |
“-” |
|
որից՝ ԱՊՀ երկրներ |
170.2.1 |
“-” |
|
Փոխադրվել են բեռներ, ընդամենը |
180 |
հազար տոննա |
|
այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների՝ |
180.1 |
“-” |
|
միջպետական |
180.2 |
“-” |
|
որից՝ ԱՊՀ երկրներ |
180.2.1 |
“-” |
|
Բեռնաշրջանառություն, ընդամենը |
190 |
հազար տոննա-կմ |
|
այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների՝ |
190.1 |
“-” |
|
միջպետական |
190.2 |
“-” |
|
որից՝ ԱՊՀ երկրներ |
190.2.1 |
“-” |
|
Շահագործական գծի երկարությունը |
200 |
կմ |
|
Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը |
210 |
մարդ |
Ղեկավար |
____________________ |
____________________(Ստորագրություն) |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
___________________ |
____________________(Ստորագրություն) |
«_ _ »____ ____20___թ. |
Հավելված 2 |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» ձև 65-երկաթ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են երկաթուղային տրանսպորտի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություն), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Ուղևորների և բեռների փոխադրումներից ստացված հասույթները (առանց ավելացված արժեքի հարկի) (110 և 130 տողեր) լրացվում են հաշվեգրման սկզբունքով:
5. Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը (տող 160) ցուցանիշը ներառում է երկաթուղային բոլոր կայարաններից փոխադրված ուղևորների թվաքանակը (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները):
6. Ներհանրապետական (տող 160.1) փոխադրումը հաղորդակցության այն տեսակն է, երբ փոխադրման սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում:
7. Միջպետական (տող 160.2) փոխադրումը հաղորդակցության այն տեսակն է, երբ փոխադրման կետերից մեկը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:
8. Ուղևորաշրջանառություն, ընդամենը (տող 170) ցուցանիշն որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
9. Փոխադրվել են բեռներ, ընդամենը (տող 180) ցույց է տրվում երկաթուղային տրանսպորտով փոխադրված (ներկրված և առաքված) բեռների քանակը:
10. Բեռնաշրջանառություն, ընդամենը (տող 190) ցուցանիշն որոշվում է փոխադրված առանձին տեսակի բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
11. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը (առանց համատեղությամբ աշխատողների) (տող 210) որոշվում է` հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա ամիսների թվին բաժանելով: Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.07.2016, թիվ 09-Ն | 01.01.2017, թիվ 08-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|