Գլխավոր տեղեկություն
Համար
N 395-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.05.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.05.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մայիսի 2015 թվականի N 395-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 656-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի հուլիսի 15-ի «Համակարգող նշանակելու և աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 656-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) «ՀՀ վարչապետի օգնական» բառերը փոխարինել «ՀՀ կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնակատար» բառերով.

2) «Ս. Խարազյան-ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի պետ» բառերը փոխարինել «Ս. Ծատուրյան-ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ» բառերով.

3) «Ռ. Վարդանյան-ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ» բառերից հետո լրացնել «Լ. Աֆրիկյան-ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության փորձագետ» բառերը.

4) «ՀՀ վարչապետի գլխավոր գործավար» բառերը փոխարինել «ՀՀ կառավարության աշխատակազմի փորձագետ» բառերով.

5) «Կ. Զադոյան-«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)» բառերից հետո լրացնել «Ս.Դեհերյան-«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)» բառերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մայիսի 18

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան