Գլխավոր տեղեկություն
Համար
N 301-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.04.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.04.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 ապրիլի 2015 թվականի N 301-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝

1. Շինարարության ոլորտում առկա հիմնախնդիրների վերլուծության, գնագոյացման նոր մեթոդաբանության մշակման և բարեփոխումներին ուղղված առաջարկներ ներկայացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբին՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. ապրիլի 18

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

ապրիլի 18-ի N 301-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ, ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՆՈՐ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Դ. Հարությունյան      - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)
     
Հ. Հակոբյան   - ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
     
Ն. Սարգսյան   - ՀՀ քաղաքաշինության նախարար
     
Ա. Գևորգյան   - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
     
Գ. Բադալյան   -ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
     
Ա. Ղուլարյան   - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
     
Ա. Բադալյան   - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
 
Ա. Թունյան   - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարարի խորհրդական
Մ. Քյուրքչյան   - ՀՀ վերահսկիչ պալատի 6-րդ վարչության պետ (համաձայնությամբ)
Գ. Գալստյան   - ՀՀ շինարարների միության նախագահ, ՃՇՀԱՀ-ի ռեկտոր (համաձայնությամբ)
     
Գ. Մինասյան   - ՀՀ շինարարների միության նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
     
Վ. Ճուղուրյան   - ՀՀ ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
     
Ա. Նազարեթյան   - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի շինարարության քաղաքականության վարչության պետ (աշխատանքային խմբի քարտուղար)
 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան