030.0371.25.08.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի հունիսի 3-ի «Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի մասին» ՆՀ-57 հրամանագրով ստեղծված հանձնաժողովի նոր կազմը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի հունիսի 3-ի «Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի մասին» ՆՀ-57 հրամանագրի 2-րդ կետը և 1998 թվականի հունիսի 24-ի «Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի կազմը համալրելու մասին» ՆՀ-66 հրամանագիրը:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վազգեն ՍԱՐԳՍՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության վարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
Շավարշ ՔՈՉԱՐՅԱՆ | Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ | Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար |
Շահեն ԿԱՐԱՄԱՆՈՒԿՅԱՆ | Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Էդուարդ ՂԱԶԱՐՅԱՆ | Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար |
Ռոլանդ ՇԱՌՈՅԱՆ | Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար |
Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար |
Ռուբեն ՏՈՆՈՅԱՆ | Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարար |
Լևոն ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ | Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար |
Ալբերտ ԲԱԶԵՅԱՆ | Երևանի քաղաքապետ |
Ֆադեյ ՍԱՐԳՍՅԱՆ | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ |
Լևոն ՄԿՐՏՉՅԱՆ | Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական |
Էդուարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ |
Մովսես ԱԲԵԼՅԱՆ | ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ |
Գագիկ ԳՅՈՒՐՋՅԱՆ | Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ |
Ռադիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ | Երևանի պետական համալսարանի ռեկտոր |
Սեն ԱՐևՇԱՏՅԱՆ | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի (Մատենադարան) տնօրեն |
Արմեն ՍՄԲԱՏՅԱՆ | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր |
Վլադիմիր ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար |
Գևորգ ՋԱՀՈՒԿՅԱՆ | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն |
Նիկոլայ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն |
Հրանտ ԱՎԵՏԻՍՅԱՆ | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն |
Արևշատ ԱՎԱԳՅԱՆ | Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ |
Հրաչ ԲԱՐԹԻԿՅԱՆ | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի բաժնի վարիչ |
Պարույր ՄՈՒՐԱԴՅԱՆ | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի կովկասագիտական հետազոտությունների ղեկավար |
Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.07.2000, ՆՀ-628 | 07.07.2000, ՆՀ-371 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|