Գլխավոր տեղեկություն
Համար
N 365-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.05.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.04.22/23(1112) Հոդ.300
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.04.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 ապրիլի 2015 թվականի N 365-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» N 1129-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

1) N 1 ցուցակում`

ա. «Ամոբարբիտալ» բառից հետո լրացնել «Ամֆետամին» բառով.

բ. «Ալֆամեթիլֆենտանիլ» բառը փոխարինել «Ալֆա-մեթիլֆենտանիլ» բառով, «Բետացետիլմեթադոն» բառը փոխարինել «Բետացետիլմեթադոլ» բառով, «Դիօքսաֆետիլբուտիրատ» բառը՝ «Դիօքսաֆետիլ բուտիրատ» բառերով, «ԴԵՏ` N,N-դիէթիլտրիպտամին» բառը՝ «N,N-դիէթիլտրիպտամին (ԴԷՏ)» բառերով, «Կաթա էդուլիս» բառերը՝ «Կատա էդուլիս» բառերով, «Մորֆինի մեթիլբրոմիդ» բառերը՝ «Մորֆին մեթիլբրոմիդ» բառերով, «Մորֆին-ն-օքսիդ» բառերը՝ «Մորֆին-N-օքսիդ» բառերով, «Պրոգեպտազին» բառը՝ «Պրոհեպտազին» բառով, «Էթօքսերիդին» բառը՝ «Էտօքսերիդին» բառով, «Պսլիոցիբին» բառը՝ «Պսիլոցիբին» բառով.

2) N 2 ցուցակից հանել «Ամֆետամին» բառը.

3) N 3 ցուցակում «Գամմա-հիդրոքսիկարագաթթու» բառերը փոխարինել «Գամմա-հիդրօքսիկարագաթթու» բառերով.

4) N 4 ցուցակում՝ «Ֆենիլացետոն» բառը փոխարինել «1-ֆենիլ-2-պրոպանոն» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. ապրիլի 11

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան