«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 դեկտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 60008401
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
24 դեկտեմբերի 2008 թ. |
N 712-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը, 54-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևը (հավելված)։
2. Սահմանել, որ տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձինք սույն որոշման 1-ին կետով հաստատված ձևով հաշվետվությունները, դրանց էլեկտրոնային տարբերակի հետ միասին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով են ներկայացնում յուրաքանչյուր եռամսյակի համար՝ մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը։
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հոկտեմբերի 29-ի «Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող հաշվետվությունների ձևը հաստատելու մասին» N 475-Ն որոշումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
|
Հավելված N 712-Ն որոշմամբ |
ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎ
______թվականի______եռամսյակ
_____________________________________________________________________________________________
(տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիություն ծառայություն մատուցող անձի անվանումը / անուն, ազգանուն)
N |
Անվանումներ |
Բաժանորդների քանակը |
Ծառայությունների մատուցման դիմաց գոյացած հասույթ (հազ. դրամ, ներառյալ ԱԱՀ) |
Բաժանորդների քանակն ըստ ինտերնետ | ||||||
ֆիզիկա-կան անձինք |
իրավա-բանա-կան ան-ձինք |
ֆիզիկա-կան անձինք |
իրավա-բանական անձինք |
մինչև 256 կբիթ/վ |
256 կբիթ/վ-2Մբիթ/վ |
2Մբիթ/վ-10Մբիթ/վ |
10Մբիթ/վ-100Մբիթ/վ |
100Մբիթ/վ-ից ավելի | ||
1 |
Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցված տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ՝ ըստ գործող տեխնոլոգիաների, ընդամենը |
|||||||||
1) |
Ամրակցված (լարային) ինտերնետ կապի |
|||||||||
ա. |
xDSL տեխնոլոգիայով (բաժանորդային գծերի օգտագործում) |
|||||||||
բ. |
Օպտիկամանրաթելային ցանցով (FTTx) |
|||||||||
գ. |
Ethernet լարային ցանցով (ETTH) |
|||||||||
դ. |
BPL տեխնոլոգիայով (էլեկտրական հոսանքի լարերի օգտագործմամբ) |
|||||||||
ե. |
DOCSIS տեխնոլոգիայով (կաբելային հեռուստատեսային ցանցի օգտագործմամբ՝ CATV/HFC) |
|||||||||
զ. |
ISDN տեխնոլոգիայով (ամրակցված հեռախոսացանցի օգտագործմամբ) |
|||||||||
է. |
Ամրակցված հեռախոսացանցով (dial-up)` պայմանագրային եղանակով |
|||||||||
ը. |
Ամրակցված հեռախոսացանցով (dial-up)` կանխավճարային եղանակով |
|||||||||
թ. |
Wi-MAX (IEEE802.16) ամրակցված անլար ցանցով |
|||||||||
ժ. |
Wi-Fi (IEEE802.11) ամրակցված անլար ցանցով |
|||||||||
Ժա. |
CDMA ամրակցված անլար ցանցով |
|||||||||
Ժբ. |
Այլ տեխնոլոգիայով (թվարկելով օգտագործվող տեխնոլոգիաները) |
|||||||||
2) |
Ամրակցված (լարային) լայնաշերտ ինտերնետի օգտագործված ծավալը ( ներբեռնված և վերբեռնված ծավալների հանրագումար), ԳԲ |
|||||||||
3) |
Շարժական ինտերնետ կապի օգտագործմամբ, ընդամենը, այդ թվում՝ |
|||||||||
ա. |
USB մոդեմներով, երթուղիչ սարքերով և պլանշետներով |
|||||||||
բ. |
Հեռախոսասարքերով (3G և 4G) |
|||||||||
գ. |
Wi-MAX (IEEE 802.16) շարժական անլար ցանցով |
|||||||||
դ. |
Wi-Fi (IEEE802.11) շարժական անլար ցանցով |
|||||||||
ե. |
Այլ տեխնոլոգիայով (թվարկելով օգտագործվող տեխնոլոգիաները) |
|||||||||
4). |
Շարժական լայնաշերտ ինտերնետի օգտագործված ծավալը (երկրի ներսում ներբեռնված և վերբեռնված ծավալների հանրագումար), ԳԲ |
|||||||||
2 |
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ձեռք բերված «ԱՅՓԻ» տարանցման կապուղիներ՝ ըստ փոխկապակցման եղանակի (օպտիկամանրաթելային, արբանյակային, այլ) և ընկերությունների |
փոխ-կապա- |
կապուղու թողունակու-թյունը (Մբիթ/վ) |
1 Մբիթ/վ արժեքը (հազ. դրամ) |
փոխկապակցված տեղեկատվության ծավալը (ԳԲ) | |||||
մոտքային |
ելքային | |||||||||
1) |
||||||||||
2) |
||||||||||
3 |
Հայաստանի Հանրապետության տարածքում իրացված «ԱՅՓԻ» տարանցման կապուղիներ՝ ըստ միացման եղանակի (օպտիկամանրա-թելային, արբանյակային, այլ) և ընկերությունների |
փոխ-կապա-կցման կետերի քանակը |
կապուղու թողունակու-թյունը (Մբիթ/վ) |
1 Մբիթ/վ արժեքը (հազ. դրամ) |
փոխկապակցված տեղեկատվության ծավալը (ԳԲ) | |||||
մուտքային |
ելքային | |||||||||
1) |
||||||||||
2) |
||||||||||
4 |
Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց ցանցերի հետ փոխկապակցում |
փոխկապակցման կետերի քանակը |
կապուղու թողունակությունը (Մբիթ/վ) | |||||||
(կետ-կետ) միացումով |
տրաֆիկի փոխանակման կենտրոնի միջոցով |
(կետ-կետ) միացումով |
տրաֆիկի փոխանակման կենտրոնի միջոցով | |||||||
1) |
||||||||||
2) |
||||||||||
3) |
Տեղական ինտերնետ կապի միջոցով փոխանակված տեղեկատվության ծավալը, ԳԲ |
մուտքային |
ելքային |
մուտքային |
ելքային | |||||
5 |
Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման փաստացի տարածքը (մարզ, քաղաք, գյուղ) |
1. Սույն հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերության ցուցանիշը ներառում է այն բաժանորդներին, որոնք ձեռք են բերում ինտերնետ հասանելիության ծառայությունը որպես առանձին՝ «Սթենդ-էլոն» (Stand-alone) ծառայություն:
2. Սույն հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության ցուցանիշը ներառում է 256 կբիթ/վրկ և ավելի արագությամբ տվյալների հաղորդման հնարավորություն ունեցող բաժանորդներին, որոնք վերջին 3 ամսվա ընթացքում առնվազն 1 անգամ օգտվել են ինտերնետ հասանելիության ծառայությունից:
(հավելվածը խմբ. 15.04.15 N 71-Ն)