«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 մայիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 60015150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
15 ապրիլի 2015 թ. |
N 75-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 99-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 38-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 22-ի «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները հաստատելու մասին» N 99-Ն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված N 1 հավելվածում՝ «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջների 1.1-րդ և 1.2-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.
«1.1 Ընկերությունը պարտավոր է, իր կողմից հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի համաձայն, Գյումրի քաղաքում`
1) բոլոր սպառողներին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 6-ժամյա ջրամատակարարմամբ.
2) սպառողների առնվազն 94,0 տոկոսին, իսկ 2016 թվականի մայիսի 1-ից բոլոր սպառողներին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 8-ժամյա ջրամատակարարմամբ.
3) սպառողների առնվազն 83,3 տոկոսին, իսկ 2016 թվականի մայիսի 1-ից սպառողների առնվազն 84,0 տոկոսին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 12-ժամյա ջրամատակարարմամբ.
4) սպառողների առնվազն 72,5 տոկոսին, իսկ 2016 թվականի մայիսի 1-ից սպառողների առնվազն 74,0 տոկոսին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել անընդհատ ջրամատակարարմամբ.
5) սպառողների առնվազն 50,6 տոկոսին, իսկ 2016 թվականի մայիսի 1-ից սպառողների առնվազն 52,0 տոկոսին ապահովել 24-ժամյա ջրամատակարարմամբ:».
«1.2 Ընկերությունը պարտավոր է, իր կողմից հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի համաձայն, իր սպասարկման տարածքում՝ բացառությամբ Գյումրի քաղաքի, բոլոր սպառողներին ապահովել 24-ժամյա ջրամատակարարմամբ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները |
Շ. Կիրակոսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.11.2016, N 380-Ն | 01.01.2017, N 75-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|