Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-380
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.09.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.09.30/25(91)
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
14.09.1999
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.09.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑՄԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի հոկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության եվրոպական ինտեգրացման և եվրոպական տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության հարցերի միջգերատեսչական հանձնաժողովի մասին» ՆՀ-831 հրամանագրով ստեղծված հանձնաժողովի նոր կազմը`

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար (հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետ:

2. Հայաստանի Հանրապետության եվրոպական ինտեգրացման և եվրոպական տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության հարցերի միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` տասնօրյա ժամկետում համապատասխան նախարարների և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտի հետ համաձայնեցնել հանձնաժողովի կազմում ընդգրկվող նրանց տեղակալների թեկնածությունները:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի`

- 1997 թվականի հոկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության եվրոպական ինտեգրացման և եվրոպական տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության հարցերի միջգերատեսչական հանձնաժողովի մասին» ՆՀ-831 հրամանագրի 1-ին և 3-րդ կետերը.

- 1998 թվականի մայիսի 15-ի «Ա. Սարգսյանին Հայաստանի Հանրապետության եվրոպական ինտեգրացման և եվրոպական տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության հարցերի միջգերատեսչական հանձնաժողովի անդամ նշանակելու մասին» ՆՀ-46 հրամանագիրը:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
14 սեպտեմբերի 1999 թ.
ՆՀ-380

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան