Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-371
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.08.1999-07.07.2000)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.09.30/25(91)
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
25.08.1999
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.08.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.1999

030.0371.25.08.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի հունիսի 3-ի «Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի մասին» ՆՀ-57 հրամանագրով ստեղծված հանձնաժողովի նոր կազմը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի հունիսի 3-ի «Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի մասին» ՆՀ-57 հրամանագրի 2-րդ կետը և 1998 թվականի հունիսի 24-ի «Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի կազմը համալրելու մասին» ՆՀ-66 հրամանագիրը:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
25 օգոստոսի 1999 թ.
ՆՀ-371

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի
ՆՀ-371 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Վազգեն ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետ (հանձնաժողովի նախագահ) 

Շավարշ ՔՈՉԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար
Շահեն ԿԱՐԱՄԱՆՈՒԿՅԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Էդուարդ ՂԱԶԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար
Ռոլանդ ՇԱՌՈՅԱՆ Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար
Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար
Ռուբեն ՏՈՆՈՅԱՆ Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարար
Լևոն ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար
Ալբերտ ԲԱԶԵՅԱՆ Երևանի քաղաքապետ
Ֆադեյ ՍԱՐԳՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ
Լևոն ՄԿՐՏՉՅԱՆ Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական
Էդուարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ
Մովսես ԱԲԵԼՅԱՆ ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ
Գագիկ ԳՅՈՒՐՋՅԱՆ Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ
Ռադիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Երևանի պետական համալսարանի ռեկտոր
Սեն ԱՐևՇԱՏՅԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի (Մատենադարան) տնօրեն
Արմեն ՍՄԲԱՏՅԱՆ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր
Վլադիմիր ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար
Գևորգ ՋԱՀՈՒԿՅԱՆ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն
Նիկոլայ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն
Հրանտ ԱՎԵՏԻՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն
Արևշատ ԱՎԱԳՅԱՆ Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ
Հրաչ ԲԱՐԹԻԿՅԱՆ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի բաժնի վարիչ
Պարույր ՄՈՒՐԱԴՅԱՆ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի կովկասագիտական հետազոտությունների ղեկավար
Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան