ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2015 թվականի N 459-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 41-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի «Գյուղական բնակավայրերում գործող առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմակերպելու մասին» N 41-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածի 112-րդ տողի վերջին սյունակը «Արևշատի ԱԱՊԿ» ՊՈԱԿ» բառերից հետո լրացնել «Լանջազատի ԱԱՊԿ» ՊՈԱԿ» բառերով.
2) որոշման N 2 հավելվածը 117-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 117.1-ին տողով.
«117.1. «Լանջազատի ԱԱՊԿ» ՊՈԱԿ»:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մայիսի 6 Երևան |