ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2015 թվականի N 462-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 351-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի N 48 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 42-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 2-ի «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների և կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները հաստատելու մասին» N 351-Ա որոշման N 1 հավելվածը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության վերաբերյալ չափաքանակի աղյուսակից հետո լրացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը վերաբերող չափաքանակի աղյուսակով՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մայիսի 6 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի ապրիլի 30-ի N 462-Ա որոշման |
ՀՀ ֆինանսների նախարարություն | |||||||
01 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||||||
01 |
Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ | ||||||
01 |
Ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ | ||||||
13 |
Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ | ||||||
Գործուղումներ և շրջագայությունների ծախսեր |
40,000.0 | ||||||
03 |
Արտաքին հարաբերություններ | ||||||
04 |
Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ | ||||||
Գործուղումներ և շրջագայությունների ծախսեր |
7,500.0 | ||||||
ԸՆԴԱՄԵՆԸ |
47,500.0 | ||||||
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |