ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2015 թվականի N 441-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 886-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 886-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 5-րդ կետից հանել «բացառությամբ «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերը.
2) որոշման 5.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություններ սույն որոշումից բխող` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ։
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջև կնքված «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության թանգարանային ֆոնդն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին պայմանագիրը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մայիսի 5 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|