ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2015 թվականի N 334-Ա
ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ` ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈԻՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Ընդունել ի գիտություն, որ Եվրոպական հանձնաժողովի և Միջազգային էներգետիկ գործակալության համատեղ կազմակերպած ԻՆՕԳԵՅԹ ծրագրի գործընկեր-երկրների էներգետիկ քաղաքականությանը նվիրված շնորհանդեսին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի՝ 2015 թվականի ապրիլի 16-18-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. ապրիլի 30 Երևան |