030.0354.21.07.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի նոր կազմը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի մասին» ՆՀ-48 հրամանագրի 2-րդ կետը և 1998 թվականի հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի կազմը համալրելու մասին» ՆՀ-67 հրամանագիրը:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար (հանձնաժողովի նախագահ) |
|
|
Նորայր ԱՅՎԱԶՅԱՆ |
Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր |
|
|
Շահեն ԱՎԱԳՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետ |
|
|
Վրեժ ԳԱՍՊԱՐՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ |
|
|
Ալվինա ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ (համաձայնությամբ) |
|
|
Միքայել ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի խորհրդական, հասարակական կապերի և լրատվության վարչության պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու |
|
|
Ֆելիքս ԹՈԽՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ) |
|
|
Մանուկ ԹՈՓՈՒԶՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ |
|
|
Մհեր ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ) |
|
|
Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկանի տեղակալ, իրավաբանական գիտությունների դոկտոր |
|
|
Գևորգ ՄԱԼԽԱՍՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ |
|
|
Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ (համաձայնությամբ) |
|
|
Ռաֆիկ ՊԵՏՐՈՍՅԱՆ |
Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու |
|
|
Գագիկ ՋՀԱՆԳԻՐՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու |
|
|
Վահե ՍՏԵՓԱՆՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր |
|
|
Վիգեն ՔՈՉԱՐՅԱՆ |
Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական և միջազգային իրավունքի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու |