ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 2015 թվականի N 431-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 123-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 123-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը՝
1) 2-րդ կետում «100000 դրամ» բառերը փոխարինել «123346 դրամ» բառերով.
2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին կետով.
«10.1. Որսված գայլի մորթին հանձնաժողովի կողմից չի ընդունվում և որսված գայլի դիմաց սահմանված պարգևավճարը չի վճարվում, եթե՝
1) խախտվել է սույն կարգի 9-րդ կետում նշված ժամկետը.
2) հանձնաժողով չի ներկայացվել՝
ա. որսորդական վկայականը,
բ. որսը համայնքի բնակավայրի սահմաններում իրականացվելու դեպքում՝ սույն կարգի 5-րդ կետով սահմանված փաստաթուղթը.
3) գայլը որսվել է արգելված եղանակով (ձգօղակով, թունավորելով, պայթեցնելով).
4) ներկայացվել է որսված գայլի քայքայված մորթի.
5) ներկայացված փաստաթղթերում տեղեկատվությունը լիարժեք չէ (որսորդական վկայականը կամ որսորդական զենք կրելու վկայականը ժամկետանց է, սույն կարգի 4-րդ կետում նշված դեպքերում 5-րդ կետով սահմանված փաստաթղթում բացակայում են գայլ որսացողի անձնական տվյալները, որսալու վայրը, ձևը, ժամանակը)»:
2. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 123-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի` 2015 թվականի ընթացքում որսած գայլերի դիմաց պարգևավճարների գումարները վճարելու հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը հատկացնել 24669.2 հազ. դրամ, այդ թվում՝ առաջին կիսամյակում` 14000.0 հազ. դրամ, ինն ամսում` 17000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.13 և 12 աղյուսակներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. ապրիլի 30 |
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | ||||||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | ||||||||||
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | ||||||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | |||||||||||
Ծրագրային |
Մատուցվող ծառայության անվանումը | ||||||||||
1016 |
ԱԾ06 | ||||||||||
Քանակական |
Ոչնչացված գայլերի համար պարգևավճարների վճարման քանակը (հատ) |
113 |
137 |
200 |
|||||||
Որակական |
Մշակված չէ |
||||||||||
Ժամկետայնության |
2015 թ. 1-4-րդ եռամսյակ |
||||||||||
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
X |
X |
X |
14000.0 |
17000.0 |
24669.2 | |||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | |||||||||||
1016 Շրջակա միջավայրի պահպանության, մոնիթորինգի և տեղեկատվական վերլուծության ծառայություններ |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ՀՀ բնապահպանության նախարարություն
Բաժին 2 Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորում
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | |||||||
2015 թ. ՀՀ պետական բյուջե | ||||||||||
ծրագիրը |
միջոցառումը |
(բաժինը/խումբը/դասը) |
||||||||
1016 |
Շրջակա միջավայրի պահպանության, մոնիթորինգի և տեղեկատվական վերլուծության ծառայություններ |
24,669.2 | ||||||||
Բնապահպանության ոլորտում տեղեկատվական հավաքագրման, գրանցման և տրամադրման, իրականացման և մոնիթորինգի իրականացման ծառայություններ | ||||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||||||||
Շրջակա միջավայրի վրա ազդեցության կրճատում/մեղմում | ||||||||||
ԱԾՕ6 |
Խախտված էկոլոգիական հավասարակշռության վերականգնում |
24,669.2 | ||||||||
Մատուցվող ծառայության նկարագրությունը | ||||||||||
Գայլերի թվաքանակի կարգավորման խրախուսում և բնության մեջ բնական էկոհամակարգերի խախտված էկոլոգիական հավասարակշռության վերականգնում | ||||||||||
Ծառայությունը մատուցողի անվանումը | ||||||||||
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմ |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|