Գլխավոր տեղեկություն
Համար
N 437-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.05.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.04.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ապրիլի 2015 թվականի N 437-Ա

 

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն, Ուլնեցու փողոցի N 1 հասցեում գտնվող շենքից 110,424.0 հազ. դրամ շուկայական արժեքով 930.65 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) հետ վերցնել Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Երևանի N 147 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և կրթական գործունեություն ծավալելու նպատակով 5 տարի ժամկետով, ուղղակի ձևով, վարձակալությամբ տրամադրել նախկին վարձակալ «Ադամյան դպրոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն):

 2. Սահմանել, որ՝

 1) վարձակալության տրամադրվող տարածքի ամսական վարձավճարը՝ հաշվարկված Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշմամբ սահմանված կարգով, կազմում է 348.0 հազ. դրամ.

 2) վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

 1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում «Երևանի N 147 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2013 թվականի հունիսի 28-ին կնքված N 103/0013 ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը՝ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի մասով լուծելու մասին համաձայնագիր՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Երևանի N 147 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

 2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի վարձակալության պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ ընկերության միջոցների հաշվին:

4. Առաջարկել Երևանի քաղաքապետին յուրաքանյուր բյուջետային տարվա վերջում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից, որպես դրամաշնորհ, սույն որոշման համաձայն կնքված պայմանագրով վարձակալի կողմից փաստացի վճարված գումարի 20 տոկոսի չափով, «Երևանի N 147 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացնելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մայիսի 4

Երևան