Գլխավոր տեղեկություն
Համար
N 454-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.05.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.05.13/27(1116).1 Հոդ.360.7
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.04.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2015 թվականի N 454-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) ենթակայության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ», «Նորքի տուն-ինտերնատ», «Գյումրու տուն-ինտերնատ», «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» և «Միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններում հակահրդեհային անվտանգության ազդարարման ինքնաշխատ համակարգերի տեղադրման աշխատանքների իրականացման նպատակով նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2015 թվականին հատկացնել 52,865.3 հազ. դրամ, որից` առաջին կիսամյակում` 52,865.3 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշման 2-րդ կետով հատկացված ֆինանսական միջոցներից՝

1) 13,081.3 հազ. դրամը (որից` 608.3 հազ. դրամը` նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և դրանց՝ սահմանված կարգով անկախ մարմնի կողմից փորձաքննության անցկացման համար, 76.6 հազ. դրամը` հեղինակային և 231.3 հազ. դրամը՝ տեխնիկական հսկողության աշխատանքների համար)՝ հակահրդեհային անվտանգության ազդարարման ինքնաշխատ համակարգի տեղադրման աշխատանքների իրականացման նպատակով՝ դրամաշնորհի հատկացման պայմանագրով տրամադրել «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

2) 11,120.4 հազ. դրամը (որից` 517.1 հազ. դրամը` նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և դրանց՝ սահմանված կարգով անկախ մարմնի կողմից փորձաքննության անցկացման համար, 65.2 հազ. դրամը` հեղինակային և 196.6 հազ. դրամը՝ տեխնիկական հսկողության աշխատանքների համար)՝ հակահրդեհային անվտանգության ազդարարման ինքնաշխատ համակարգի տեղադրման աշխատանքների իրականացման նպատակով՝ դրամաշնորհի հատկացման պայմանագրով տրամադրել «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

3) 8,784.8 հազ. դրամը (որից` 408.5 հազ. դրամը` նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և դրանց՝ սահմանված կարգով անկախ մարմնի կողմից փորձաքննության անցկացման համար, 51.5 հազ. դրամը` հեղինակային և 155.3 հազ. դրամը՝ տեխնիկական հսկողության աշխատանքների համար)՝ հակահրդեհային անվտանգության ազդարարման ինքնաշխատ համակարգի տեղադրման աշխատանքների իրականացման նպատակով՝ դրամաշնորհի հատկացման պայմանագրով տրամադրել «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

4) 14,089.1 հազ. դրամը (որից` 655.1 հազ. դրամը` նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և դրանց՝ սահմանված կարգով անկախ մարմնի կողմից փորձաքննության անցկացման համար, 82.5 հազ. դրամը` հեղինակային և 249.1 հազ. դրամը՝ տեխնիկական հսկողության աշխատանքների համար)՝ հակահրդեհային անվտանգության ազդարարման ինքնաշխատ համակարգի տեղադրման աշխատանքների իրականացման նպատակով՝ դրամաշնորհի հատկացման պայմանագրով տրամադրել «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

5) 5,789.8 հազ. դրամը (որից` 269.2 հազ. դրամը` նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և դրանց՝ սահմանված կարգով անկախ մարմնի կողմից փորձաքննության անցկացման համար, 33.9 հազ. դրամը` հեղինակային և 102.4 հազ. դրամը՝ տեխնիկական հսկողության աշխատանքների համար)՝ հակահրդեհային անվտանգության ազդարարման ինքնաշխատ համակարգի տեղադրման աշխատանքների իրականացման նպատակով՝ դրամաշնորհի հատկացման պայմանագրով տրամադրել «Միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետով նախատեսված դրամաշնորհի տրամադրման գործընթացի վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման գործողությունը:

5. Սույն որոշման 2-րդ կետով նախատեսված ֆինանսական միջոցները հատկացնել հակահրդեհային անվտանգության ազդարարման ինքնաշխատ համակարգերի տեղադրման աշխատանքների փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. մայիսի 5

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
ապրիլի 30-ի N 454-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

 

 (հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

բաժինը

խումբը

դասը

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

1

2

3

4

5

6

7

     

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

0.0

0.0

0.0

     

 այդ թվում՝

     

10

   

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

(52865.3)

(52865.3)

(52865.3)

   

 այդ թվում`

     

04

 

Ընտանիքի անդամներ և զավակներ

(52238.4)

(52238.4)

(52238.4)

 

 այդ թվում`

     

01

Ընտանիքի անդամներ և զավակներ

(52238.4)

(52238.4)

(52238.4)

 այդ թվում`

     

02. Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ

(52238.4)

(52238.4)

(52238.4)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

     
   

 այդ թվում`

     
   

Երեխաների կամ ընտանեկան նպաստներ բյուջեից

(52238.4)

(52238.4)

(52238.4)

09

 

Սոցիալական պաշտպանության (այլ դասերին չպատկանող)

(626.9)

(626.9)

(626.9)

   

 այդ թվում`

     
 

02

Սոցիալական պաշտպանությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

(626.9)

(626.9)

(626.9)

   

19. Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների վճարման հետ կապված ծառայություններ

(626.9)

(626.9)

(626.9)

   

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

     
   

 այդ թվում`

     
   

Կապի ծառայություններ

(626.9)

(626.9)

(626.9)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

52865.3

52865.3

52865.3

     

 այդ թվում`

     
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

52865.3

52865.3

52865.3

     

 այդ թվում`

     
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

52865.3

52865.3

52865.3

     

 այդ թվում`

     
     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

52865.3

52865.3

52865.3

     

ՀՀ կառավարություն

52865.3

52865.3

52865.3

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
ապրիլի 30-ի N 454-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.19 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Չափորոշիչները

Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում, ավելացումները՝ դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1.1. Ծառայություններ

Ծրագրային
դասիչը

Անվանումը
Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների ծրագրի իրականացման ապահովում

Նկարագրությունը
Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների իրականացման ուղեկցման ծախսերի իրականացում, նպաստների վճարման ծառայությունների ձեռքբերում, ինչպես նաև համապատասխան ձևերի ու ձևաթղթերի տպագրում

1011

ԱԾ01

Քանակական

Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ ստացող քաղաքացիների թիվը, որոնց մատուցվում է փոստային ծառայություններ

(143)

(143)

(143)

     

Որակական

Մշակված չէ

X

X

X

     

Ժամկետայնության

Մշակված չէ

X

X

X

     

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

X

X

(626.9)

(626.9)

(626.9)

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1011  Անապահով սոցիալական խմբերին աջակցության ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Աղքատ ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում

Գնումների մասին ՀՀ օրենքի համաձայն ընտրված կազմակերպություններ


 1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ
Նկարագրությունը
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, ընդգրկված անապահով ճանաչված ընտանիքներին նպաստի և միանվագ օգնության տրամադրում

1011

ԾՏ01

Շահառուների քանակը

Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ ստացող ընտանիքների թիվը

(143)

(143)

(143)

     

Գումարը
(հազ. դրամ)

 

X

X

X

(52238.4)

(52238.4)

(52238.4)

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

   

ամիսը մեկ անգամ

     

Շահառուների ընտրության չափանիշները

           

Նպաստ ստանալու իրավունք տվող անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունենալը

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1011 Անապահով սոցիալական խմբերին աջակցության ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Աղքատ ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում

 

Ծրագրային դասիչը

Ներդրման անվանումը
Ներդրումներ` տարեցների շուրջօրյա խնամքի հաստատություններում հակահրդեհային անվտանգության տեխնիկական համակարգերի տեղադրման նպատակով

Նկարագրությունը
Տարեցների շուրջօրյա խնամքի հաստատություններում հակահրդեհային անվտանգության տեխնիկական համակարգերի տեղադրման աշխատանքների իրականացում

1032

ԵԿ01

Ծախսը
(հազ. դրամ)

 

x

x

x

47075.5

47075.5

47075.5

Կազմակերպությունը, որտեղ կատարվում է ներդրումը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ, «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ, «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ և «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն ինտերնատ» ՊՈԱԿ

Ներդրման հիմնավորումը, մասնավորապես, ազդեցությունը կարողությունների վրա`

Քանակական, որակական և այլ չափորոշիչների փոփոխության վրա

Ներդրումը կնպաստի տարեցների խնամքի անվտանգության պայմանների բարելավմանը, տարեցների տուն-ինտերնատների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը:

 
       

Ծախսային արդյունավետության բարելավման վրա

Մշակված չէ

           

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջացառումը
1032 Խնամքի կարիք ունեցող՝ 18 տարեկանից բարձր տարիքի անձանց խնամքի ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Խնամքի կարիք ունեցող՝ 18 տարեկանից բարձր տարիքի անձանց արժանավայել կյանքի ապահովում

 

Ծրագրային
դասիչը

Ներդրման անվանումը
Ներդրումներ՝ «Միայնակ տարեցների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում հակահրդեհային անվտանգության տեխնիկական համակարգի տեղադրման նպատակով
Նկարագրությունը
Միայնակ տարեցների սոցիալական սպասարկման կենտրոնի հակահրդեհային անվտանգության տեխնիկական համակարգի տեղադրման աշխատանքների իրականացում

1032

ԵԿ02

Ծախսը (հազ. դրամ)

 

x

x

x

5789.8

5789.8

5789.8

Կազմակերպությունը, որտեղ կատարվում է ներդրումը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Միայնակ տարեցների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ

Ներդրման հիմնավորումը, մասնավորապես, ազդեցությունը կարողությունների վրա՝

Քանակական, որակական և այլ չափորոշիչների փոփոխության վրա

Ներդրումը կնպաստի «Միայնակ տարեցների սոցիալական սպասարկման կենտրոն»
ՊՈԱԿ-ում անվտանգության պայմանների բարելավմանը և վերջինիս կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը:

           

Ծախսային արդյունավետության բարելավման վրա

Մշակված չէ

           

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1032 Խնամքի կարիք ունեցող՝ 18 տարեկանից բարձր տարիքի անձանց խնամքի ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Խնամքի կարիք ունեցող՝ 18 տարեկանից բարձր տարիքի անձանց արժանավայել կյանքի ապահովում

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը
բաժինը/խումբը/դասը

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

ՀՀ 2015 թվականի պետական բյուջե

ծրագիրը

միջոցառումը

գումարը
(հազ. դրամ)

1011

   

ԾՐԱԳԻՐ

(52,865.3)

   

Անապահով սոցիալական խմբերին աջակցության ծրագիր

 
   

Ծրագրի նկարագրությունը
Աղքատ ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում

 
   

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Աղքատ ընտանիքների կենսամակարդակի բարձրացում

 

ԱԾ01

10.09.02.19

Քաղաքականության միջոցառումներ.
Ծառայություններ

 
   

Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների իրականացման ապահովում

(626.9)

   

Մատուցվող ծառայության նկարագրությունը
Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների իրականացման ուղեկցման ծախսերի իրականացում, նպաստների վճարման ծառայությունների ձեռքբերում, ինչպես նաև համապատասխան ձևերի ու ձևաթղթերի տպագրում

 
   

Ծառայություն մատուցողի անվանումը
«Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն ընտրված կազմակերպություններ

 
   

Քաղաքականության միջոցառումներ.
Տրանսֆերտներ

 

ԾՏ01

10.04.01.02

Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ

 
   

Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, ընդգրկված անապահով ճանաչված ընտանիքներին նպաստի և միանվագ օգնության տրամադրում

(52,238.4)

1032

   

ԾՐԱԳԻՐ

 
   

Խնամքի կարիք ունեցող` 18 տարեկանից բարձր տարիքի անձանց խնամքի ծառայություններ

52,865.3

   

Ծրագրի նկարագրությունը
Խնամքի կարիք ունեցող` 18 տարեկանից բարձր տարիքի անձանց շուրջօրյա խնամք, տնային պայմաններում միայնակ տարեցների սոցիալական սպասարկում, անօթևան անձանց ժամանակավոր օթևանի տրամադրում, հոգեկան հիվանդների ցերեկային խնամքի և սոցիալական այլ աջակցություն

   

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Խնամքի կարիք ունեցող՝ 18 տարեկանից բարձր տարիքի անձանց արժանավայել կյանքի ապահովում

     

Պետական կազմակերպություններում ներդրումներ

 

ԵԿ01

 

Ներդրումներ՝ տարեցների շուրջօրյա խնամքի հաստատություններում հակահրդեհային անվտանգության տեխնիկական համակարգերի տեղադրման նպատակով

47,075.5

   

Ներդրման նկարագրությունը
Տարեցների շուրջօրյա խնամքի հաստատություններում հակահրդեհային անվտանգության տեխնիկական համակարգերի տեղադրման աշխատանքների իրականացում

   

Կազմակերպության անվանումը, որտեղ կատարվում է ներդրումը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ, «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ, «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ և «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ

     

Պետական կազմակերպություններում ներդրումներ

 

ԵԿ02

 

Ներդրումներ՝ «Միայնակ տարեցների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում հակահրդեհային անվտանգության տեխնիկական համակարգի տեղադրման նպատակով

5,789.8

   

Ներդրման նկարագրությունը
Միայնակ տարեցների սոցիալական սպասարկման կենտրոնի հակահրդեհային անվտանգության տեխնիկական համակարգի տեղադրման աշխատանքների իրականացում

   

Կազմակերպության անվանումը, որտեղ կատարվում է ներդրումը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Միայնակ տարեցների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
ապրիլի 30-ի N 454-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

Կոդը

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Միավորի գինը

Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)

քանակը

գումարը
(հազ. դրամ)

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 (626.9)

 

Բաժին N 10, խումբ N 09, դաս N 02

Սոցիալական պաշտպանությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

 (626.9)

 

19. Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների վճարման հետ կապված ծառայություններ

(626.90)

 

ՄԱՍ III. Ծառայություններ

       

(626.90)

64121200-1

Փոստի առաքման ծառայություններ

ԲԸԱՀ

դրամ

   

(626.90)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան