«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 դեկտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 05013472
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
1 հոկտեմբերի 2013 թ. |
թիվ 231-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով վարկային ռեգիստրի և վարկային բյուրոների համար սահմանել բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող տեղեկատվության միասնական հաշվետվական ձև,
հաշվի առնելով Համաշխարհային բանկի կողմից առաջարկված «Զարգացման քաղաքականության գործառնությունների ծրագրի» պահանջները,
հիմք ընդունելով «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Վարկային բյուրոներին տրամադրվող վարկային տեղեկատվության նվազագույն ցանկը»` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 25-ին:
(2-րդ կետը փոփ. 11.03.14 թիվ 51-Ն, 18.04.15 թիվ 94-Ն)
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2013 թ. հոկտեմբերի 10 Երևան |
Հավելված Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 231-Ն որոշմամբ |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից վարկային բյուրոներին (այսուհետ՝ Բյուրո) տրամադրվող տեղեկատվությունը սահմանված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 29-ի թիվ 142-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի՝ վարկային ռեգիստրի ստեղծման և վարկային ռեգիստրին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության կարգով» (այսուհետ՝ Կարգ):
2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, վարկային կազմակերպությունները, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը Բյուրոյին տեղեկատվություն տրամադրում են Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվության նույն ձևաչափով՝ համաձայն Կարգի:
3. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից Բյուրոյին տրամադրվող տվյալների անվանումների և ֆորմատների նկատմամբ պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.07.2017, թիվ 158-Ն | 25.08.2017, թիվ 231-Ն | |
18.04.2015, թիվ 94-Ն | 14.05.2015, թիվ 231-Ն | |
11.03.2014, թիվ 51-Ն | 15.05.2014, թիվ 231-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|