Գլխավոր տեղեկություն
Համար
N 1920-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.05.2015-10.09.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.02.01/3(416) Հոդ.70.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.01.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.01.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2011 թվականի N 1920-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 609-Ն ՈՒ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 208-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 14.3-րդ, 17-րդ և 30-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 57-րդ հոդվածները, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 609-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների պարզեցված գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 208-Ն որոշումը:

2.1. Հաստատել՝ առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով կազմված նյութերի կազմին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները` համաձայն կարգի N 6 հավելվածի, ինչպես նաև քաղաքաշինական գործունեություն չնախատեսող` գլխավոր հատակագծում հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու մասին դիմումի և հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին դիմումի ձևերը՝ համաձայն կարգի NN 7 և 8 հավելվածների:

(2.1-ին կետը լրաց. 02.04.15 N 412-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. հունվարի 17

Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒ ՓՈՓՈԽՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման ընթացակարգերին, ինչպես նաև դրանց կազմին ու բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները:

2. Համայնքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգվում է համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծով և քաղաքաշինական գոտևորման նախագծով (այսուհետ` քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր):

3. Համաձայն «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի պահանջների` համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը (այսուհետ` գլխավոր հատակագիծ)`

1) հանդիսանալով ռազմավարական բնույթի քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթուղթ, սահմանում է`

ա. համայնքի տարածական զարգացման հիմնական ուղղությունները,

բ. քաղաքաշինական գործունեության օբյեկտ հանդիսացող հողերի օգտագործման ռեժիմները, պարտադիր պահանջներն ու սահմանափակումները,

գ. հողատարածքների կառուցապատման առաջնահերթ (մինչև 5 տարի) միջնաժամկետ (5-10 տարի) և հեռանկարային (10-15 տարի) փուլերը,

դ. համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողամասերի նպատակային նշանակությունը և (կամ) դրանց փոփոխությունները` օրենքի և սույն կարգի պահանջների ապահովմամբ,

ե. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պահանջներ և սահմանափակումներ.

2) մշակվում է համայնքի վարչական սահմաններում ընդգրկված բոլոր հողատարածքների ներառմամբ.

3) Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների համար մշակվում է պարզեցված կազմով (այսուհետ` պարզեցված գլխավոր հատակագիծ)` սահմանելով տարածական զարգացման երաշխավորված անվտանգության, շրջակա միջավայրի պահպանության, քաղաքաշինական նպատակներով հողօգտագործման կանոնակարգման ու արդյունավետ կառավարման ապահովմանն ուղղված օրենքով և սույն կարգով նախատեսված նվազագույն պարտադիր պահանջները.

4) մշակվում է համայնքի բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին.

5) համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատվում է համայնքի ավագանու որոշմամբ` օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխան:

4. Գլխավոր հատակագծի նախագծման առաջադրանքը` «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի և սույն կարգի պահանջներին համապատասխան` համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատվում է համայնքի ավագանու որոշմամբ:

5. Գլխավոր հատակագիծը (այդ թվում` դրա կազմում մշակվող հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները) հաստատելու մասին համայնքի ավագանու համապատասխան որոշման մեջ առանձին դրույթների տեսքով ամրագրվում են հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները (հողամասերի կատեգորիայի տրանսֆորմացիան) և սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված փուլերը:

6. Մինչև համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելը` քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, նախագծման առաջադրանքները և առանձին հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 6-րդ մասի և սույն կարգի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանի, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` պետական կառավարման մարմիններ) և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկված այլ կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ) համաձայնեցմանը:

(6-րդ կետը խմբ. 02.04.15 N 412-Ն)

7. Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, նախագծման առաջադրանքները և առանձին հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները համայնքի ավագանու կողմից կարող են հաստատվել միայն լիազոր մարմնում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում:

Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից տրվում է դրական եզրակացություն, եթե բոլոր պետական կառավարման մարմիններից և կազմակերպություններից (այսուհետ` շահագրգիռ մարմիններ) ստացվել են դրական կարծիքներ:

Այն դեպքում, երբ շահագրգիռ մարմիններից ստացվել են բացասական կարծիքներ (դիտողություններ և առաջարկություններ), լիազոր մարմինը նախագիծը համապատասխան դիտողությունների (առաջարկությունների) հետ միասին վերադարձնում է լրամշակման, որից հետո կրկին ներկայացնում է բացասական կարծիք ներկայացրած շահագրգիռ մարմիններ՝ կարծիքների:

Եթե կրկին չի ապահովվում սույն կետի երկրորդ պարբերության պահանջը, լիազոր մարմինն ամփոփում է կարծիքները և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ` մշտապես գործող տարածքային զարգացման և բնապահպանական նախարարական կոմիտեի (այսուհետ` կոմիտե) առաջիկա նիստում զեկուցելու համար:

Այն դեպքում, երբ շահագրգիռ մարմինների 2/3-ից ավելին ներկայացրել է բացասական կարծիք, ապա քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթը կամ նախագծման առաջադրանքը կամ առանձին հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը համապատասխան հիմնավորմամբ մերժվում է:

Սույն կետով սահմանված գործառույթներն իրականացվում են սույն կարգի 46-րդ, 47-րդ և 48-րդ կետերով սահմանված ժամկետներում և կարգով:

(7-րդ կետը խմբ. 02.04.15 N 412-Ն)

8. Միջգերատեսչական հանձնաժողովը կարող է նիստերն անցկացնել նաև հարցման միջոցով՝ էլեկտրոնային կապի միջոցների կիրառմամբ: Հանձնաժողովի անդամի կարծիքը համարվում է ստացված, եթե այն արտահայտվել է շահագրգիռ մարմնի կողմից ստորագրված փաստաթղթում:

(8-րդ կետը խմբ. 02.04.15 N 412-Ն)

9. Առանց միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի և (կամ) դրանց փոփոխությունների իրավական հետևանքները սահմանված են օրենքով:

10. «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան գլխավոր հատակագծի կազմում կամ որպես ինքնուրույն փաստաթուղթ մշակվող քաղաքաշինական գոտևորման նախագծերը (այսուհետ` գոտիավորման նախագիծ) մշակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 408 որոշմամբ սահմանված կարգով: Ընդ որում`

1) գլխավոր հատակագծի կազմում մշակված գոտևորման նախագիծը հաստատվում և փոփոխվում է օրենքով և սույն կարգով գլխավոր հատակագծի հաստատման և (կամ) փոփոխման համար նախատեսված պահանջների ապահովմամբ.

2) որպես ինքնուրույն փաստաթուղթ մշակվող գոտևորման նախագիծը, եթե այն հանգեցնում է գլխավոր հատակագծի փոփոխություններին` հաստատվում և փոփոխվում է սույն կարգի պահանջների ապահովմամբ գլխավոր հատակագծում համապատասխան փոփոխությունները հաստատվելուց հետո:

11. Գլխավոր հատակագծի կազմում պարտադիր ներառվում են ինժեներաերկրաբանական շրջանացման և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից սահմանված կարգով հաստատված սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզագրական նյութերը` որպես նախագծային նյութերի մշակման ելակետային հիմք:

12. Գլխավոր հատակագծի նախագծային նյութերի կազմում կամ որպես ինքնուրույն փաստաթուղթ մշակվող՝ համայնքի հողերի օգտագործման սխեման (այսուհետ` հողերի օգտագործման սխեմա) մշակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հողերի օգտագործման սխեմաների մշակման ու հաստատման կարգը հաստատելու մասին» N 625-Ն որոշմամբ սահմանված կարգով: Ընդ որում`

1) գլխավոր հատակագծի կազմում մշակված հողերի օգտագործման սխեման հաստատվում և փոփոխվում է օրենքով և սույն կարգով գլխավոր հատակագծի հաստատման և (կամ) փոփոխման համար նախատեսված պահանջների ապահովմամբ.

2) որպես ինքնուրույն փաստաթուղթ մշակվող՝ հողերի օգտագործման սխեման, եթե այն հանգեցնում է գլխավոր հատակագծի փոփոխությունների, հաստատվում և փոփոխվում է սույն կարգի պահանջների ապահովմամբ գլխավոր հատակագծում համապատասխան փոփոխությունների հաստատումից հետո:

(12-րդ կետը խմբ. 02.04.15 N 412-Ն)

13. «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 31-րդ մասի պահանջով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծով սահմանված պայմանները պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր սուբյեկտների համար, տարածվում են անշարժ գույքի բոլոր օբյեկտների վրա` անկախ սեփականության ձևից, սեփականատերերի կամ օգտագործողների փոփոխման դեպքում պահպանում են իրենց ուժը և հիմք են քաղաքաշինական գործունեության իրականացման, վերահսկողության ու վիճելի հարցերի լուծման համար:

14. Գլխավոր հատակագծի իրագործումը, համաձայն դրանով սահմանված միջոցառումների ծրագրի, ապահովում է համայնքի ղեկավարը` օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում և կարգով:

15. Սահմանված կարգով հաստատվելուց հետո գլխավոր հատակագծի փոփոխությունները`

1) կատարվում են օրենքով և սույն կարգով գլխավոր հատակագծի հաստատման համար նախատեսված ընթացակարգով, եթե`

ա. դրանք հանգեցնում են գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխությունների,

բ. գլխավոր հատակագծի հաստատումից հետո` գլխավոր հատակագծով չնախատեսված առանձին հողերի նպատակային նշանակության փոփոխությունների հանրագումարը կազմել է բնակավայրի կառուցապատված տարածքների ընդհանուր մակերեսի տասը կամ ավելի տոկոսը,

գ. փոփոխվում է գլխավոր հատակագծով սահմանված կառուցապատման հերթականությունը (առաջնահերթ, միջնաժամկետ և հեռանկարային միջոցառումներ).

2) քաղաքաշինական գործունեության օբյեկտ հանդիսացող կամ քաղաքաշինական գործունեության նպատակով հողամասերի գործառնական նշանակության փոփոխությունները, բացառությամբ սույն կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի, կատարվում են համայնքների ղեկավարների կողմից: Հողամասերի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձանց, իսկ հողամասերի օգտագործման պայմանագրով նախատեսված լինելու դեպքում, հողամասերի նկատմամբ համապատասխան իրավունքներ ունեցող սուբյեկտների (այսուհետ` օգտագործող) նախաձեռնությամբ, հողերի գործառնական նշանակության (բացառությամբ քաղաքաշինական գործունեության իրականացում նախատեսող դեպքերի) փոփոխություններ կատարելու դեպքում՝ նշված սուբյեկտները համայնքի ղեկավարին ներկայացնում են դիմում՝ համաձայն սույն կարգի N 7 հավելվածի: Համայնքի ղեկավարը սույն կարգով սահմանված ժամկետներում և կարգով դիմումին ընթացք է տալիս (փոփոխում է հողամասի գործառնական նշանակությունը կամ համապատասխան հիմնավորմամբ մերժում կամ սույն կարգի 15-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքերում ներկայացնում է լիազոր մարմնի համաձայնեցմանը) դիմումն ստանալու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Քաղաքաշինական գործունեության իրականացում նախատեսող դեպքերում հողերի գործառնական նշանակության փոփոխությունները կատարվում են հողամասի սեփականատիրոջը կամ օգտագործողին (կառուցապատողին) ճարտարապետահատակագծային առաջադրանքի (նախագծման թույլտվության) տրամադրման շրջանակներում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված հողերի գործառնական նշանակության փոփոխությունները համաձայնեցվում են լիազոր մարմնի հետ, եթե՝

ա. դրանք առնչվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերին,

բ. դրանք առնչվում են սույն կարգի 6-րդ կետում նշված շահագրգիռ մարմինների կանոնադրական խնդիրներին,

գ. հողամասերը գտնվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների (գոտիների) տարածքներում,

դ. հողամասերը նախատեսված են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դասակարգմամբ` բարձր և բարձրագույն ռիսկայնության օբյեկտների (ներառյալ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օբյեկտները) կառուցման համար,

ե. հողամասերը նախատեսված են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի (այդ թվում՝ պետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային) միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ օբյեկտների կառուցման համար։

Նշված դեպքերում լիազոր մարմնի նախաձեռնությամբ հարցերը քննարկվում են միջգերատեսչական հանձնաժողովի նիստում կամ համաձայնեցվում խնդրին առնչվող շահագրգիռ մարմինների հետ.

4) սույն կետի 1-ին ենթակետում չնշված դեպքերում առանձին հողամասի (այսուհետ՝ առանձին հողամաս) նպատակային նշանակության փոփոխությունը կատարվում է սույն կարգի 50.1-ին և 50.2-րդ կետերով սահմանված դրույթներին համապատասխան, ընդ որում, հողամասի յուրաքանչյուր մեկ կադաստրային միավորի համար կազմվում է առանձին գործ:

Առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը չի իրականացվում հիմնադրութային փաստաթղթի մշակմամբ և չի համարվում շրջակա միջավայրի վրա ազդեցության և քաղաքաշինական համալիր փորձաքննությունների ենթակա գործունեություն.

5) անկախ առանձին հողամասի գործառնական կամ նպատակային նշանակության փոփոխման հանգամանքից՝ գլխավոր հատակագծով չնախատեսված` «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օբյեկտներին վերաբերող գործերը լիազոր մարմինը քաղաքաշինական նորմերին համապատասխանության դեպքում ներկայացնում է հակահրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառի պետական լիազորված մարմին (նպատակային նշանակության փոփոխության դեպքում` կցելով շահագրգիռ մարմինների կարծիքները), որը հինգ աշխատանքային օրվա ընթացքում իր դրական կամ բացասական (համապատասխան իրավական հիմքին հղումով) եզրակացությունը տրամադրում է համայնքի ղեկավարին` դրա մասին տեղեկացնելով լիազոր մարմնին:

(15-րդ կետը խմբ., լրաց. 02.04.15 N 412-Ն)

15.1. Հողամասերի սեփականատերերի կամ օգտագործողների նախաձեռնությամբ հողերի նպատակային նշանակության փոփոխություններ կատարելու դեպքում նշված սուբյեկտները համայնքի ղեկավարին ներկայացնում են դիմում՝ համաձայն սույն կարգի N 8 հավելվածի: Համայնքի ղեկավարը դիմումն ստանալու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում`

1) օրենքով սահմանված կարգով ընդունում է որոշում հողամասի նպատակային նշանակության փոփոխման մասին, եթե տվյալ հողամասի համար այդպիսի նպատակային նշանակություն սահմանված է գլխավոր հատակագծով.

2) սույն կարգի 50.1-ին կետով սահմանված կարգով ներկայացնում է լիազոր մարմին, եթե տվյալ հողամասի համար գլխավոր հատակագծով սահմանված է այլ նպատակային նշանակություն:

(15.1-ին կետը լրաց. 02.04.15 N 412-Ն)

16. Գյուղական համայնքների պարզեցված գլխավոր հատակագծի նախագծման առաջադրանքին, անհրաժեշտ ելակետային նյութերին, ինչպես նաև կազմին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանված են սույն կարգի N 1 հավելվածով:

17. Քաղաքային համայնքների գլխավոր հատակագծի նախագծման առաջադրանքին, անհրաժեշտ ելակետային նյութերին, ինչպես նաև կազմին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանված են համապատասխանաբար սույն կարգի NN 2, 3, 4 և 5 հավելվածներով:

17.1. Առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով կազմված նյութերի կազմին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանված են սույն կարգի N 6 հավելվածով:

(17.1-ին կետը լրաց. 02.04.15 N 412-Ն)

18. Երևանի գլխավոր հատակագծի նախագծման առաջադրանքում նախատեսվում են մայրաքաղաքային գործառույթներից բխող լրացուցիչ պահանջներ և պայմաններ, որոնց նախագծային լուծումները պարտադիր կարգով ներառվում են գլխավոր հատակագծում:

19. Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին ներկայացվող հիմնական պահանջները, համայնքների ամենամյա և քառամյա զարգացման ծրագրերի հետ փոխկապակցվածությունը, դրանց մշակմանն ուղղվող ֆինանսական միջոցների գոյացման և անհրաժեշտ ելակետային նյութերի տրամադրման առանձնահատկությունները, պետական կամ համայնքային նշանակության նոր ծրագրի ընդունման հետևանքով գլխավոր հատակագծում անհրաժեշտ փոփոխություններն արտացոլելու, համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզի վարման պայմանները, հիմնական (բազային) և օժանդակ գոտևորմանը ներկայացվող պահանջները, հաստատված գլխավոր հատակագծի հիման վրա տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կառուցապատման նպատակով հողօգտագործմանը, հողամասերի պետական գրանցմանը և քաղաքաշինական թույլտվությունների տրամադրմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև համայնքները քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով ապահովելու վերջնաժամկետը սահմանված են «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենսդրական ակտերով:

 

II. ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ԵՎ ԴՐԱ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒ ՓՈՓՈԽՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

20. Համայնքի ղեկավարը նախագծման առաջադրանքի նախագիծը (այսուհետ` առաջադրանքի նախագիծ) ներկայացնում է լիազոր մարմնին` կցելով գլխավոր հատակագծի մշակման համար անհրաժեշտ` համայնքում առկա ելակետային նյութերի ցանկը (կամ դրանց պատճենները):

(20-րդ կետը փոփ. 02.04.15 N 412-Ն)

21. Լիազոր մարմինը, բացառությամբ սույն կարգի 22-րդ կետով սահմանված դեպքերի, առաջադրանքի նախագիծն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում անհրաժեշտության դեպքում լրամշակում է այն և ներկայացնում շահագրգիռ մարմիններին` համաձայնեցման` միաժամանակ առաջարկելով վերջիններիս` իրենց կամ իրենց ենթակայության կազմակերպությունների տրամադրության տակ եղած` հատակագծի մշակման համար անհրաժեշտ ելակետային նյութերը փոխանցել լիազոր մարմնին:

(21-րդ կետը փոփ. 02.04.15 N 412-Ն)

22. Եթե առաջադրանքի նախագիծը չի բավարարում սույն կարգի պահանջները և այն հնարավոր չէ լրամշակել լիազոր մարմնի կողմից, ապա առաջադրանքի նախագիծը` համապատասխան հիմնավորումներով, այն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի կողմից հետ է վերադարձվում համայնքի ղեկավարին` լրամշակման: Համայնքի ղեկավարն առաջադրանքի նախագիծն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում լրամշակում է այն և ներկայացնում լիազոր մարմին:

(22-րդ կետը փոփ., լրաց. 02.04.15 N 412-Ն)

23. Շահագրգիռ մարմիններն առաջադրանքի նախագծի վերաբերյալ առաջարկություններն ու առարկությունները այն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են լիազոր մարմին` կցելով սույն կարգի N 1 հավելվածի 2-րդ կետով կամ N 3 հավելվածով նշված համապատասխան ելակետային նյութերը կամ գրավոր տեղեկացնելով դրանց ձեռքբերման հնարավորությունների և պայմանների մասին: Եթե սույն կետում նշված ժամկետում առաջադրանքի նախագծի վերաբերյալ կարծիք չի ներկայացվում, ապա այն համարվում է դրական:

(23-րդ կետը լրաց. 02.04.15 N 412-Ն)

24. Առաջադրանքի նախագծի վերաբերյալ բացասական կարծիք ներկայացնելիս` կարծիքին կցվում է համապատասխան հիմնավորում` հղում կատարելով այն իրավական ակտերին, որոնք հիմք են հանդիսացել բացասական կարծիքի ձևավորման համար:

25. Լիազոր մարմինը սույն կարգի 23-րդ կետում նշված ժամկետը լրանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է շահագրգիռ մարմիններից ստացված առաջարկություններն ու առարկությունները և 5 աշխատանքային օրվա ընթացքում համայնքի ղեկավարին է տրամադրում շահագրգիռ մարմինների առաջարկությունների ու դիտողությունների հիման վրա լրամշակված առաջադրանքի նախագիծը, ստացված ելակետային նյութերը և (կամ) դրանց ձեռքբերման հնարավորությունների և պայմանների մասին տեղեկատվությունը:

(25-րդ կետը փոփ. 02.04.15 N 412-Ն)

26. Համայնքի ղեկավարն առաջադրանքի նախագծի լրամշակված տարբերակը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում`

1) համայնքի բնակչությանն իրազեկում է առաջադրանքի հասարակական քննարկման օրվա և ժամի, ինչպես նաև մինչև քննարկումն առաջադրանքի բովանդակությանը ծանոթանալու հնարավորության մասին.

2) առաջադրանքի հասարակական քննարկման օրվա և ժամի մասին տեղեկացնում է լիազոր մարմնին:

27. Քննարկումը կարող է նշանակվել դրա մասին իրազեկման օրվանից ոչ շուտ, քան 10 օր անց` 5-օրյա ժամկետում:

28. (կետն ուժը կորցրել է 02.04.15 N 412-Ն)

29. Համայնքի բնակիչները կարող են մինչև քննարկման օրը համայնքի ղեկավարին ներկայացնել առաջադրանքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ` անհրաժեշտ հիմնավորումներով:

30. Համայնքի ղեկավարն առաջադրանքի նախագծի հասարակական քննարկման արդյունքում արված առաջարկությունների հիման վրա հասարակական քննարկումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում լրամշակում է առաջադրանքի նախագիծը և այն ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը: Հաստատված առաջադրանքի պատճենը 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է լիազոր մարմնին:

(30-րդ կետը լրաց. 02.04.15 N 412-Ն)

31. Եթե առաջադրանքի նախագիծը հասարակական քննարկման արդյունքում կրել է սկզբունքային փոփոխություններ, որոնց ներառումը հակասում է կամ նախագծման փուլում կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության և (կամ) նորմատիվատեխնիկական փաստաթղթերի հետ հակասության, ապա լիազոր մարմինը` առաջադրանքի պատճենն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի հետ, հիմնավորված առաջարկ է ներկայացնում համայնքի ղեկավարին առաջադրանքի` սույն կետով նշված` հակասություններ առաջացնող դրույթներն առաջարկն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ:

(31-րդ կետը լրաց. 02.04.15 N 412-Ն)

32. Առաջադրանքի հաստատումից հետո համայնքի ղեկավարը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված` նախագծային աշխատանքներ իրականացնող քաղաքաշինական փաստաթղթերի մշակման համապատասխան լիցենզիա ունեցող կապալառուի հետ (այսուհետ` կատարող) կնքում է պայմանագիր, նրան է փոխանցում իր տրամադրության տակ գտնվող ելակետային նյութերը:

33. Կատարողը պայմանագրով ամրագրված պայմանների համաձայն, անհրաժեշտության դեպքում, կարող է հավաքել ելակետային նյութերի բացակայող մասը:

34. Պայմանագրի կնքման մասին համայնքի ղեկավարը պայմանագիրը կնքելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է լիազոր մարմնին` կցելով պայմանագրի և կատարողի լիցենզիայի պատճենները:

(34-րդ կետը լրաց. 02.04.15 N 412-Ն)

35. Ելնելով հատակագծի առանձնահատկություններից, ծավալից և (կամ) բարդությունից` լիազոր մարմնի կամ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ հատակագծի մշակման աշխատանքների նախագծային կապալի պայմանագրով սահմանված փուլերը կարող են քննարկվել միջգերատեսչական հանձնաժողովի նիստում` վերջինիս առաջարկությունների և դիտողությունների հիման վրա հետագա աշխատանքները շարունակելու նպատակով:

36. Համայնքի ղեկավարը նախագծային աշխատանքների ավարտից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հատակագիծը ներկայացնում է քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության լիցենզիա ունեցող անձին համալիր փորձաքննության` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(36-րդ կետը լրաց., փոփ. 02.04.15 N 412-Ն)

37. Նախագծային փաստաթղթերը փորձաքննության կարող են ներկայացվել կատարողի կողմից, եթե այդպիսի պայման նախատեսված է նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով: Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի (կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` կատարողի) և փորձաքննություն իրականացնողի միջև կնքվող պայմանագրի համաձայն:

38. Գլխավոր հատակագիծը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

39. Համայնքի ղեկավարը փորձաքննության դրական եզրակացություններն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում հասարակությանն իրազեկում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» N 660 որոշմամբ հաստատված կարգի, որից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում գլխավոր հատակագծի նախագիծը ներկայացնում է լիազոր մարմնին` կցելով փորձագիտական մարմինների դրական եզրակացությունները, հասարակական լսումների արձանագրությունը և սույն կարգի 5-րդ կետի պահանջներին համապատասխան կազմված ավագանու որոշման նախագիծը:

(39-րդ կետը լրաց. 02.04.15 N 412-Ն)

40. Լիազոր մարմինը կարող է հրավիրել հանձնաժողովի արտագնա նիստ` տվյալ համայնքում կազմակերպված գլխավոր հատակագծի նախագծի հասարակական քննարկմանը մասնակցելու համար` պահպանելով սույն կարգի 39-րդ կետով սահմանված ժամկետները: Ընդ որում, լիազոր մարմնի և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի փոխադարձ համաձայնությամբ` սույն կարգի 39-րդ կետով նշված քննարկումն ու «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հասարակական լսումները կարող են անցկացվել համատեղ:

(40-րդ կետը լրաց., փոփ. 02.04.15 N 412-Ն)

41. Գլխավոր հատակագծի նախագիծը լիազոր մարմնի քննարկմանն է ներկայացվում մեկ օրինակ` թղթային և 12 օրինակ` լազերային կրիչների վրա:

42. Լիազոր մարմինը, բացառությամբ սույն կարգի 43-րդ կետով սահմանված դեպքերի, գլխավոր հատակագծի նախագիծը կամ առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխման վերաբերյալ առաջարկությունը և կից փաստաթղթերն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա (առանձին հողամասի դեպքում` 5 աշխատանքային օրվա) ընթացքում ուսումնասիրում է դրանք և ներկայացնում շահագրգիռ մարմինների համաձայնեցմանը:

(42-րդ կետը լրաց. 02.04.15 N 412-Ն)

43. Եթե գլխավոր հատակագծի նախագիծը, կամ առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխման վերաբերյալ առաջարկությունը և կից փաստաթղթերը չեն բավարարում սույն կարգի պահանջները, ապա դրանք` համապատասխան հիմնավորումներով, սույն կարգի 42-րդ կետով նշված ժամկետում լիազոր մարմնի կողմից հետ են վերադարձվում համայնքի ղեկավարին:

Համայնքի ղեկավարը երեք աշխատանքային օրվա ընթացքում թերություններն ուղղում է և ներկայացնում լիազոր մարմին:

Եթե գլխավոր հատակագծի լրամշակված նախագիծը և կից փաստաթղթերը կրկին չեն բավարարում սույն կարգի 7-րդ կետի երկրորդ պարբերության (բոլոր շահագրգիռ մարմինների դրական եզրակացությունների առկայությունը) պահանջը, ապա դրանք` համապատասխան հիմնավորումներով, սույն կարգի 42-րդ կետում նշված ժամկետում լիազոր մարմնի կողմից վերադարձվում են համայնքի ղեկավարին: Այս դեպքում համայնքի ղեկավարը միակողմանի լուծում է սույն կարգի 32-րդ կետում նշված պայմանագիրը` կիրառելով պայմանագրի համապատասխան դրույթները:

(43-րդ կետը լրաց. 02.04.15 N 412-Ն)

44. Շահագրգիռ մարմինները գլխավոր հատակագծի նախագծի կամ առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխման վերաբերյալ առաջարկության, ինչպես նաև որոշման նախագծի կամ առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխման վերաբերյալ առաջարկության վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները 15 աշխատանքային օրվա (առանձին հողամասի դեպքում` 5 աշխատանքային օրվա) ընթացքում ներկայացնում են լիազոր մարմին: Եթե սույն կետով սահմանված ժամկետում շահագրգիռ մարմիններն առաջարկություններ ու դիտողություններ չեն ներկայացնում, ապա համարվում է, որ նրանք գլխավոր հատակագծի նախագծի կամ առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխման վերաբերյալ առաջարկության վերաբերյալ առարկություններ չունեն:

(44-րդ կետը լրաց. 02.04.15 N 412-Ն)

45. Գլխավոր հատակագծի կամ դրա առանձին դրույթների վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները պետք է հիմնավորվեն վերջիններիս ձևավորման համար հիմք հանդիսացող համապատասխան իրավական ակտերին հղումներով:

46. Լիազոր մարմինը 10 աշխատանքային օրվա (առանձին հողամասի դեպքում` 5 աշխատանքային օրվա) ընթացքում ամփոփում է շահագրգիռ մարմիններից ստացված առաջարկություններն ու դիտողությունները, ընդ որում`

1) եթե շահագրգիռ մարմիններից ստացված կարծիքները դրական են, ապա լիազոր մարմինը սույն կարգի 7-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված պահանջի ապահովման դեպքում կազմում է միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը` հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրությամբ, երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է համայնքի ղեկավարին և միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին.

2) եթե շահագրգիռ մարմիններից ստացված առաջարկությունների ու դիտողությունների արդյունքում ենթադրվում է նախագծային լուծումների փոփոխում, ապա գլխավոր հատակագծի նախագիծը վերադարձվում է համայնքի ղեկավարին՝ լրամշակման, որն այն ստանալու օրվանից 15 աշխատանքային օրվա (առանձին հողամասի դեպքում` 5 աշխատանքային օրվա) ընթացքում գլխավոր հատակագծի լրամշակված նախագիծը ներկայացնում է լիազոր մարմին: Լրամշակված նախագծի կազմում ներկայացվում են ստացված առաջարկությունների և դիտողությունների հիման վրա փոփոխված նախագծային նյութերի վերաբերյալ բացատրագիրը` անհրաժեշտ հիմնավորումներով, փոփոխված և (կամ) լրացված նախագծային փաստաթղթերը.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված` գլխավոր հատակագծում կատարված փոփոխությունները համայնքի ղեկավարի կողմից ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը դրանք ներկայացնում է առաջարկությունը կամ դիտողությունը ներկայացրած հանձնաժողովի անդամին (անդամներին), ով (ովքեր) նշված նյութերն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա (առանձին հողամասի դեպքում` 3 աշխատանքային օրվա) ընթացքում իր (իրենց) կարծիքն է (են) հայտնում լիազոր մարմնին: Սույն կարգի 7-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված պահանջի ապահովման դեպքում լիազոր մարմինը միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը տրամադրում է համայնքի ղեկավարին և միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին` սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետներում և կարգով։

(46-րդ կետը խմբ. 02.04.15 N 412-Ն)

47. Եթե կրկին ապահովված չէ սույն կարգի 7-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված պահանջը, ապա լիազոր մարմինը կարծիքներն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ` կոմիտեի առաջիկա նիստում զեկուցման համար: Կոմիտեի նիստին մասնակցելու համար պարտադիր հրավիրվում է հանձնաժողովի՝ բացասական կարծիք ներկայացրած անդամը, որը կոմիտեի քննարկմանն է ներկայացնում իր հիմնավորումը: Կոմիտեում քննարկման արդյունքում ընդունված որոշումն արձանագրվում է: Կոմիտեի դրական որոշումը հիմք է միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության և սահմանված կարգով ընթացք տալու համար:

(47-րդ կետը խմբ. 02.04.15 N 412-Ն)

48. Կոմիտեի նիստի արձանագրությունն ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը կոմիտեի արձանագրության հետ միասին փոխանցում է համայնքի ղեկավարին և հանձնաժողովի անդամներին:

Կոմիտեի բացասական որոշումը հիմք է միջգերատեսչական հանձնաժողովի բացասական եզրակացության համար: Լիազոր մարմինը հանձնաժողովի բացասական եզրակացությունը` մերժման համապատասխան հիմքերով (կոմիտեի արձանագրության հետ միասին) վերադարձնում է համայնքի ղեկավարին և միաժամանակ փոխանցում հանձնաժողովի անդամներին` կոմիտեի նիստի արձանագրությունն ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

(48-րդ կետը խմբ. 02.04.15 N 412-Ն)

49. Համայնքի ղեկավարը միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, գլխավոր հատակագիծն ու համայնքի ավագանու որոշման նախագիծը ներկայացնում է համայնքի ավագանու քննարկմանը, որից հետո համայնքի ավագանին ընդունում է համապատասխան որոշում:

(49-րդ կետը լրաց. 02.04.15 N 412-Ն)

50. Միջգերատեսչական հանձնաժողովի բացասական եզրակացության դեպքում գլխավոր հատակագիծն ու որոշման նախագիծը մերժման համապատասխան հիմքերով վերադարձվում են համայնքի ղեկավարին: Ընդ որում, գլխավոր հատակագծի նախագիծը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջները չբավարարելու հիմքերով, ինչպես նաև անձանց իրավունքների սահմանափակումը բացառելու, մարդկանց ու շրջակա միջավայրի անվտանգությունը և հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ապահովելու անհրաժեշտությամբ:

50.1. Առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխության դեպքում համայնքի ղեկավարի կողմից լիազոր մարմին է ներկայացվում տեղեկանք-հիմնավորում՝ համաձայն սույն կարգի N 6 հավելվածի, որում նշվում են փոփոխություն կրող հողամասի մակերեսը, փաստացի և գլխավոր հատակագծով նախատեսված նպատակային նշանակությունը, նախատեսվող օբյեկտի (օբյեկտների) բնույթը և ծավալը, իրավիճակային հատակագիծը, հողամասի տեղադիրքը գլխավոր հատակագծում, համայնքի ավագանու որոշման նախագիծը, հողամասի սեփականատիրոջ կամ օգտագործողի դիմումը և սույն կարգի N 6 հավելվածով սահմանված այլ տեղեկություններ:

Սույն կետում նշված փաստաթղթերի փաթեթի վերաբերյալ շահագրգիռ մարմիններից ստացված եզրակացությունների հիման վրա կազմվում է միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, ընդ որում, հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը համայնքի ավագանու կողմից կարող է հաստատվել միայն միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում:

Համայնքի ղեկավարն առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ սույն կարգի 50.1-ին կետում նշված փաստաթղթերը ներկայացնում է լիազոր մարմին, որը միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության կազմման հետագա գործառույթներն իրականացնում է սույն կարգով սահմանված ժամկետներում և կարգով:

(50.1-ին կետը լրաց. 02.04.15 N 412-Ն)

50.2. Համայնքների ղեկավարները յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ լիազոր մարմին են ներկայացնում համայնքի գլխավոր հատակագծում՝ հաշվետու ժամանակահատվածում կատարված բոլոր փոփոխությունները` տեղադրված համայնքի հերթապահ քարտեզի վրա:

(50.2-րդ կետը լրաց. 02.04.15 N 412-Ն)

 

III. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

51. Գլխավոր հատակագիծը մշակվում է համակարգչային ծրագրերի կիրառմամբ և սահմանված կարգով հաստատվելուց հետո մեկական օրինակներով (լազերային և թղթային կրիչներով)`

1) մնում է համայնքի ղեկավարի մոտ.

2) տրամադրվում է մարզպետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին.

3) հանձնվում է լիազոր մարմնին` իր կողմից նշած համակարգչային ծրագրի տեսակով:

52. Գլխավոր հատակագիծը սահմանված կարգով հաստատվելուց հետո համայնքի վարչական տարածքում հողերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են բացառապես
գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու միջոցով` օրենքով և սույն կարգով նախատեսված պահանջներին համապատասխան:

53. Գլխավոր հատակագծի փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման ժամանակ ծագող վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(կարգը խմբ., լրաց., փոփ. 02.04.15 N 412-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

համայնքների (բնակավայրերի)

գլխավոր հատակագծերի մշակման,

փորձաքննության, համաձայնեցման,

հաստատման ու փոփոխման կարգի

ՊԱՐԶԵՑՎԱԾ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻՆ, ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻՆ, ԿԱԶՄԻՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Նախագծման առաջադրանքում նշվում են`

 

1) համայնքի հիմնական բնութագիրը (անվանումը, տարածքը, հողային ֆոնդի փաստացի բաշխումը, բնակչության թիվը, բնական, բուժական, առողջարարական, հանքահումքային և այլ ռեսուրսների հիմնական տեսակները, արտադրության գերիշխող ճյուղերը, ինժեներատրանսպորտային ապահովվածությունը).

2) համայնքի զարգացման հիմնական հեռանկարային ուղղությունները (համայնքի զարգացման ծրագրից բխող` համայնքի տարածական կազմակերպմանը, լանդշաֆտների պահպանմանն ու կատարելագործմանը, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների կատարելագործմանը ներկայացվող հիմնական պահանջները).

3) քաղաքաշինական, բնապահպանական, պատմամշակութային և այլ սահմանափակումներին, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության, բնական և տեխնածին վտանգավոր երևույթներից տարածքների պաշտպանության միջոցառումներին վերաբերող հիմնական պահանջները.

4) համայնքի զարգացմանն առնչվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները (որոշումների անվանումները, ընդունման ժամկետները, համարները).

5) համայնքի զարգացման առանձնահատկություններից բխող այլ լրացուցիչ պահանջներ (առկայության դեպքում):

 

2. Նախագծման համար անհրաժեշտ ելակետային տվյալների ցանկը`

 

1) սահմանված կարգով հաստատված սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզը.

2) ինժեներաերկրաբանական շրջանացման (պայմանների) քարտեզը, ինչպես նաև երկրաբանական պայմանների վերաբերյալ այլ տեղեկատվություն (այդ թվում` «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ից` առկայության դեպքում).

3) տարածքի տեղագրական հանույթները, կադաստրային քարտեզագրման նյութերը (տարածքի կառուցապատված և չկառուցապատված հատվածները, փաստացի հողօգտագործումների և սեփականության սուբյեկտների, անշարժ գույքի կադաստրի թեմատիկ շերտերի այլ տվյալներ), հողօգտագործման քարտեզները.

4) տվյալներ նախկինում հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, բնության, պատմության և մշակույթի հուշարձանների ու դրանց պահպանական գոտիների զբաղեցրած տարածքների, հողաշինական և սեյսմիկ շրջանացման քարտեզների, ինժեներաերկրաբանական հետազոտությունների և այլ նյութերի մասին, արխիվային նյութերի ցանկը (առկայության դեպքում).

5) տվյալներ տարածքի փաստացի օգտագործման, բնակելի, հասարակական, արտադրական կառուցապատման, կոմունալ տնտեսության, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքի առկա իրավիճակի մասին.

6) տվյալներ շրջակա միջավայրի վիճակի, բնության հատուկ պահպանվող տարածքների և դրանց պահպանական գոտիների վերաբերյալ (առկայության դեպքում), բնական ու տեխնածին արտակարգ իրավիճակների աղբյուրների, քաղաքացիական պաշտպանության, տարածքի սանիտարահիգիենիկ և հակահրդեհային պայմանների մասին.

7) առաջադրանքով ամրագրված լրացուցիչ պահանջին վերաբերող նյութեր (եթե այդպիսիք առկա են):

 

3. Պարզեցված գլխավոր հատակագիծը մշակվում է հետևյալ բովանդակությամբ և կազմով (գծագրական նյութերը ներկայացվում են սույն կարգի N 4 հավելվածի 1-ին կետի 3-րդ, 4-րդ և 7-րդ եթակետերով սահմանված ձևաչափով)`

 

1) ռիսկերի և սահմանափակումների քարտեզ (համալիր գնահատման հատակագիծ), որում տարածքի փաստացի օգտագործման (ներառյալ առկա հողօգտագործումները և կառուցապատումներն` ըստ սեփականության ձևերի) հիմքի վրա արտահայտվում են`

ա. ինժեներաերկրաբանական շրջանացման և սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզագրական նյութերը,

բ. բնածին ու հնարավոր տեխնածին վտանգավոր երևույթների պատճառով կառուցապատման նպատակներով հողօգտագործման համար անբարենպաստ տարածքները,

գ. համայնքի վարչական սահմանում, ինչպես նաև դրանից դեպի դուրս առնվազն 1000 մետր լայնությամբ տարածքային գոտում առկա օբյեկտների սանիտարապաշտպանիչ և պահպանական գոտիները (շրջակա միջավայրն աղտոտող օբյեկտներ, ջրամբարներ, ջրամատակարարման ակունքներ, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների տարածքներ և ուղեգծեր (ծրագծեր), Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պահանջներ և սահմանափակումներ,

դ. երկրաբանական ֆոնդում պետական գրանցում ստացած հանքավայրերի լեռնահատկացման ակտով սահմանված եզրագծերը, ինչպես նաև շահագործվող հանքավայրերի նախագծով նախատեսված պոչամբարների սահմանները (առկայության դեպքում),

ե. բնության հատուկ պահպանվող տարածքները և դրանց պահպանման գոտիները (առկայության դեպքում),

զ. բնության, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանական գոտիները (առկայության դեպքում),

է. տարածքների կառուցապատման վրա ազդող այլ գործոններ ու սահմանափակումներ (այդ թվում` սերվիտուտներ),

ը. սույն ենթակետի «գ» պարբերությամբ նշված` համայնքների վարչական սահմանին կից սանիտարապաշտպանիչ գոտի պահանջող օբյեկտների տեղադրման առաջարկների առկայության դեպքում գլխավոր հատակագիծն աշխատանքային կարգով պետք է համաձայնեցվի համապատասխան կից համայնքի (համայնքների) ղեկավարի հետ.

 

2) համայնքի տարածական զարգացման հատակագիծ (հիմնական գծագիր), որը համալիր գնահատման հատակագծի վերլուծության արդյունքներով տարածքի փաստացի օգտագործման հիմքի վրա ամրագրում է`

ա. համայնքի տարածական զարգացման քաղաքաշինական ծրագրային հիմնադրույթները, ինչպես նաև ինժեներական ենթակառուցվածքի տարածքներն ու մայրուղային ուղեգծերը և տրանսպորտային (արտաքին տրանսպորտ և ճանապարհային ցանց) ենթակառուցվածքների կատարելագործման վերաբերյալ նախագծային առաջարկությունները,

բ. (պարբերությունն ուժը կորցրել է 02.04.15 N 412-Ն)

գ. հողերի օգտագործման սխեման` սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի դրույթների հիման վրա, հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները (հողամասերի կատեգորիայի տրանսֆորմացիան)` հողամասերի կոորդինատային նշահարմամբ և կից աղյուսակներով,

դ. հատակագծի իրականացման հերթականությունը` առաջնահերթ (մինչև 5 տարի), միջնաժամկետ (5-10 տարի), երկարաժամկետ (10-15 տարի) միջոցառումները.

 

3) գոտևորման քարտեզ (կից աղյուսակներով), որը ներառում է կառուցապատված և կառուցապատման ենթակա տարածքների գոտևորումը` «սահմանված գոտի-թույլատրելի օգտագործում (կառուցապատում)» սկզբունքով:

Գոտևորման նախագիծը մշակվում է պարզեցված կազմով և ներառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 408 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով և հավելվածի 3-րդ կետի «ա»-«զ» ենթակետերով, 4-րդ կետի «բ» և «գ» ու 7-րդ կետով սահմանված պահանջները.

 

4) սույն կետով սահմանված գծագրական նյութերը մշակվում են`

ա. 1-ին և 2-րդ ենթակետերի մասով` 1:10000 կամ 1:5000 մասշտաբով,

բ. 3-րդ ենթակետի մասով` 1:2000 կամ 1:1000 մասշտաբով.

 

5) բացատրագիր (տեքստային մաս)` սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով ներառված դրույթների վերլուծությունը, ընդունված լուծումների հիմնավորումները, ինչպես նաև տարածքների փաստացի օգտագործման և նախագծային հաշվեկշիռները:

(հավելվածը լրաց., փոփ. 02.04.15 N 412-Ն)

 

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

համայնքների (բնակավայրերի)

գլխավոր հատակագծերի մշակման,

փորձաքննության, համաձայնեցման,

հաստատման ու փոփոխման կարգի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի (այսուհետ` գլխավոր հատակագիծ) նախագծման առաջադրանքում նշվում են`

 

1) համայնքի անվանումը.

 

2) համայնքի հիմնական բնութագիրը, այդ թվում`

 

ա. տարածքի մակերեսը,

բ. հողային ֆոնդի փաստացի բաշխումը,

դ. բնակչության թիվը և դեմոգրաֆիական տվյալները,

ե. ռեսուրսների հիմնական տեսակները (բնական, բուժական, առողջարարական, հանքահումքային և այլ),

զ. հանրային օգտագործման կանաչ գոտիները, լանդշաֆտային, ռեկրեացիոն տարածքները,

է. արտադրության գերիշխող ճյուղերը,

ը. տվյալներ ինժեներական ենթակառուցվածքների և տրանսպորտային ապահովվածության վերաբերյալ,

թ. տեղեկատվություն գծային օբյեկտների առկա իրավիճակի վերաբերյալ (այդ թվում` կարգավորման, մաքրման և հատակի խորացման ենթակա գետերի և այլ ջրային ավազանների հուների տարածքների մասով),

ժ. ՀՀ մշակույթի նախարարության ներկայացմամբ` տեղեկատվություն պատմության և մշակույթի հուշարձանների (այդ թվում` նաև նորահայտ) պահպանական գոտիների մակերեսները,

ժա. համայնքի առանձնահատկություններից բխող այլ տեղեկատվություն.

 

3) համայնքի տարածական զարգացման հիմնական հեռանկարային ուղղությունները, այդ թվում`

 

ա. համայնքի զարգացման ծրագրից բխող` համայնքի ճարտարապետահատակագծային և գործառական զարգացմանը, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների սպասարկման ու զարգացման կազմակերպմանը, գծային օբյեկտների պահպանմանն ու կատարելագործմանը, շրջակա միջավայրի, լանդշաֆտների պահպանությանն ու կատարելագործմանը, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման տարածքների առանձնացմանը, տարածքների կազմակերպմանն ու կառուցապատմանը, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությանը ներկայացվող հիմնական պահանջները,

բ. հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով առաջարկվող համայնքի տարածքային զարգացման հեռանկարային ուղղությունները,

գ. բնակավայրի (բնակավայրերի) տարածական զարգացմանը ներկայացվող պահանջները,

դ. քաղաքաշինական, գյուղատնտեսական, բնապահպանական, պատմամշակութային և այլ սահմանափակումներին, ինչպես նաև հատուկ կարգավորման դրույթներին վերաբերող պահանջները,

ե. ինժեներաերկրաբանական նախապատրաստմանը, բնական և տեխնածին վտանգավոր երևույթներից տարածքների պաշտպանության միջոցառումներին, հողերի պահպանությանը, քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին ներկայացվող հիմնական պահանջները,

զ. համայնքի զարգացման առանձնահատկություններից բխող այլ լրացուցիչ պահանջներ.

 

4) նախագծման հիմքը.

 

5) համայնքի զարգացմանն առնչվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները (որոշումների անվանումները, ընդունման ժամկետները, համարները).

 

6) համայնքի զարգացման առանձնահատկություններից բխող այլ լրացուցիչ պահանջներ.

 

7) համայնքի գլխավոր հատակագծի նախագծի կազմին և բովանդակությանը ներկայացվող լրացուցիչ պահանջները (առկայության դեպքում):

 

2. Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի կազմում մշակվող`

 

1) հողերի օգտագործման սխեմայի նախագծման առաջադրանքը.

2) գոտևորման նախագծերի առաջադրանքները (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 408 որոշմամբ սահմանված կարգով):

 

3. Սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված նախագծման առաջադրանքները կցվում են սույն հավելվածի 1-ին կետին համապատասխան կազմված համայնքի գլխավոր հատակագծի նախագծման առաջադրանքին և կազմում դրա անբաժանելի մասը:

 

 

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության

համայնքների (բնակավայրերի)

գլխավոր հատակագծերի մշակման,

փորձաքննության, համաձայնեցման,

հաստատման ու փոփոխման կարգի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքների գլխավոր հատակագծերի ելակետային նյութերի ցանկը ներառում է`

 

1) սահմանված կարգով հաստատված սեյսմիկ շրջանացման և միկրոշրջանացման քարտեզները.

 

2) ինժեներաերկրաբանական շրջանացման (պայմանների) քարտեզ, ինչպես նաև երկրաբանական պայմանների վերաբերյալ այլ տեղեկատվություն (այդ թվում` «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ից).

 

3) տվյալներ նախկինում հաստատված քաղաքաշինական ծրագրային և հողաշինական փաստաթղթերի վերաբերյալ.

 

4) տվյալներ բնության, պատմության և մշակույթի հուշարձանների և դրանց պահպանական գոտիների նախագծերի ու զբաղեցրած տարածքների վերաբերյալ.

 

5) տվյալներ շրջակա միջավայրի վիճակի, բնության հատուկ պահպանվող տարածքների և դրանց պահպանական գոտիների վերաբերյալ (առկայության դեպքում).

 

6) տվյալներ հանրային օգտագործման կանաչ գոտիների, լանդշաֆտների և ռեկրեացիոն տարածքների վերաբերյալ.

 

7) տվյալներ տարածքում առկա գծային օբյեկտների վերաբերյալ.

 

8) տարածքի տեղագրական հանույթները.

 

9) կադաստրային քարտեզագրման նյութերը (այդ թվում` տարածքի կառուցապատված հատվածի կադաստրային հանույթը, տարածքի չկառուցապատված հատվածի կադաստրային հանույթը, անշարժ գույքի կադաստրի թեմատիկ շերտերի տեղեկատվությունը).

 

10) հողօգտագործման քարտեզները.

 

11) փաստացի հողօգտագործումների և սեփականության սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվություն և անշարժ գույքի կադաստրի այլ տվյալներ.

 

12) տվյալներ բնակելի, հասարակական, արտադրական կառուցապատման, կոմունալ տնտեսության, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքի առկա իրավիճակի մասին.

 

13) տեղեկություններ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վիճակի, բնական ու տեխնածին արտակարգ իրավիճակների աղբյուրների, քաղաքացիական պաշտպանության, տարածքի սանիտարահիգիենիկ և հակահրդեհային պայմանների մասին.

14) համայնքի զարգացմանն առնչվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմնի որոշումների պատճենները.

 

15) տվյալներ ռեսուրսների` բնական, բուժական, առողջարարական և այլ պաշարների մասին.

 

16) արխիվային նյութերի ցանկը (առկայության դեպքում).

 

17) առաջադրանքով ամրագրված լրացուցիչ պահանջին վերաբերող նյութեր (եթե այդպիսիք առկա են):

 

 

Հավելված N 4

Հայաստանի Հանրապետության

համայնքների (բնակավայրերի)

գլխավոր հատակագծերի մշակման,

փորձաքննության, համաձայնեցման,

հաստատման ու փոփոխման կարգի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄԻՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

ՀՀ քաղաքային համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծի (այսուհետ` գլխավոր հատակագիծ) նախագծային նյութերը բաղկացած են գրաֆիկական ու տեքստային մասերից:

 

1. Գրաֆիկական մասի գծագրերը, որոնց համար որպես հանութային հիմք օգտագործվում են տեղագրական հանույթները, ինժեներաերկրաբանական, միկրոսեյսմաշրջանացման, կադաստրային և հողաշինարարական քարտեզները, ներկայացվում են Մ1:5000 և Մ1:10000 մասշտաբով (առանձին դեպքերում մասշտաբը կարող է ճշտվել պատվիրատուի առաջադրանքով)` հետևյալ կազմով`

 

1) տարածքի փաստացի օգտագործման հատակագծում (հենակետային հատակագիծ) ցույց են տրվում`

 

ա. տարածքի հատակագծային և ծավալատարածական կառուցվածքը (բնակելի, հասարակական, ընդհանուր օգտագործման, արտադրական, գյուղատնտեսական, կոմունալ-պահեստային և այլ տարածքներն ըստ գործառնական նշանակության (հողատեսքերի), հարկայնության և տեխնիկական բնութագրի),

բ. տրանսպորտային (այդ թվում` արտաքին տրանսպորտային) կապերը և ճանապարհային ցանցը (ըստ դասակարգման և փողոցների անվանումների),

գ. ինժեներական ենթակառուցվածքների տարածքները, ուղեգծերը և անվտանգության գոտիների սահմանները, հեղեղատարները, արտեզյան ջրերի ելքերը, էլեկտրոնային և թույլ հոսանքագծերը, աղբավայրերը, մաքրման կայանները և այլն,

դ. գծային օբյեկտների սահմանները, կարգավորման, մաքրման, ինչպես նաև խորացման ենթակա գետերի և այլ ջրային ավազանների հուների տարածքները,

ե. բնության հատուկ պահպանվող տարածքների սահմանները,

զ. բնության, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գոտիների սահմանները,

է. քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների սահմանները,

ը. հողերի սահմաններն ըստ սեփականության ձևերի` պետական, համայնքային և մասնավոր,

թ. բնակավայրի փաստացի սահմանագիծը,

ժ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված հողահատկացումները.

 

2) տարածքի համալիր գնահատման հատակագծում (ռիսկերի և սահմանափակումների հատակագիծ) ցույց են տրվում`

 

ա. ինժեներաերկրաբանական շրջանացման և սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզագրական նյութերը,

բ. երկրաբանական ֆոնդում պետական գրանցում ստացած հանքավայրերի լեռնահատկացման ակտով սահմանված եզրագծերը, ինչպես նաև շահագործվող հանքավայրերի նախագծով նախատեսված պոչամբարների սահմանները (առկայության դեպքում),

գ. բնական ու տեխնածին վտանգավոր երևույթների պատճառով կառուցապատման և այլ նպատակներով հողօգտագործման համար անբարենպաստ տարածքները,

դ. առողջարանների, ջրամբարների, ջրամատակարարման ակունքների, գծային օբյեկտների, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների տարածքների պահպանական գոտիները,

ե. շրջակա միջավայրն աղտոտող օբյեկտների սանիտարապաշտպանիչ գոտիները,

զ. էկոլոգիական իրավիճակի նկարագիրը` աղմուկի, էլեկտրամագնիսական ճառագայթման, ռադիոակտիվ աղտոտվածության և այլ էկոլոգիական խախտումների գոտիները,

է. սույն ենթակետի «գ»-«ե» պարբերություններով նշված, ինչպես նաև սանիտարապաշտպանիչ գոտիներ ունեցող այլ օբյեկտները նշվում են նաև համայնքի վարչական սահմանից դուրս` կից համայնքների առնվազն 1000 մետր շառավղով տարածքներում` կախված տվյալ օբյեկտի սանիտարապաշտպանիչ գոտու նորմատիվային չափից,

ը. տարածքների օգտագործման և կառուցապատման վրա ազդող գործոններն ու սահմանափակումները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պահանջներ և սահմանափակումներ,

թ. սույն ենթակետի «է» պարբերությամբ նախատեսված` համայնքների վարչական սահմանին կից սանիտարապաշտպանիչ գոտի պահանջող օբյեկտների տեղադրման առաջարկների առկայության դեպքում գլխավոր հատակագիծն աշխատանքային կարգով պետք է համաձայնեցվի համապատասխան կից համայնքի (համայնքների) ղեկավարի հետ.

 

3) տրանսպորտի ուրվագիծ, որտեղ միագույն գծային հենակետային հիմքի վրա ցույց են տրվում գոյություն ունեցող և նախագծային`

 

ա. արտաքին տրանսպորտի (երկաթուղային գծեր և կայարաններ, օդանավակայաններ, կամուրջներ, ուղեկամուրջներ, թունելներ, ճոպանուղիներ և այլն) տարածքները և կառույցները,

բ. ճանապարհների ցանցը և դրանց դասակարգումը,

գ. ներհամայնքային ճանապարհների կարմիր գծերը,

դ. հասարակական տրանսպորտի ուղիների ու կառուցվածքների տեղադրումը (մետրոպոլիտենի դեպո, տրամվայների, տրոլեյբուսների և ավտոբուսների հավաքակայաններ, մարդատար ավտոմեքենաների խոշոր ավտոկանգառներ և ավտոհանգրվաններ):

Տրանսպորտի՝ գոյություն ունեցող և նախագծային գծային օբյեկտները գծագրի վրա նշվում են նույն գույնի համապատասխանաբար` հոծ և կետագիծ գծերով, իսկ կետային օբյեկտների տարածքները` նույն գույնի թափանցիկ լիցքերով` նախագծայինի դեպքում ավելացնելով համապատասխան գույնի շեղագիծ:

 

4)  ինժեներական ենթակառուցվածքների և տարածքի ինժեներական նախապատրաստման ուրվագիծ, որտեղ միագույն գծային հենակետային հիմքի վրա ցույց են տրվում գոյություն ունեցող և նախագծային`

 

ա. տարածքի ինժեներական սարքավորումների հիմնական կառուցվածքները, դրանց նախապատրաստական միջոցառումները,

բ. մայրուղային խողովակաշարերը (ջրագիծ, կոյուղի, հեղեղատարներ, մաքրված արտեզյան ջրերի ելքեր, ջերմամատակարարում, գազամատակարարում, բարձր լարման էլեկտրահաղորդման գծեր, կապի հիմնական գծեր, էլեկտրոնային և թույլ հոսանքներ և այլն),

գ. հիդրոտեխնիկական կառույցները,

դ. գծային օբյեկտների ինժեներական նախապատրաստման միջոցառումները (ջրային ավազանների հուների մաքրում, կարգավորում, հատակի խորացում և այլն),

ե. մեծ ծավալի հողային աշխատանքներ պահանջող տարածքները (տորֆահանում, դրենաժ և այլն),

զ. առաջարկություններ աղբավայրերի, մաքրման կայանների վերաբերյալ:

Ինժեներական ենթակառուցվածքների (ջերմամատակարարում, գազամատակարարում և սույն ենթակետի «բ» պարբերությամբ նշված այլ օբյեկտներ) գոյություն ունեցող և նախագծային գծային օբյեկտները գծագրի վրա նշվում են տարբեր գույներով, համապատասխանաբար` հոծ և կետագիծ գծերով, իսկ կետային օբյեկտների տարածքները` նույն գույնի թափանցիկ լիցքերով` նախագծայինի դեպքում ավելացնելով համապատասխան գույնի շեղագիծ:

 

5) լանդշաֆտային կազմակերպման ուրվագիծ, որտեղ միագույն գծային հենակետային հիմքի վրա ցույց են տրվում`

 

ա. համայնքի սահմաններում ընդգրկված անտառային, ջրային և այլ նպատակային նշանակության, ինչպես նաև բնակավայրերում ներառված բնական համալիրների տարածքները,

բ. լանդշաֆտների դասակարգումն ու գնահատումը` ներառելով ինչպես բնական համալիրների, այնպես էլ այլ, այդ թվում` հետընթաց ապրող (դեգրադացվող) տարածքները (գծագրի վրա արտահայտվում է նշված տարածքների համարակալմամբ և գծագրի աղյուսակում ներկայացված դրանց դասակարգմամբ ու գնահատմամբ),

գ. դասակարգված և գնահատված լանդշաֆտային գոտիների առանձնացումն ըստ օգտագործման ռեժիմների (լրացվում է սույն կետի «բ» ենթակետում նշված աղյուսակում),

դ. լանդշաֆտի առանձնահատուկ և էական հատկանիշների պահպանության միջոցառումները,

ե. լանդշաֆտի զարգացման, վերականգնման կամ կազմավորման (ստեղծման) վերաբերյալ նախագծային առաջարկությունները.

 

6) համայնքի տարածքային զարգացման հատակագծում (հիմնական գծագիր) տարածքի փաստացի օգտագործման հատակագծի և տարածքի համալիր գնահատման հատակագծի վերլուծության հիման վրա ցույց են տրվում`

 

ա. սույն հավելվածի 1-ին ենթակետի «ա»-«ը», 5-րդ ենթակետի «ա», «գ» և «ե» պարբերություններում նշված համապատասխան դրույթների զարգացման և կատարելագործման վերաբերյալ նախագծային առաջարկությունները,

բ. համայնքի տարածական զարգացման քաղաքաշինական ծրագրային հիմնադրույթները,

գ. ինժեներական ենթակառուցվածքների տարածքներն ու մայրուղային ուղեգծերը,

դ. տրանսպորտային (արտաքին տրանսպորտ և ճանապարհային ցանց) ենթակառուցվածքների կատարելագործման վերաբերյալ նախագծային առաջարկությունները,

ե. կրթական և նախակրթական հիմնարկությունների սպասարկման գոտիները,

զ. առաջադրանքի պահանջներին համապատասխան, տեղային առանձնահատկություններից բխող այլ նախագծային առաջարկություններ.

 

7) հողերի օգտագործման սխեմայում (հողամասերի կատեգորիայի տրանսֆորմացիան) ամրագրվում են.

 

ա. սույն կետով սահմանված դրույթների հիման վրա հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները` հողամասերի կոորդինատային նշահարմամբ և կից աղյուսակներով,

բ. գլխավոր հատակագծի իրականացման հերթականությունը` ըստ առաջնահերթ (մինչև 5 տարի), միջնաժամկետ (5-10 տարի), երկարաժամկետ (10-15 տարի) փուլերի (գծագրի վրա հողամասերը նշվում են համապատասխանաբար «Ա», «Մ», «Ե» տառերով),

գ. սույն ենթակետի «ա» պարբերությունում նշված աղյուսակներում լրացվում են փոփոխություններ կրող հողամասերի մակերեսները, առկա և նախագծային նպատակային ու գործառնական նշանակությունները: Աղյուսակներն առանձնացվում են ըստ սույն ենթակետի «բ» պարբերությունում նշված փուլերի.

 

8) «Համայնքի դիրքը մարզի տարաբնակեցման համակարգում» ուրվագծում (Մ 1:50000 կամ Մ 1:25000) ցույց են տրվում` համայնքի հիմնական գործառական, ինժեներական, տրանսպորտային և հատակագծային կապերը շրջապատի հետ (մարզի սահմաններում).

 

9) սույն հավելվածի 1-7-րդ կետերում նշված գծագրերից յուրաքանչյուրը` կախված հագեցվածության աստիճանից, իր հերթին կարող է բաժանվել համապատասխան թվով շերտերի (ըստ առանձին հատակագծային գործոնների հագեցվածության, ինչպես նաև տարածքային պլանավորման գործընթացում դրանց նշանակության).

 

10) մինչև 15 հազար բնակիչ ունեցող համայնքների գլխավոր հատակագծերի նախագծային փաստաթղթերի կազմում պարտադիր մշակվում են քաղաքաշինական գոտևորման նախագծերը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 408 որոշման պահանջներին (այդ թվում` նախագծի գրաֆիկական և տեքստային նյութերի կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները) համապատասխան.

 

11) գլխավոր հատակագծի կազմում, ըստ անհրաժեշտության, կարող են մշակվել այլ ուրվագծեր, որոնց կազմը, բովանդակությունը և մասշտաբը նշվում են նախագծման առաջադրանքում:

 

2. Գլխավոր հատակագծի տեքստային մասը ներառում է`

 

1) փաստացի իրավիճակի վերլուծությունը.

2) գլխավոր հատակագծի հիմնական ուղղությունների, համայնքի տարածքային կազմակերպման և զարգացման ընդունված լուծումների և փուլերի հիմնավորումները` սույն հավելվածի 6-րդ ենթակետում նշված դրույթներին համապատասխան.

3) գլխավոր հատակագծի իրագործման միջոցառումների ծրագիրը` ըստ սույն հավելվածի 7-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված փուլերի.

4) սույն որոշմամբ հաստատված կարգի N 5 հավելվածում ներկայացված գլխավոր հատակագծի տեխնիկատնտեսական ցուցանիշները.

5) առաջադրանքով նախատեսված այլ պահանջների նախագծային լուծումների հիմնավորումերը (առկայության դեպքում):

(հավելվածը խմբ., լրաց. 02.04.15 N 412-Ն)

 

 

Հավելված N 5

Հայաստանի Հանրապետության

համայնքների (բնակավայրերի)

գլխավոր հատակագծերի մշակման,

փորձաքննության, համաձայնեցման,

հաստատման ու փոփոխման կարգի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի (այսուհետ` գլխավոր հատակագիծ) տեխնիկատնտեսական ցուցանիշները ներկայացվում են հետևյալ փուլերի համար`

1) գլխավոր հատակագծի մշակման ելակետային տարվա,

2) գլխավոր հատակագծի իրականացման առաջնահերթ ծրագրային փուլի,

3) գլխավոր հատակագծի իրականացման հեռանկարային փուլերի (խոշորացված ցուցանիշներով):

2. Կոմունալ-կենցաղային և արտադրական կարիքների համար էլեկտրաէներգիայի, ջերմության, ջրի, գազի պահանջարկի, տնտեսական ու խմելու ջրերի և արտադրական կեղտաջրերի արտանետման ծավալների ցուցանիշներն ընդունվում են ըստ մարզային և քաղաքային ծառայությունների տվյալների:

3. Անհրաժեշտության դեպքում կարող են ավելացվել այլ ցուցանիշներ:

 

4. Գլխավոր հատակագծերի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշներն են`

 

Ցուցանիշը

Չափի միավորը

1

2

1. Տարածքը

Համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողերի ընդհանուր մակերեսը՝ ընդամենը

հա

այդ թվում՝

 

բնակավայրերի փաստացի սահմաններում ընդգրկված հողեր

հա/տոկոս (ընդհանուր տարածքից)

բնակավայրերի նախագծային սահմաններում ընդգրկված հողեր

հա/տոկոս (ընդհանուր տարածքից)

բնակավայրերի հողեր,

հա/տոկոս (ընդհանուր տարածքից)

որից`

 

բնակելի կառուցապատման

հա/տոկոս (ընդհանուր տարածքից)

հասարակական կառուցապատման

հա/տոկոս (ընդհանուր տարածքից)

խառը կառուցապատման

հա/տոկոս (ընդհանուր տարածքից)

ընդհանուր օգտագործման,

հա/տոկոս (ընդհանուր տարածքից)

որից`

 

ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներ

հա/տոկոս (ընդհանուր տարածքից)

փողոցներ, հրապարակներ

հա/տոկոս (ընդհանուր տարածքից)

այլ տարածքներ

հա/տոկոս (ընդհանուր տարածքից)

այլ հողեր

հա/տոկոս (ընդհանուր տարածքից)

արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր,

հա/տոկոս (ընդհանուր տարածքից)

որից՝

 

արդյունաբերական օբյեկտների

հա/տոկոս (ընդհանուր տարածքից)

գյուղատնտեսական արտադրական օբյեկտների

հա/տոկոս (ընդհանուր տարածքից)

պահեստարանների

հա/տոկոս (ընդհանուր տարածքից)

ընդերքի օգտագործման

հա/տոկոս (ընդհանուր տարածքից)

էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների հողեր,

հա/տոկոս (ընդհանուր տարածքից)

որից՝

 

էներգետիկայի

հա/տոկոս (ընդհանուր տարածքից)

կապի

հա/տոկոս (ընդհանուր տարածքից)

տրանսպորտի

հա/տոկոս (ընդհանուր տարածքից)

կոմունալ ենթակառուցվածքների

հա/տոկոս (ընդհանուր տարածքից)

հատուկ պահպանվող տարածքների հողեր,

հա/տոկոս (ընդհանուր տարածքից)

որից՝

 

բնապահպանական

հա/տոկոս (ընդհանուր տարածքից)

առողջարարական նպատակներով նախատեսված

հա/տոկոս (ընդհանուր տարածքից)

հանգստի համար նախատեսված

հա/տոկոս (ընդհանուր տարածքից)

պատմական և մշակութային

հա/տոկոս (ընդհանուր տարածքից)

հատուկ նշանակության հողեր

հա/տոկոս (ընդհանուր տարածքից)

գյուղատնտեսական նշանակության հողեր,

հա/տոկոս (ընդհանուր տարածքից)

որից՝

 

վարելահող

հա/տոկոս (ընդհանուր տարածքից)

բազմամյա տնկարկներ

հա/տոկոս (ընդհանուր տարածքից)

խոտհարքներ

հա/տոկոս (ընդհանուր տարածքից)

արոտավայրեր

հա/տոկոս (ընդհանուր տարածքից)

այլ հողատեսքեր

հա/տոկոս (ընդհանուր տարածքից)

անտառային հողեր

հա/տոկոս (ընդհանուր տարածքից)

ջրային հողեր

հա/տոկոս (ընդհանուր տարածքից)

պահուստային հողեր

հա/տոկոս (ընդհանուր տարածքից)

2. Տարածքն ըստ սեփականության ձևերի

պետական սեփականություն

հա/տոկոս (ընդհանուր տարածքից)

համայնքի սեփականություն

հա/տոկոս (ընդհանուր տարածքից)

ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականություն

հա/տոկոս (ընդհանուր տարածքից)

3. Դեմոգրաֆիական տվյալներ

բնակչության թիվը

հազ. մարդ

բնակչության խտությունը

հազ. մարդ/հա

բնակչության տարիքային կազմը, այդ թվում՝

 

մինչև 15 տարեկան երեխաներ

հազ. մարդ/տոկոս

աշխատունակ հասակի բնակչություն

հազ. մարդ/տոկոս

թոշակառու բնակչություն

հազ. մարդ/տոկոս

4. Բնակելի ֆոնդը

ընդհանուր բնակելի ֆոնդը

հազ. քառ. մ

(ընդհանուր մակերես)

ընդհանուր մակերես

 

որից՝

 

բազմաբնակարան տներ

բնակ. մակերեսը/տոկոս (ընդհանուր բնակ. մակերեսից)

մենատներ

բնակ. մակերեսը/տոկոս (ընդհանուր բնակ. մակերեսից)

Բնակելի ֆոնդն ըստ հարկայնության՝

բնակ. մակերեսը/տոկոս (ընդհանուր բնակ. մակերեսից)

1-2-հարկանի

բնակ. մակերեսը/տոկոս (ընդհանուր բնակ. մակերեսից)

3-4-հարկանի

բնակ. մակերեսը/տոկոս (ընդհանուր բնակ. մակերեսից)

5 հարկ և ավելի

բնակ. մակերեսը/տոկոս (ընդհանուր բնակ. մակերեսից)

Բնակչության միջին ապահովվածությունը բնակելի ընդհանուր մակերեսով

քառ. մ/մարդ

5. Բնակչության մշակութային և կենցաղային սպասարկման համակարգը

մանկական նախադպրոցական կազմակերպություններ

տեղ

ընդամենը / 1000 մարդ

 

հանրակրթական դպրոցներ

տեղ

ընդամենը / 1000 մարդ

 

հիվանդանոցներ

մահճակալ

ընդամենը / 1000 մարդ

պոլիկլինիկաներ

հերթում հաճախում

ընդամենը / 1000 մարդ

 

առևտրի

քառ. մ առևտր. մակերես

ընդամենը / 1000 մարդ

 

կենցաղային սպասարկման

աշխ. տեղ

ընդամենը / 1000 մարդ

 

առողջարանային հանգստի հիմնարկներ

տեղ

ընդամենը / 1000 մարդ

 

այդ թվում`

 

հանգստյան տներ, պանսիոնատներ և այլն (առողջարանային քաղաքների համար՝ հյուրանոցները ներառյալ)

տեղ

երեխաների համար ճամբարներ

տեղ

զբոսաշրջային այլ օբյեկտներ

տեղ

6. Տրանսպորտային սպասարկում

Ուղևորատար հասարակական տրանսպորտի գծերի երկարությունը՝ ընդամենը

 

այդ թվում`

 

էլեկտրիֆիկացված երկաթուղի

կրկնակի ուղեգիծ/ կմ

մետրոպոլիտեն

կրկնակի ուղեգիծ/ կմ

տրամվայ

կրկնակի ուղեգիծ/ կմ

տրոլեյբուս

կրկնակի ուղեգիծ/ կմ

ավտոբուս

կրկնակի ուղեգիծ/ կմ

ճոպանուղի

կրկնակի ուղեգիծ/ կմ

Մայրուղային ճանապարհների և փողոցների երկարությունը՝ ընդամենը

կմ

այդ թվում`

 

արագընթաց շարժման մայրուղային ճանապարհների

կմ

չընդհատվող շարժման համաքաղաքային նշանակության մայրուղիների

կմ

Արտաքին տրանսպորտ

 

այդ թվում`

 

էլեկտրիֆիկացված երկաթուղի

կրկնակի ուղու կմ

ավտոբուս

ուղու կմ

օդային տրանսպորտ

ուղու կմ

Կամուրջներ, ուղեկամուրջներ, տրանսպորտային հանգույցներ

ուղու կմ

ճանապարհափողոցային ցանցի ընդհանուր երկարություն

կմ

ճանապարհափողոցային ցանցի խտություն

կմ/քառ. կմ

քաղաքային (գյուղական) կառուցապատման սահմաններում

կմ/քառ. կմ

7. Ինժեներական սարքավորումներ և բարեկարգում

Ընդհանուր ջրօգտագործում

հազ. խոր. մ / օր

- տնտեսական-խմելու նպատակով

հազ. խոր. մ / օր

- արտադրական կարիքների համար

հազ. խոր. մ / օր

Ջրամատակարարման համակարգի գլխամասային կառույցների հզորություն

հազ. խոր. մ / օր

Ջրամատակարարման օգտագործման աղբյուրներ

հազ. խոր. մ / օր

Մաքուր ջրօգտագործում

լ/օր

այդ թվում՝

 

տնտեսական-խմելու նպատակով

լ/օր

Կոյուղի

հազ. խոր. մ /օր

Կեղտաջրերի ընդհանուր ելքը՝ ընդամենը

հազ. խոր. մ /օր

այդ թվում՝

 

կենցաղային կոյուղի

հազ. խոր. մ /օր

արտադրական կոյուղի

հազ. խոր. մ /օր

Կոյուղու մաքրման կայանների արտադրողականություն

հազ. խոր. մ /օր

Էլեկտրամատակարարում

 

Էլեկտրաէներգիայի գումարային օգտագործում

կՎտ.ժամ/տարի

այդ թվում`

 

արտադրական օբյեկտների կարիքների համար

կՎտ.ժամ/տարի

կոմունալ-կենցաղային կարիքների համար

կՎտ.ժամ/տարի

1 մարդու կողմից տարեկան էլեկտրաէներգիայի օգտագործում

կՎտ. ժամ

այդ թվում`

 

կոմունալ-կենցաղային կարիքների համար

կՎտ.ժամ

Էլեկտրաբեռնվածության ծածկման աղբյուրներ

մլն կՎտ

այդ թվում`

 

Ջերմամատակարարում

 

Բնակավայրի վառելիքային հաշվեկշռում գազի տեսակարար կշիռը

տոկոս

Գազի օգտագործումը՝ ընդամենը

մլն խոր. մ

այդ թվում`

 

կոմունալ-կենցաղային կարիքների համար

մլն խոր. մ

արտադրական կարիքների համար

մլն խոր. մ

Մակերևութային ջրերի հեռացման ցանց

կմ

8. Տարածքի ինժեներական նախապատրաստում

Տարածքի պաշտպանությունը ջրածածկումից

 

մակերեսը

հա

պաշտպանիչ կառույցների երկարությունը

կմ

Գետափերի ամրացում

կմ

Տարածքի սահմաններում ստորգետնյա ջրերի

մակարդակի իջեցում և այլ միջոցառումներ

հա

Տարածքի սանիտարական մաքրում

հա

Կենցաղային աղբի ծավալը

հազ. խոր. մ

Աղբի այրման և աղբավերամշակման

կազմակերպություններ

միավոր/հազ.մ՝

3 օրում

9. Շրջակա միջավայրի պահպանություն

Աղտոտվածության աղբյուրներից, աղմուկի ներգործությունից պաշտպանող սանիտարապաշտպանիչ գոտիներ՝ ընդամենը

հա

այդ թվում`

 

կանաչապատում

հա

Մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակը

սահմանային թույլատրելի խտությունից

ՍԹԽ մասնաբաժիններ (կոնցենտրացիա / ՍԹԽ)

Գետերի և ստորերկրյա ջրերի ջրամբարների (արհեստական և բնական) աղտոտվածության մակարդակը

սահմանային թույլատրելի խտությունից

ՍԹԽ մասնաբաժիններ (կոնցենտրացիա / ՍԹԽ)

Հողի և ընդերքի աղտոտվածության մակարդակը

սահմանային թույլատրելի խտությունից

ՍԹԽ մասնաբաժիններ (կոնցենտրացիա / ՍԹԽ)

Աղմուկի ազդեցության մակարդակը

դեցիբել (ԴՑԲ)

 

 

 

Հավելված N 6
Հայաստանի Հանրապետության համայնքների
(բնակավայրերի) գլխավոր հատակագծերի
մշակման, փորձաքննության, համաձայնեցման,
հաստատման ու փոփոխման կարգի

 

ԱՌԱՆՁԻՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱԶՄԻՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով կազմված նյութերում (տեղեկանք-հիմնավորում) նշվում են`

1) համայնքի ղեկավարին քաղաքացու կամ իրավաբանական անձի ներկայացրած դիմումը հողամասի նպատակային նշանակության փոփոխման մասին (համասեփականության, օգտագործման (վարձակալության) կամ կառուցապատման իրավունքի մի քանի սուբյեկտների առկայության դեպքում` վերջիններիս ստորագրությամբ), որում նշվում են`

ա. փոփոխություն կրող հողամասի (այսուհետ` հողամաս) սեփականության (օգտագործման (վարձակալության), կառուցապատման) իրավունքի վկայականի պատճենը,

բ. ինքնակամ շինությունների (առկայության դեպքում) մասին տեղեկատվությունը,

գ. հողամասի ծածկագիրն ու մակերեսը, փաստացի և գլխավոր հատակագծով նախատեսված նպատակային ու գործառնական նշանակությունները,

դ. նախատեսվող օբյեկտի բնույթն ու ծավալը.

2) համայնքի ավագանու որոշման նախագիծը.

3) հողամասի տեղադիրքը գլխավոր հատակագծում (գլխավոր հատակագծի հենքի վրա)` 1:10000 կամ 1:25000 մասշտաբով.

4) հողամասի հատակագիծը (շրջադարձային կետերի կոորդինատներով) և կից հողօգտագործումները (կառուցապատումները)՝ 1:500 կամ 1:1000 մասշտաբով.

5) տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին առնչություն ունենալու մասին.

6) ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները` ըստ դասակարգման (միջպետական, հանրապետական, տեղական նշանակության), և դրանց անվանումները` հողամասից 70 մետր շառավղով.

7) քաղաքաշինական, բնապահպանական, պատմամշակութային և այլ սահմանափակումներին, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության, բնական և տեխնածին վտանգավոր երևույթներից տարածքների պաշտպանության միջոցառումներին վերաբերող հիմնական պահանջները (առկայության դեպքում):

(հավելվածը լրաց. 02.04.15 N 412-Ն)

 

Հավելված N 7
Հայաստանի Հանրապետության համայնքների
(բնակավայրերի) գլխավոր հատակագծերի
մշակման, փորձաքննության, համաձայնեցման,
հաստատման ու փոփոխման կարգի

 

Ձև

 

___________________________________

(համայնքի անվանումը)

___________________________________

(համայնքի ղեկավարի անունը, ազգանունը)

___________________________________

(դիմողի անունը, ազգանունը (անվանումը)

___________________________________

(բնակության վայրը (գտնվելու վայրը)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԴԵՊՔԵՐԻ)

 

Խնդրում եմ ________________ հասցեում գտնվող հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել_____________________________________________:

(նշել նպատակը)

Տեղեկացնում եմ`

1) հողամասի ծածկագիրը՝ _________________________________________.

2) ամբողջ հողամասի և փոփոխման ենթակա հողամասի մակերեսը՝ _______ .

3) հողամասի առկա նպատակային և գործառնական նշանակությունը՝ _____ .

4) փոփոխվող հողամասի նախատեսվող գործառնական նշանակությունը` ___________________________________________________________________.

5) բիզնեսի նպատակով նախատեսվող օբյեկտների մասին տեղեկատվություն (կատարվելիք ներդրումների չափի և ստեղծվելիք աշխատատեղերի վերաբերյալ)՝

__________________________________________________________________ .

6) հողամասի սեփականության (օգտագործման (վարձակալության) կառուցապատման) իրավունքի վկայականի պատճենը՝ _________________________ թերթ.

7) ինքնակամ շինություններ (առկայության դեպքում)՝ ___________________։

 

Դիմող

________________________
(ստորագրությունը)

________________________

(անունը, ազգանունը)

 

_______ ______________20   թ.

 

(հավելվածը լրաց. 02.04.15 N 412-Ն)

 

Հավելված N 8
Հայաստանի Հանրապետության համայնքների
(բնակավայրերի) գլխավոր հատակագծերի
մշակման, փորձաքննության, համաձայնեցման,
հաստատման ու փոփոխման կարգի

 

Ձև

 

___________________________________

(համայնքի անվանումը)

___________________________________

(համայնքի ղեկավարի անունը, ազգանունը)

___________________________________

(դիմողի անունը, ազգանունը (անվանումը)

___________________________________

(բնակության վայրը (գտնվելու վայրը)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՀՈՂԱՄԱՍԻ (ՀՈՂԱՄԱՍԵՐԻ) ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ փոփոխել _________________________ հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը:

Տեղեկացնում եմ՝

1) հողամասի ծածկագիրը՝ ___________________.

2) ամբողջ հողամասի և փոփոխման ենթակա հողամասի մակերեսը՝ ________.

3) հողամասի առկա նպատակային և գործառնական նշանակությունը՝ ______.

4) փոփոխվող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը՝ ___________________________________________________________________.

5) նախատեսվող օբյեկտի բնույթն ու ծավալը՝ _________________________.

6) բիզնեսի նպատակով նախատեսվող օբյեկտների մասին տեղեկատվություն (կատարվելիք ներդրումների չափի և ստեղծվելիք աշխատատեղերի վերաբերյալ)՝ ___________________________________________________________________.

7) հողամասի սեփականության (օգտագործման (վարձակալության), իրավունքի վկայականի պատճենը՝ _________________________________________թերթ.

8) ինքնակամ շինություններ (առկայության դեպքում)՝ ___________________:

 

Դիմող

________________________
(ստորագրությունը)

________________________

(անունը, ազգանունը)

 

_______ ______________20   թ.

 

(հավելվածը լրաց. 02.04.15 N 412-Ն)

(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 02.04.15 N 412-Ն)