Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-354
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.07.1999-31.12.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.08.26/43(709)
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
23.07.1999
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.07.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.12.2005

030.0354.21.07.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի նոր կազմը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի մասին» ՆՀ-48 հրամանագրի 2-րդ կետը և 1998 թվականի հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի կազմը համալրելու մասին» ՆՀ-67 հրամանագիրը:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան 
23 հուլիսի 1999 թ.
ՆՀ-354

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
Նախագահի 1999 թ. հուլիսի 23-ի
ՆՀ-354 հրամանագրով

Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

 

Նորայր ԱՅՎԱԶՅԱՆ

Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր

 

 

Շահեն ԱՎԱԳՅԱՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետ

 

 

Վրեժ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ

 

 

Ալվինա ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ (համաձայնությամբ)

 

 

Միքայել ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի խորհրդական, հասարակական կապերի և լրատվության վարչության պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու

 

 

Ֆելիքս ԹՈԽՅԱՆ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)

 

 

Մանուկ ԹՈՓՈՒԶՅԱՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

 

 

Մհեր ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)

 

 

Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկանի տեղակալ, իրավաբանական գիտությունների դոկտոր

 

 

Գևորգ ՄԱԼԽԱՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ

 

 

Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հայաստանի Հանրապետության տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ (համաձայնությամբ)

 

 

Ռաֆիկ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու

 

 

Գագիկ ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու

 

 

Վահե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր

 

 

Վիգեն ՔՈՉԱՐՅԱՆ

Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական և միջազգային իրավունքի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու