ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 2015 թվականի N 237-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 379-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի ապրիլի 27-ի «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Ստանդարտացման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին», «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին» N 379-Ա որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 6-րդ կետի 4-րդ սյունակում «2012 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2015 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ» բառերով.
2) 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9-րդ կետով.
« |
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մարտի 31 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|