Գլխավոր տեղեկություն
Համար
N 417-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.04.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.05.04/11(523) Հոդ.338
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.04.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ապրիլի 2015 թվականի N 417-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2015 թվականի փետրվարի 2-20-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի 8 բնակավայրերի` գնդակոծության հետևանքով պատճառված վնասները վերացնելու համար ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին 2015 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 3,705.5 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացում` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. ապրիլի 22

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

ապրիլի 22-ի N 417-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.58 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին
կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին
կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Աջակցություն՝ ՀՀ Տավուշի մարզի համայնքներին
Նկարագրությունը
 Գնդակոծության հետևանքով պատճառված վնասների վերականգնման համար

1098

ԾՏ08

Շահառուների քանակը

1. Տրանսֆերտ ստացող ՏԻՄ-երի քանակը

8

8

8

     

Գումարը (հազ. դրամ)

 

X

X

X

3,705.5

3,705.5

3,705.5

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

           

Շահառուների ընտրության չափանիշները
Տավուշի մարզի գնդակոծությունից տուժած սահմանամերձ համայնքներ («Գեոպրոեկտ» ՍՊԸ-ի ուսումնասիրության և եզրակացության հիման վրա)

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1098 Բնակարանային ապահովում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներին պատճառված վնասների վերացում

 Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

ՀՀ Տավուշի մարզպետարան

Բաժին 2.

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

2015 թվականի պետական բյուջե

ծրագիրը

միջոցառումը

(բաժինը/խումբը/դասը)

 

(հազ. դրամ)

1098

   

ԾՐԱԳԻՐԸ

 
     

Բնակարանային ապահովում

3,705.5

Ծրագրի նկարագրությունը

 

ՀՀ Տավուշի մարզի 8 բնակավայրերի գնդակոծության հետևանքով պատճառված վնասները վերացնելը

 

Վերջնական արդյունքի նկարագրությունը

 

ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներին պատճառված վնասների վերացում

 
   

Քաղաքականության միջոցառումներ. տրանսֆերտներ

 

ԾՏ08

 

Աջակցություն Տավուշի մարզի համայնքներին

3,705.5

Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը

 

 Գնդակոծության հետևանքով պատճառված վնասների վերականգնման համար

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան