Գլխավոր տեղեկություն
Համար
N 414-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.04.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.05.04/11(523) Հոդ.336
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.04.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ապրիլի 2015 թվականի N 414-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքային համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների՝ 2015 թվականի հունվարի 18-ին անցկացված ընտրությունների ծախսերը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2015 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 536.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 1 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 2 և 3 հավելվածների:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքային համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու, ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 1363-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. ապրիլի 22

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2015 թվականի

ապրիլի 22-ի N 414-Ն որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ՝ Հայաստանի Հանրապետության ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ՝ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-ԻՆ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ

NN
ը/կ

Ծախսերը

Գումարը
(դրամ)

1.

Կապի ծառայություններ
(ընտրողների ծանուցագրեր, 5222 ընտրող x 98.75 դրամ)

515,672.5

2.

Գրասենյակային նյութեր և հագուստ
(ընտրողների ցուցակներ, 5222 ընտրող x 3,9 դրամ)

20,365.8

 

 Ընդամենը

536,038.3

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

ապրիլի 22-ի N 414-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Կոդը

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Միավորի գինը

Քանակը

Գումարը (հազ. դրամ)

Բաժին N 11, խումբ N 01, դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

536.0

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

536.0

 

ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ

       

20.4

30197631/1

Թուղթ՝ A4 ֆորմատի, 1 (21x29.7)

ՇՀ

հատ

3.1

6562

20.4

 

ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

       

515.7

64111200/1

Փոստային ծառայություններ` կապված նամակների հետ

ԲԸԱՀ

դրամ

515,672.5

1.0

515.7

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2015 թվականի

ապրիլի 22-ի N 414-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.38 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական
 ցուցանիշներ

ֆինանսական
ցուցանիշներ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ. Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումները
1.1. Ծառայություններ

Ծրագրային
դասիչը

Մատուցվող ծառայության անվանումը
Ընտրական գործընթացների համակարգման, կանոնակարգման և տեղեկատվության տրամադրման ծառայություններ

Նկարագրությունը
Ընտրական գործընթացների համակարգում, նախապատրաստում, իրականացում, հաշվետվական համակարգի կազմակերպում, վերլուծություն, վերահսկողություն, ընտրական պաշտոնյաների վերապատրաստում, տեղեկատվություն, քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկում

1096

ԱԾ06

Քանակական

1. Ընտրողների ծանուցում (մարդ)

5222.0

5222.0

5222.0

X

X

X

2. Ցուցակների տպագրում (ընտրական տեղամաս)

3.0

3.0

3.0

X

X

X

Որակական

Մշակված չէ

X

X

X

X

X

X

Ժամկետայնության

Կիրառելի չէ

X

X

X

X

X

X

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

X

X

536.0

536.0

536.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1096  Ընտրական գործընթացների համակարգման, կանոնակարգման և տեղեկատվության տրամադրման ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ընտրական գործընթացների ժողովրդավարության և թափանցիկության բարելավում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանութուն

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

 

Բաժին 2.

 

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը
(բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով )

ծրագիրը

միջոցառումը

ՀՀ 2015 թվականի պետական բյուջե
(հազ. դրամ)

1096

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Ընտրական գործընթացների համակարգման, կանոնակարգման և տեղեկատվության տրամադրման ծառայություններ

536.0

Ծրագրի նկարագրությունը
Ընտրական գործընթացների համակարգում, նախապատրաստում, իրականացում, հաշվետվական համակարգի կազմակերպում, վերլուծություն, վերահսկողություն, ընտրական պաշտոնյաների վերապատրաստում, տեղեկատվություն, քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ընտրական գործընթացների ժողովրդավարության և թափանցիկության բարելավում

     

Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ

 
 

ԱԾ 06

 

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման տեղեկատվական աջակցություն

536.0

Մատուցվող ծառայության նկարագրությունը
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման համար ընտրողների ցուցակների տպագրում և ընտրությունների ժամանակ քվեարկության օրվա, տեղի և ժամանակի մասին ընտրողներին ծանուցում

Ծառայություն մատուցողի անվանումը
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան