Գլխավոր տեղեկություն
Համար
N 1594-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (02.05.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.12.01/27(410) Հոդ.1578
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.11.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 նոյեմբերի 2011 թվականի N 1594-Ն

 

ՄԻ ՇԱՐՔ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻՑ ԲԽՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով միջազգային բնապահպանական կոնվենցիաներից բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և առաջարկել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին, Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտորին, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության դատական դպրոցի տնօրենին, ըստ անհրաժեշտության և ըստ պահանջվող ձևաչափի, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման հավելվածով նախատեսված պարտավորությունների կատարման ընթացքի մասին:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 30-րդ օրն ամփոփել սույն որոշման 2-րդ կետում նշված տեղեկատվությունը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն որոշման հավելվածում նշված միջազգային բնապահպանական կոնվենցիաներից բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման ընթացքի մասին հաշվետվություն:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. նոյեմբերի 16
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

նոյեմբերի 10-ի N 1594-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող՝ Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Կոնվենցիայի հոդվածը

Նպատակը

Կատարման համար պատասխանատու պետական կառավարման մարմինները

Կատարման ժամկետը

Իրականացվող միջոցառման
ֆինանսավոր-ման աղբյուրը

1

2

3

4

5

6

7

I. ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիա

1.

Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի (Intended Nationally Determined Contributions, INDC) մշակումը` ընդգրկելով կլիմայի մեղմման և էկոհամակարգային մոտեցմամբ հարմարվողականության
գործողությունները և այն Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը

4.1 b)

4.1 e)

4.1 f)

12

Ամրագրել և ապահովել կոնվենցիայի կողմ երկրների 20-րդ համաժողովում ընդունված «Կլիմայական գործողությունների Լիմայի կոչ» փոխզիջումային որոշման կատարումը

ՀՀ բնապահպա-նության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ գյուղատնտե-սության նախարարություն

ՀՀ առողջապա-հության նախարարություն

2015 թ.

Օրենքով չարգելված աղբյուրներ

2.

Կլիմայի փոփոխության խնդիրների լուծմանը նպատակաուղղված տեխնոլոգիաների զարգացման, փոխանցման ու ներդրման կարիքների բացահայտում, այդ բնագավառում ծրագրային հայտի մշակում

4.1 c)
4.1 g)

ամրագրել և ապահովել կոնվենցիայի Կողմ երկրների 15-րդ համաժողովում ընդունված Կոպենհագենյան համաձայնագրում (Հայաստանի Հանրապետությունը միացել է 2010 թ. հունվարի 27-ին) ամրագրված համապատասխան դրույթի կատարումը

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

2012 թ.

օրենքով չարգելված աղբյուրներ

3.

Ջերմոցային գազերի մարդածին արտանետումների երրորդ ազգային կադաստրի մշակում

4.1 b)
12

ջերմոցային գազերի արտանետումների կրճատման միջազգային համագործակցության ասպարեզում արտասահմանյան ներդրումների ներգրավման համար մանրամասնեցված տվյալների բազայի ստեղծում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2012-2014 թթ.

օրենքով չարգելված աղբյուրներ

4.

Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմով (ՄԶՄ) նախագծերի քննության, հաստատման և դրանց կատարման մոնիթորինգի ընթացակարգերի կատարելագործման վերաբերյալ գերատեսչական ակտի մշակում և սահմանված կարգով հաստատում

4.1 b)
4.1 c)

կլիմայի փոփոխության կոնվենցիայի Կիոտոյի արձանագրության մաքուր զարգացման մեխանիզմով նախագծերի իրականացման խրախուսական պայմանների բարելավում, ներդրումային ռիսկերի նվազեցում, նախագծերի սոցիալական ու բնապահպանական բաղադրիչների հստակեցում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2012 թ.

օրենքով չարգելված աղբյուրներ

5.

Աջակցություն կլիմայի փոփոխության հետևանքով անտառների խոցելիության նվազեցմանը (դեգրադացիայի ու հրդեհների կանխարգելմանը) և անտառային էկոհամակարգերի պահպանությանը նպաստող անտառային վնասատուների դեմ պայքարի կենսաբանական մեթոդների կիրառմամբ միջոցառումների իրականացմանը

4.1 d)
4.1 e)
4.1 f)

անտառների` որպես ջերմոցային գազերի կուտակիչ ու կլանիչ կառավարման նորարարական` էկոհամակարգային մոտեցմամբ համակարգի ներդրում ու տարածում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2012-2014 թթ.
(շարունակա-կան)

օրենքով չարգելված աղբյուրներ

6.

(կետն ուժը կորցրել է 16.04.15 N 397-Ն)

7.

Կլիմայի փոփոխության երրորդ ազգային հաղորդագրության մշակում և սահմանված կարգով կոնվենցիայի քարտուղարությանը ներկայացնելը

4.1 a)
12.1 a)

համաձայն կոնվենցիայի պահանջների՝ Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման մասին հաշվետվությունը կոնվենցիայի քարտուղարություն ներկայացնելը

ՀՀ բնապահպանության նախարարություն

2014 թ.

օրենքով չարգելված աղբյուրներ

8.

Գլոբալ և տարածաշրջանային բնապահպանական միջազգային կոնվենցիաների ու այլ իրավական ուժ ունեցող համաձայնագրերի հետ կլիմայի փոփոխության կոնվենցիայի խաչաձևող խնդիրների բացահայտման և համատեղ գործողությունների իրականացման հայեցակարգի և գործողությունների ծրագրի մշակում

 

գլոբալ և տարածաշրջանային բնապահպանական միջազգային կոնվենցիաների ու այլ, իրավական ուժ ունեցող համաձայնագրերի կատարման ընթացքում կրկնություններից ու հակասություններից խուսափելու, գործողությունները ներդաշնակեցնելու ու ֆինանսական արդյունավետությունը բարձրացնելու համար

ՀՀ բնապահպանության նախարարություն

2012 թ.

օրենքով չարգելված աղբյուրներ

II. ՄԱԿ-ի «Օզոնային շերտի պահպանման մասին» Վիեննայի կոնվենցիա

1.

Օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինման միջոցառումների իրականացում (2-րդ փուլ)` արձանագրությամբ սահմանված պարտավորությունների իրականացումն ապահովելու համար

2, 4, 7 (արձանագրություն)

Երկրում օզոնային շերտը քայքայող նյութերի (ՕՔՆ) փուլային փոխարինման հաջողության ապահովում` արձանագրության պահանջներին համաձայն թիրախային ցուցանիշ` ՕՔՆ փուլային փոխարինման ժամանակին իրականացում, հասարակության իրազեկության շարունակական բարձրացում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2012-2016 թթ.

Մոնրեալի արձանագրու-թյան շրջանակներում գործող բազմակողմանի հիմնադրամ

III. ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիա

1.

Կենսաբազմազանության և արժեքավոր էկոհամակարգերի պահպանության նպատակով նոր ԲՀՊՏ-ների ստեղծման վերաբերյալ առաջարկությունների մշակում

8

կենսաբազմազանության պահպանության բարելավում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2012-2016 թթ.

 

2.

Հայաստանում կենսոլորտային պահպանավայրի հիմնման նպատակով ազգային օրենսդրության վերլուծություն և համապատասխան իրավական հիմքի ստեղծման համար առաջարկությունների մշակում

8

նպաստում երկրի բնապահպանական և սոցիալ-տնտեսական հարցերի լուծմանը

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

2013-2015 թթ.

Գերմանական զարգացման
բանկ (KfW)

3.

Հայաստանի կենսաբազմազանության ռազմավարության և գործողությունների ազգային ծրագրով (1999 թ.) նախատեսված գործողությունների կատարման վերլուծություն, նշված փաստաթղթի վերանայման և արդիականացման ուղղությամբ առաջարկությունների մշակում

6

կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման քաղաքականության ապահովում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

2013-2014 թթ.

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ (GEF)

4.

Կենսաբազմազանության հինգերորդ ազգային զեկույցի մշակում և կոնվենցիայի քարտուղարություն ներկայացնելը

26

համաձայն կոնվենցիայի պահանջների՝ Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման մասին հաշվետվությունը կոնվենցիայի քարտուղարություն ներկայացնելը

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

Հայաստանի պետական ագրարային համալսարան
(համաձայնությամբ)

2013-2014 թթ.

օրենքով չարգելված աղբյուրներ

III-1. «Կենսաբանական անվտանգության մասին» Կարթագենյան արձանագրություն

1.

Կենսաանվտանգության ապահովման իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմների մշակում և իրականացում

4

արձանագրությամբ ստանձնած պարտավորությունների կատարում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

2012-2016 թթ.

 

IV. ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիա

1.

Խախտված հողերի վերականգնմանն (ռեկուլտիվացիա) ուղղված համապատասխան ծրագրերի մշակում և իրականացում

2, 5, 10

հողերի վերականգնում, դեգրադացիայի նվազում և կանխարգելում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

2012-2016 թթ.

օրենքով չարգելված աղբյուրներ

2.

Անապատացման դեմ պայքարի հարցերը կրթական ծրագրերում ընդգրկելու վերաբերյալ առաջարկությունների մշակում

10, 19

անապատացման հարցերի վերաբերյալ գիտելիքների և իրազեկության բարձրացում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

2012-2016 թթ.

 

3.

Անապատացման պրոցեսների գիտահետազոտական աշխատանքների իրականացում և արդյունքների հրատարակում

10, 19

բացասական երևույթների կանխարգելում և նվազեցում, իրազեկության բարձրացում

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե

ՀՀ բնապահպանության նախարարություն

2012-2016 թթ.

օրենքով չարգելված աղբյուրներ

4.

«Հայաստանում ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի իրականացման մասին» չորրորդ և հինգերորդ (I փուլ) ազգային զեկույցների պատրաստում

26

կոնվենցիայի պահանջներին համապատասխան իրականացման մասին հերթական զեկույցները կոնվենցիայի քարտուղարություն ներկայացնելը

ՀՀ բնապահպանության նախարարություն

2012 և 2014 թթ.

օրենքով չարգելված աղբյուրներ

5.

Ոռոգման համակարգերի նորարարական փորձնական ծրագրի մշակում

10

հողերի կայուն օգտագործում և պահպանություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

ՀՀ տարածքային կառավարման մարմիններ

2014-2016 թթ.

օրենքով չարգելված աղբյուրներ

6.

Հայաստանում ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրի վերանայում և նոր ազգային գործողությունների ծրագրի մշակում՝ հաշվի առնելով Անապատացման դեմ պայքարի ՄԱԿ-ի 10-ամյա ռազմավարության պահանջները

9,10

անապատացմանը նպաստող գործոնների բացահայտում և բացասական հետևանքների մեղմացում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

2014-2016 թթ.

օրենքով չարգելված աղբյուրներ

V. «Միջազգային կարևորության խոնավ տարածքների մասին, հատկապես որպես ջրաթռչունների բնակավայր» Ռամսարի կոնվենցիա

1.

Հայաստանում խոնավ տարածքների պահպանության և օգտագործման ազգային ծրագրի ու գործողությունների պլանի մշակում

3.1

Խոնավ տարածքների կենսաբազմազանության պահպանության և սոցիալ-տնտեսական արժեքների կայուն օգտագործման ազգային քաղաքականության հիմունքների ընդունում

ՀՀ բնապահպանության նախարարություն

2012 թ.

 

2.

Ռամսարի կոնվենցիայի միջազգային նշանակության խոնավ տարածքների ցանկում ներառման նպատակով «Խոր Վիրապ» պետական արգելավայրի քարտեզագրում, տվյալների հավաքում և այն սահմանված կարգով կոնվենցիայի քարտուղարությանը ներկայացնելը

2.1
(բխում է նաև ՀՀ կառավարության 2007 թ. հունվարի 25-ի N 975-Ն որոշման 1-ին կետից)

Ռամսարի կոնվենցիայի միջազգային նշանակության խոնավ տարածքների ցանկում «Խոր Վիրապ» ջրաճահճային համակարգի ներառում, նրա կենսաբանական և սոցիալ-տնտեսական արժեքների միջազգային ճանաչում

ՀՀ բնապահպանության նախարարություն

2012 թ.

օրենքով չարգելված աղբյուրներ

3.

Ռամսարի կոնվենցիայի ազգային զեկույցի պատրաստում

6

Հայաստանի Հանրապետության ազգային հաշվետվությունը Ռամսարի կոնվենցիայի բարձրագույն մարմին` կոնվենցիայի 11-րդ կոնֆերանսին ներկայացնելը (Բուխարեստ, մայիս
2012 թ.)

ՀՀ բնապահպանության նախարարություն

2012 թ.

 

4.

«Խոր Վիրապ» պետական արգելավայրի կառավարման պլանի մշակում` հաշվի առնելով հարևան համայնքի սոցիալ- տնտեսական զարգացման հեռանկարները

4.3, 4.4

աջակցություն արգելավայրի կառավարմանը և Փոքր Վեդիի համայնքի կողմից եկամտաբեր գործունեության իրականացմանը

ՀՀ բնապահպանության նախարարություն

2012-2016 թթ.

 

5.

Հայաստանում խոնավ տարածքների կենսաբանական և սոցիալ-տնտեսական արժեքների գնահատում

2, 4.1

արժեքավոր խոնավ տարածքների բացահայտումը և ներգրավումը ՀՀ ԲՀՊՏ-ների համակարգի կազմում և Ռամսարի կոնվենցիայի միջազգային նշանակության խոնավ տարածքների ցանկում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

2014-2016 թթ.

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

VI. «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիա (CITES)

1.

Կոնվենցիայի իրականացման վերաբերյալ պարբերական հաշվետվությունների պատրաստում և դրանց փոխանցում քարտուղարությանը

VIII

ՀՀ-ի կողմից տրամադրված ՍԻԹԵՍ-ի թույլտվությունների քանակի, դրանցում նշված նմուշների քանակի, տեսակի, հնարավորության դեպքում նաև կենդանի նմուշի տարիքի և սեռի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների, ինչպես նաև Կոնվենցիայի իրականացման համար ձեռնարկված օրենսդրական, կարգավորիչ և վարչական միջոցառումների վերաբերյալ երկամյա հաշվետվությունները ներկայացնելը

ՀՀ բնապահպանության նախարարություն

2012-2016 թթ.

 

VII. ԵԽ-ի «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» Բեռնի կոնվենցիա

1.

Կոնվենցիայի դրույթների կատարման վերաբերյալ պարբերական (երկու տարին մեկ) հաշվետվությունների տրամադրում Մշտական կոմիտեին

9.1
9.2

կոնվենցիայի պահանջներին համապատասխան իրականացման մասին հերթական հաշվետվությունները կոնվենցիայի քարտու-ղարություն ներկայացնելը

ՀՀ բնապահպանության նախարարություն

2012-2016 թթ.

 

2.

Հայաստանում բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող պոտենցիալ տարածքների` Էմերալդ ցանցի ձևավորմանն ուղղված աշխատանքների իրականացում

1,2,3,4, 14 (կետ 1)
բան N 1
(1989), 3 և 4 (1996),
5 և 6 (1998)
երաշխ.
N 16 (1989),
N 25 (1991)

Երկրում Էմերալդ ցանցի ձևավորում

ՀՀ բնապահպանության նախարարություն

2012 թ.

օրենքով չարգելված աղբյուրներ

3.

Վայրի ֆլորայի, ֆաունայի տեսակների, վտանգված բնական միջավայրերի պահպանման անհրաժեշտության, մասնավորապես, Էմերալդ ցանցի ձևավորման վերաբերյալ հանրամատչելի տեղեկատվության տարածում

1, 2, 3
(կետ 3, 4, 9
բան N 1
(1989), 3 և 4 (1996), 5 և 6 (1998)
երաշխ. N 16
(1989), N 25 (1991)

Կոնվենցիայից բխող Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարմանն ուղղված («Էմերալդ ցանց») լուսաբանման աշխատանքների իրականացում

ՀՀ բնապահպանության նախարարություն

2012-2016 թթ.

օրենքով չարգելված աղբյուրներ

VIII. «Վայրի կենդանիների միգրացվող տեսակների պահպանության մասին» Բոննի կոնվենցիա

1.

Կոնվենցիայի I և II հավելվածներում ընդգրկված` ՀՀ տարածքում հանդիպող տեսակների վերլուծություն, ցանկի լրամշակում, ցանկում ընդգրկվելիք նոր տեսակների վերաբերյալ առաջարկությունների մշակում

II, III, IV, VIII, XI

ՀՀ տարածքում հանդիպող միգրացվող կենդանիների վայրի տեսակների փաստացի թվի, նրանց պահպանության վիճակի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության ապահովում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

2012 թ.

 

2.

Կոնվենցիայի ազգային զեկույցի և պարբերական հաշվետվությունների պատրաստում

VI, VII

Կոնվենցիայի շրջանակներում
ՀՀ-ի կողմից կատարվող աշխատանքների ամփոփում և շահագրգիռ կողմերին ներկայացնելը

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

2012-2016 թթ.

օրենքով չարգելված աղբյուրներ

3.

«ՀՀ տարածքում վայրի կենդանիների միգրացվող տեսակների պահպանության հայեցակարգ և գործողությունների ազգային ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի մշակում և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելը

II, III, IV

համապատասխան ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա ՀՀ տարածքում հանդիպող միգրացվող կենդանիների վայրի տեսակների պահպանության հայեցակարգային ուղղությունների սահմանում և այդ ուղղություններով նախատեսվող գործողությունների իրականացման մեխանիզմների մշակում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

2012-2016 թթ.

 

4.

ՀՀ տարածքում հանդիպող վայրի կենդանիների միգրացվող տեսակների էկոլոգիական առանձնահատկությունների և տարածվածության վերաբերյալ տեղեկատվական և քարտեզագրական բազայի ստեղծում

VI

ՀՀ տարածքում հանդիպող վայրի կենդանիների միգրացվող տեսակների վերաբերյալ համապարփակ տեղեկատվական բազայի մշակում և գործարկում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

2012-2016 թթ.

օրենքով չարգելված աղբյուրներ

IX. ՄԱԿ-ի «Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» Բազելի կոնվենցիա

1.

Վտանգավոր թափոնների էկոլոգիապես անվտանգ հեռացման վերաբերյալ ուղեցույցների մշակում

4.2ա/

թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2012-2016 թթ.

օրենքով չարգելված աղբյուրներ

2.

Անթափոն և սակավաթափոն տեխնոլոգիաների փոխանցման կենտրոնի ստեղծում

նախաբան,
4.2 ա/

թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2012-2016 թթ.

օրենքով չարգելված աղբյուրներ

3.

«Քիմիական նյութերի միջազգային կառավարման ռազմավարական մոտեցումներ» (SAICM) գործընթացի իրականացում

10

քիմիական նյութերի և թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2012-2016 թթ.

օրենքով չարգելված աղբյուրներ

4.

Կոնվենցիայի կողմերի համաժողովի համար հաշվետվությունների պատրաստում և դրանք ներկայացնելը

13.3

համաձայն կոնվենցիայի պահանջների՝ Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման մասին հաշվետվությունը կոնվենցիայի քարտուղարություն ներկայացնելը

ՀՀ բնապահպանության նախարարություն

2012-2016 թթ.

 

X. ՄԱԿ-ի «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին» Ռոտերդամի կոնվենցիա

1.

«Քիմիական նյութերի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

15

քիմիական նյութերի և թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2012 թ.

օրենքով չարգելված աղբյուրներ

2.

Մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա քիմիական նյութերի ներգործության ռիսկի նվազեցման ազգային ռազմավարության մշակում

15

քիմիական նյութերի և թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2012 թ.

օրենքով չարգելված աղբյուրներ

3.

Քիմիական նյութերի գործածության ոլորտում ենթակառուցվածքի և ներուժի զարգացմանն ուղղված ուսուցում

16

քիմիական նյութերի և թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2012-2016 թթ.

օրենքով չարգելված աղբյուրներ

4.

«Քիմիական նյութերի միջազգային կառավարման ռազմավարական մոտեցումներ» (SAICM) գործընթացի իրականացում

15

քիմիական նյութերի և թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2012-2016 թթ.

օրենքով չարգելված աղբյուրներ

5.

Կոնվենցիայի կողմերի համաժողովի համար հաշվետվությունների պատ-րաստում և դրանք ներկայացնելը

14

քիմիական նյութերի և թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարում

ՀՀ բնապահպանության նախարարություն

2012-2016 թթ.

 

XI. ՄԱԿ-ի «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիա

1.

Կայուն օրգանական աղտոտիչների գիտահետազոտական լաբորատորիայի ստեղծում

11.1

կայուն օրգանական աղտոտիչներ պարունակող թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարում

ՀՀ բնապահպանության նախարարություն

2012 թ.

2013 թ.

օրենքով չարգելված աղբյուրներ

2.

Պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող թափոնների կառավարման ուղեցույցի մշակում

հավելված A, 2-րդ մաս

կայուն օրգանական աղտոտիչներ պարունակող թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարում

ՀՀ բնապահպանության նախարարություն

2012 թ.

օրենքով չարգելված աղբյուրներ

3.

Կայուն օրգանական աղտոտիչներ պարունակող թափոնների ոչնչացման (վնասազերծման) տեխնոլոգիաների վերաբերյալ տվյալների հավաքագրում

15

կայուն օրգանական աղտոտիչներ պարունակող թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2012-2016 թթ.

օրենքով չարգելված աղբյուրներ

4.

Կայուն օրգանական աղտոտիչների կառավարման ոլորտում առկա լավագույն մեթոդների և բնապահպանական գործունեության լավագույն փորձի օգտագործման վերաբերյալ գիտելիքների ձեռքբերում և փորձի փոխանակում

հավելված C, 5-րդ մաս

կայուն օրգանական աղտոտիչներ պարունակող թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2012-2016 թթ.

օրենքով չարգելված աղբյուրներ

5.

«Քիմիական նյութերի միջազգային կառավարման ռազմավարական մոտեցումներ» (SAICM) գործընթացի իրականացում

12

քիմիական նյութերի և թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2012-2016 թթ.

օրենքով չարգելված աղբյուրներ

6.

Կոնվենցիայի կողմերի համաժողովի համար հաշվետվությունների պատրաստում և դրանք ներկայացնելը

15

համաձայն կոնվենցիայի պահանջների՝ Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման մասին հաշվետվությունը կոնվենցիայի քարտուղարություն ներկայացնելը

ՀՀ բնապահպանության նախարարություն

2012-2016 թթ.

 

XII. ՄԱԿ-ի ԵՏՀ «Արդյունաբերական վթարների անդրսահմանային ներգործության մասին» կոնվենցիա

1.

Պոչամբարների անվտանգ կառավարման ձեռնարկի մշակում

6

արդյունաբերական վթարների ռիսկի նվազեցում և կանխարգելում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2012-2013 թթ.

օրենքով չարգելված աղբյուրներ

2.

Արդյունաբերական վթարների կանխարգելման, արտակարգ իրավիճակների հանդեպ պատրաստականության ապահովման նպատակով վտանգավոր գործունեություն իրականացնող անձանց ուսուցում և վերապատրաստում

6, 8

արդյունաբերական վթարների ռիսկի նվազեցում և կանխարգելում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
(համաձայնությամբ)

2012 -2016 թթ.

օրենքով չարգելված աղբյուրներ

3.

Մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա վնասակար քիմիական նյութերի ներգործության ռիսկի գնահատման մեթոդաբանության մշակում

6

արդյունաբերական վթարների ռիսկի նվազեցում և կանխարգելում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2012-2013 թթ.

օրենքով չարգելված աղբյուրներ

XIII. ՄԱԿ-ի ԵՏՀ «Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին» կոնվենցիա

1.

Օդի անդրսահմանային աղտոտման կոնտեքստում Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտի վրա վնասակար ներգործությունների կրճատման և կանխման քաղաքականության և ռազմավարության վերաբերյալ տեղեկատվությունը կոնվենցիայի քարտուղարություն ներկայացնելը

8

Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարում` կոնվենցիայի գործադիր մարմնի նստաշրջանի որոշման համաձայն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2013 թ.

 

2.

«Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին» կոնվենցիային և Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա աղտոտիչների տարածման դիտարկման և գնահատման համատեղ ծրագրին (EMEP) Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին տեղեկատվական ձեռնարկի պատրաստում

3

Կոնվենցիայի շրջանակներում և մթնոլորտի պահպանության բնագավառում կատարված և ընթացող աշխատանքների հասարակության տարբեր խմբերի իրազեկում, ինչպես նաև ուսուցման և կադրերի պատրաստման օժանդակում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2014 թ.

օրենքով չարգելված աղբյուրներ

3.

Հայաստանի ներուժի գնահատում կոնվենցիայի «Ծանր մետաղների մասին», «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» և «Թթվայնեցման, էվտրոֆիկացիայի և գետնամերձ օզոնի դեմ պայքարի մասին» արձանագրությունների վավերացման նպատակով

 

1998-1999 թթ. Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված արձանագրությունների վավերացման գործընթացի կազմակերպման հիմքերի ստեղծում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2014-2016 թթ.

օրենքով չարգելված աղբյուրներ

4.

Կոնվենցիայով կարգավորվող վնասակար նյութերի ներգործությունների մասին տեղեկատվությունը կոնվենցիայի քարտուղարություն ներկայացնելը

8

կոնվենցիայի գործադիր մարմնի կողմից համաձայնեցված ժամկետներում և նյութերի (սկսած ծծմբի երկօքսիդից) համար համաձայնեցված մեթոդով արտանետումների վերաբերյալ տվյալների տրամադրում

ՀՀ բնապահպանության նախարարություն

2012 թ. և շարու- նակական

 

XIV. ՄԱԿ-ի ԵՏՀ «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» Էսպոյի կոնվենցիա

1.

Էսպոյի կոնվենցիայի և «Ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին» արձանագրության վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների իրականացում

2,2

Էսպոյի կոնվենցիայի և «Ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին» արձանագրության վերաբերյալ հասարակության իրազեկության մակարդակի բարձրացում

ՀՀ բնապահպանության նախարարություն

2012-2016 թթ.

օրենքով չարգելված աղբյուրներ

2.

Տարեկան մեկ անգամ շահագրգիռ կազմակերպությունների, ՀԿ-ների հետ կոնվենցիայի և արձանագրության հարցերով կլոր սեղանների կազմակերպում

 

Էսպոյի կոնվենցիայի և «Ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին» արձանագրության վերաբերյալ հասարակության իրազեկության մակարդակի բարձրացում

ՀՀ բնապահպանության նախարարություն

2012-2016 թթ.

 

3.

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և ռազմավարական էկոլոգիական գնահատման բնագավառում ուսումնական դասընթացների կազմակերպում

2.2

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և ռազմավարական էկոլոգիական գնահատման բնագավառում կադրերի վերապատրաստում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

2012-2016 թթ.

օրենքով չարգելված աղբյուրներ

4.

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հզորությունների զարգացման վերաբերյալ պիլոտային ծրագրի իրականացում

 

կոնվենցիայի գործնական կիրառում

ՀՀ բնապահպանության նախարարություն

2012-2016 թթ.

օրենքով չարգելված աղբյուրներ

XV. ՄԱԿ-ի ԵՏՀ «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիա (այս գլխի բոլոր միջոցառումների կատարման համար պատասխանատու կատարող է հանդիսանալ նաև Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը (համաձայնությամբ)

1.

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի կատարելագործում` հասարակայնության մասնակցության ընթացակարգի հստակեցում

3

նախատեսվող գործունեության, ինչպես նաև շրջակա միջավայրին առնչվող պլանների, ծրագրերի և քաղաքականության վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացի մասնակիցների իրավունքների իրականացման և պարտականությունների կատարման ընթացակարգերի հստակեցում

ՀՀ բնապահպանության նախարարություն

2012 թ.

 

2.

«Էկոլոգիական տեղեկատվություն տնօրինողների կողմից մշակված կամ նրանց առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման և պահպանման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և այն ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելը

4

շրջակա միջավայրի պահպանության ընթացքում տեղեկատվության կառավարման կապակցությամբ առաջացող հարաբերությունների որոշակի խմբի իրավական կարգավորում` տեղեկությունների գրանցում, դասակարգում և պահպանում

ՀՀ բնապահպանության նախարարություն

2013-2014 թթ.

 

3.

«Էկոլոգիական տեղեկատվություն հավաքելու և տարածելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և այն ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելը

5

ազգային օրենսդրության մակարդակում էկոլոգիական տեղեկատվության հավաքագրման և տարածման հարաբերությունների ամբողջական կարգավորման համար իրավական մեխանիզմների ստեղծում

ՀՀ բնապահպանության նախարարություն

2012-2013 թթ.

 

4.

Հասարակայնությանը մատչելի տեղեկատվության էլեկտրոնային բազաների համալրում

5

էլեկտրոնային բազաների համալրում նոր, հանրամատչելի և համակողմանի տեղեկատվությամբ` շրջակա միջավայրի և դրա բաղադրամասերի վերաբերյալ

ՀՀ բնապահպանության նախարարություն

շարունակական

 

5.

Կոնվենցիայի գործողության ոլորտին առնչվող նյութերի հրատարակում

5

հասարակության տարբեր խմբերի իրազեկում` մարդու էկոլոգիական իրավունքների և դրանց իրացման հիմնախնդիրների մասին

ՀՀ բնապահպանության նախարարություն

շարունակական

օրենքով չարգելված աղբյուրներ

6.

ՀՀ բնապահպանության նախարարության ինտերնետային կայքի` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության վերաբերյալ բաժնի կատարելագործում

6

շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված գործունեության վերաբերյալ հասարակայնության համար մատչելի և մշտապես թարմացվող տեղեկատվական բազայի ստեղծում

ՀՀ բնապահպանության նախարարություն

2012-2013 թթ.

օրենքով չարգելված աղբյուրներ

7.

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

7

պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ոլորտում իրենց պաշտոնական պարտականությունների պատշաճ կատարման ապահովում

ՀՀ բնապահպանության նախարարություն

2012-2013 թթ.

 

8.

Դատավորների և դատավորի պաշտոնի թեկնածուների համար Էկոլոգիական իրավունքի և Օրհուսի կոնվենցիայի վերաբերյալ պարբերական դասընթացների կազմակերպում և անցկացում

9

իրավակիրառ պրակտիկայի բարելավում, դատավորների և դատավորի պաշտոնի թեկնածուների իրազեկվածության մակարդակի բարձրացում

ՀՀ դատական դպրոց

ՀՀ բնապահպանության նախարարություն

ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոն (համաձայնությամբ)

2012-2016 թթ.

օրենքով չարգելված աղբյուրներ

(հավելվածը փոփ. 03.05.12 N 569-Ն, խմբ., փոփ. 16.04.15 N 397-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.04.2015, N 397-Ն 02.05.2015, N 1594-Ն
03.05.2012, N 569-Ն 26.05.2012, N 1594-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան