«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 փետրվարի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 11617089
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
| 15 փետրվարի 2017 թ. ք. Երևան | N 155-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթներով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` Ալեքսանդր Մանթաշյանի ծննդյան 175-ամյակը թեմային նվիրված «ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆ. ALEXANDER MANTASHIAN 1842-1911» նամականիշի, համաձայն հավելվածի:
2. Գործողության մեջ դնել` Ալեքսանդր Մանթաշյանի 175-ամյակը թեմային նվիրված «ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆ. ALEXANDER MANTASHIAN 1842-1911» նամականիշը, սահմանելով անվանագինը` 380 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:
| ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար | Վ. Մարտիրոսյան | 
| ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված թիվ 155-Ն հրամանի | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|