Գլխավոր տեղեկություն
Համար
N 39
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.02.2017-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.10.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

6 հոկտեմբերի 2016 թվականի N 39

 

25. ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ հարկային եկամուտների վարչարարության բարելավման միջոցառումների ծրագրին և միջոցառումների ցանկին՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. փետրվարի 22

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2016 թվականի

հոկտեմբերի 6-ի նիստի N 39
արձանագրային որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

 I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Տնտեսական զարգացումներին և կատարվող օրենսդրական փոփոխություններին զուգընթաց՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը շարունակաբար վերանայում և կատարելագործում է եկամուտների վարչարարության բարեփոխումների քայլերն այն իմաստով, որ դրանք համահունչ լինեն ՀՀ կառավարության գործունեության սկզբունքներին, բխեն ՀՀ տնտեսության զարգացման միտումներից: Զարգացման ներկա փուլում կարևորվում է ստվերային տնտեսության կրճատմանն ու հարկային կարգապահության բարձրացմանն ուղղված արդյունավետ, հետևողական հարկային վարչարարության իրականացումը և դրանց արդյունքում հարկային եկամուտների ցուցանիշի բարելավումն ու հարկային եկամուտների ծրագրային ցուցանիշների ապահովումը:

Սույն ուղենիշային փաստաթղթով սահմանվում են այն հիմնական ուղղությունները և միջոցառումները, որոնց հիման վրա առաջիկայում պետք է իրականացվեն եկամուտների ապահովման վարչարարական աշխատանքները:

Եկամուտների վարչարարության բարելավման միջոցառումները կոչված են լինելու ընդլայնել հարկային և մաքսային մարմինների կարողությունները, ինչպես նաև առկա կարողությունների շրջանակներում գործուն մեխանիզմներ ներդնել արդյունավետ հարկային վարչարարություն իրականացնելու համար, որոնք առաջնահերթ կերպով կուղղվեն ստվերային շրջանառությունների բացահայտմանը, վերլուծությունների արդյունքում բացահայտված ռիսկային տնտեսավարող սուբյեկտների մոտ հարկային հսկողական ողջ գործիքակազմի կիրառմանը, մաքսային հսկողության խստացմանը: Նշված աշխատանքներին զուգահեռ կիրականացվեն համապատասխան միջոցառումներ հարկային և մաքսային իրավախախտումների կանխարգելման, դրանց խափանման և բացահայտման ցուցանիշների, ինչպես նաև պատասխանատվության կիրառման թափանցիկության բարձրացման ուղղությամբ:

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է կրճատել տնտեսության ստվերային հատվածը՝ ամրապնդելով երկրի տնտեսական անվտանգությունը, հետևողականորեն ավելացնել պետական բյուջեի հարկային եկամուտները, ինչպես նաև բարձրացնել հարկային և մաքսային վարչարարության արդյունավետությունը և ՀՀ ԿԱ ՊԵԿ գործունեության թափանցիկությունը:

Սույն փաստաթղթում եկամուտների վարչարարության բարելավմանն ուղղված միջոցառումներն, ըստ իրենց նպատակային նշանակության, առաջին մակարդակում դասակարգված են 7 հիմնական բաժիններում, որտեղ բացահայտված են նաև այդ բաժիններում ներառված միջոցառումների կապը կամ ազդեցությունը հարկային եկամուտների հավաքագրումների վրա: Բաժինները ներկայացված են ըստ հարկային և մաքսային վարչարարության հիմնական գործառութային ուղղությունների, որտեղ նկարագրվում են իրականացվող հիմնական միջոցառումները, իսկ ուղղություններում ներառված կոնկրետ միջոցառումները և դրանց կատարման արդյունքները (վերստուգելի չափանիշները) առավել մանրամասն ներկայացված են առանձին հավելվածի տեսքով:

 

II. ծՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽնդիրՆԵՐԸ

 

Առկա պայմաններում ՀՀ ԿԱ ՊԵԿ հիմնական խնդիրներից առաջնային նշանակություն է տրվում հարկային եկամուտների վճարման մակարդակի բարելավմանը, պետական բյուջեի ծրագրային ցուցանիշների ու հավաքագրվող հարկային եկամուտների կայունության ապահովմանը, ստվերի կրճատմանը: Այս առումով խնդիր է դրվում վերլուծական կարողությունների և էլեկտրոնային կառավարման համակարգի էական բարելավմամբ առավել ճշգրիտ բացահայտել ռիսկային հարկ վճարողներին ու կատարված իրավախախտումները, հարկային պոտենցիալը, իրականացվող վարչական հսկողության սլաքն ուղղել դեպի իրապես ռիսկային հարկ վճարողներ կամ ոլորտներ: Միաժամանակ, վերլուծական աշխատանքներում դիտարկումների կենտրոնում են լինելու և աննկատ հսկողություն է իրականացվելու այն ոլորտներում, որտեղ հարկման դրույքաչափերի նվազման կամ այլ արտոնությունների տրամադրման ուղղությամբ հարկային քաղաքականության փոփոխություններ են տեղի ունեցել՝ այդ ոլորտներում աշխատանքները կենտրոնացնելով ստվերային շրջանառությունների բացահայտման, բիզնեսի տրոհման և սահմանված արտոնությունները չարաշահելու դեպքերի բացահայտման վրա:

Վերը նշված խնդիրների լուծման նպատակով, սույն փաստաթղթով նախատեսվում են վարչարարական այն հիմանական միջոցառումները, որոնք կարճաժամկետ հատվածում ուղղված կլինեն ստվերի կրճատմանը, հարկային եկամուտների գծով լրացուցիչ մուտքերի ապահովմանը, ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործմանն ու վարչարարության արդյունավետության բարձրացմանը: Նախատեսվում է, որ ստվերի կրճատմանն ուղղված հարկային և մաքսային վարչարարական, այդ թվում՝ հսկողական միջոցառումներն առաջնահերթ կկիրառվեն բացառապես այն հարկ վճարողների նկատմամբ, որոնք կդրսևորեն հարկային պարտավորությունները կանխամտածված կերպով չկատարելու վարքագիծ: Սույն փաստաթուղթը օրինապահ հարկ վճարողների նկատմամբ լրացուցիչ հարկային կամ վարչարարական բեռ չի նախատեսում:

Ակնկալվում է, որ ծրագրված աշխատանքների հետևողական իրականացման հետևանքով երկարաժամկետ հատվածում կամրապնդվի հարկ վճարողների ինքնագնահատման համակարգը, կաշխուժանա հանրային հսկողությունը և կբարձրանա վստահությունը ՀՀ ԿԱ ՊԵԿ գործունեության նկատմամբ, օրենսդրությամբ սահմանված կարգով հարկեր չվճարելը կդառնա ոչ շահավետ:

 

III. Եկամուտների վարչարարության բարելավման ՀԻՄՆԱԿԱՆ Միջոցառումները

 

1. Վերլուծությունների ընդլայնում և ռիսկերի բացահայտում

 

Ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործման տեսանկյունից արդյունավետ գործիքներ են համարվում տարբեր մակարդակներում և ուղղություններով իրականացվող վերլուծական աշխատանքները: Այդ նպատակով, հարկային մարմինը որդեգրել է վերլուծական կարողությունների ընդլայնմանն ու բարելավմանն ուղղված քաղաքականություն՝ ապահովելով անհրաժեշտ փոխկապվածությունը վերլուծական աշխատանքների արդյունքների, ռիսկերի կառավարման համակարգերի և հսկողական միջոցառումների արդյունքների միջև: Հիմնական մոտեցումն այն է, որ հարկային հսկողության գործիքները կիրառվեն բացառապես այն հարկ վճարողների նկատմամբ, որոնք վերլուծությունների արդյունքներով, հարկային պարտավորությունների կատարման առումով կհամարվեն ռիսկային, ինչը կհանգեցնի վարչական ռեսուրսների ծախսման արդյունավետության բարձրացմանը և քողարկված հարկային եկամուտների վերհանմանը: Օրինապահ հարկ վճարողների նկատմամբ հարկային և մաքսային հսկողությունը կհասցվի նվազագույնի, իսկ արտաքին ներգործություն ունեցող հսկողական համապատասխան գործիքակազմը կկիրառվի խիստ անհրաժեշտության դեպքում:

Այս տեսանկյունից նախատեսվում է աշխատանքներն իրականացնել՝ ըստ հետևյալ հիմնական ուղղությունների.

 

1.1 Ռիսկերի կառավարման և ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրողականության էլեկտրոնային ավտոմատ կառավարման համակարգի ռիսկային չափանիշների վերանայում

 

Կվերանայվեն ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության չափանիշները՝ համակարգը հարկ վճարողների իրական ռիսկը բնութագրող նոր չափանիշներով համալրելու և ոչ արդյունավետ կիրառվող ռիսկային չափանիշները հանելու նպատակով՝ դրանով իսկ ապահովելով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների առավել հասցեականությունը: Չափանիշների վերանայումը կարող է պայմանավորված լինել ինչպես օրենսդրական, վարչարարական, այնպես էլ տնտեսական գործոններով: Ռիսկային չափանիշների վերանայման արդյունքում՝ ռիսկային չափանիշների ընդհանուր նկարագրի փոփոխությունները կհաստատվեն ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ՝ ապահովելով հրապարակայնությունը:

 

1.2 Ռիսկեր բացահայտող վերլուծական գործիքակազմի ընդլայնում

 

Արդիական է շարունակում մնալ հարկերի վճարումից խուսափելու և հարկային իրավախախտումների դեմ պայքարի շրջանակներում ռիսկերի արագ բացահայտման և արդյունավետ կառավարման համակարգերի կիրառությունն ու դրա հիման վրա թիրախավորված ընթացիկ հարկային հսկողության իրականացումը: Այս տեսանկյունից, նախատեսվում է ընդլայնել և ավտոմատացնել վերլուծական գործիքակազմը՝ ստվերային շրջանառությունների բացահայտման նպատակով: Առաջիկայում, ներդրվող անհրաժեշտ նվազագույն էլեկտրոնային գործիքակազմի միջոցով վերլուծություններ կիրականացվեն բոլոր հարկային (տարածքային) տեսչությունների կողմից: Մասնավորապես, վերլուծական գործիքները կուղղվեն առաջնահերթ շարունակաբար հարկային վնասներ, կորուստներ, պայմանագրային չկատարված պարտավորություններ հայտարարագրած ռիսկային տնտեսավարող սուբյեկտների բացահայտմանը, միաժամանակ աշխատանքներ կտարվեն գործունեության ոլորտի միջինից ցածր շահութաբերություն, աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ, հարկային բեռ հայտարարագրած ռիսկային սուբյեկտների բացահայտման ուղղությամբ:

Իրական շրջանառությունների թերհայտարարագրման ռիսկերից ելնելով՝ դուրս կբերվեն հաշվարկային փաստաթղթերը պարբերաբար չեղարկող, հիմնականում մեկ գնորդի կամ մեկ մատակարարի հետ գործարքներ իրականացնող անձանց ցանկերը, որոնց նկատմամբ կկիրառվեն գործարքների իրական ծավալների և գների, կամ անձանց փոխկապակցվածությունը բացահայտելուն ուղղված համապատասխան հսկողական գործիքներ:

Առանձնակի կարևորվում է երրորդ անձանցից ստացվող տեղեկությունների օգտագործման հնարավորությունների ընդլայնման և ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության համադրությունների միջոցով կամերալ ուսումնասիրությունների կարողությունների զարգացումը և էլեկտրոնային եղանակով համատարած կամերալ ուսումնասիրությունների իրականացումը՝ ծանուցելով հարկ վճարողներին առկա անհամապատասխանությունների և դրանց հետևանքով հարկային պարտավորությունները ճշտելու հնարավորության վերաբերյալ: Միաժամանակ, կսահմանվեն կամերալ ուսումնասիրությունների իրականացման, տեղեկությունների վերլուծության միասնական ձևաչափեր և կներդրվեն էլեկտրոնային համակարգեր՝ հարկային (տարածքային) տեսչությունների կողմից միակողմանի և կամայական վերլուծությունների իրականացման պրակտիկան բացառելու նպատակով:

Նշված աշխատանքներին զուգահեռ՝ նախատեսվում է գործարկել հարկային և մաքսային մարմինների տեխնիկապես հագեցած նոր մոնիտորինգային կենտրոնը, ինչի արդյունքում որակապես կբարելավվեն իրականացվող վերլուծական և ռիսկերի բացահայտման գործընթացները: Կենտրոնի կողմից էլեկտրոնային եղանակով կիրականացվեն համատարած և անընդհատ կենտրոնացված վերլուծություններ, կիրականացվի ապրանքների ներմուծում-տեղափոխում-իրացում ողջ հետագծի մշտադիտարկում:

Մոնիտորինգային կենտրոնի աշխատանքներն ուղղված կլինեն նաև հարկ վճարողների գործունեության նկատմամբ իրականացվող տեսչական ընթացիկ հսկողությունը էլեկտրոնային հսկողությամբ փոխարինելուն: Մասնավորապես, նախապես կսահմանվեն հստակ չափանիշներ, որի հիման վրա մոնիտորինգային կենտրոնի միջոցով կիրականացվեն ՀԴՄ-ի ֆիսկալ շրջանառությունների, հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման մշտադիտարկումներ, որից հետո նաև ապրանքային շարժերի վերլուծություն: Կատարված աշխատանքների արդյունքում կկանխվեն ռիսկային հարկ վճարողների կողմից իրացման շրջանառությունների նվազեցման ռիսկերը:

Համապատասխան ցուցանիշների և ռիսկային չափանիշների անընդհատ և համատարած մոնիտորինգ իրականացնելով` կենտրոնը կհանդիսանա առանցքային օղակ ռիսկերի արագ բացահայտման և օպերատիվ արձագանքման գործընթացում:

 

2. Հարկային հսկողական ողջ գործիքակազմի կիրառում՝ ոչ օրինապահ հարկ վճարողների նկատմամբ

 

Հաշվի առնելով, որ ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրողականության էլեկտրոնային ավտոմատ կառավարման համակարգը ծառայում է բացառապես պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումներին, հարկային մարմնի առաջնահերթ խնդիրներից է հանդիսանում ընթացիկ հարկային հսկողության աշխատանքների կազմակերպումը բացահայտված իրական ռիսկերի հիման վրա: Ընթացիկ հարկային հսկողական գործիքները ևս կիրառվելու են միայն հարկային մարմնի կողմից նախապես իրականացված վերլուծությունների արդյունքում բացահայտված և հիմնավորված ռիսկեր առաջանալու դեպքերում: Հարկային հսկողական գործիքակազմի կիրառումը բացառապես ռիսկային հարկ վճարողների նկատմամբ կհանգեցնի հարկման արդարացիության և հավասարության, իրավախախտումների դեպքում պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների կենսագործմանը, ինչպես նաև բարեխիղճ հարկ վճարողների գործունեությանն անհարկի միջամտությունների սահմանափակմանը և տնտեսական գործունեության ծավալման բարենպաստ միջավայրի ձևավորմանը:

Միաժամանակ, հարկային մարմինը օրենքով սահմանված կարգով կապահովի նաև ռիսկային սուբյեկտների մոտ հսկողական գործիքակազմի կիրառության արդյունքների հրապարակայնությունը:

Այս տեսանկյունից նախատեսվում է աշխատանքներն իրականացնել՝ ըստ հետևյալ հիմնական ուղղությունների.

 

2.1 Ռիսկային հարկ վճարողների մոտ օպերատիվ հետախուզական միջոցառումների ընդլայնում

 

Հաշվի առնելով, որ հարկ վճարողների կողմից կատարվող գործարքների մեջ դեռևս զգալի ծավալ են կազմում առանց հաշվարկային փաստաթղթերի, կամ գործարքների իրական գներից էականորեն տարբերվող գներով կազմված փաստաթղթերով, կամ գործարքները կատարվելուց հետո դրանց մասով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերն անվավեր համարելու, ինչպես նաև հարկային պարտավորությունների նվազեցման նպատակով անապրանք փաստաթղթեր դուրս գրելու դեպքերը, նախատեսվում է խստացնել ռիսկային հարկ վճարողների մոտ՝ մատակարարվող ապրանքների գծով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման խախտումների բացահայտմանն ուղղված օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացումը:

Բազմաթիվ են նաև այն դեպքերը, երբ արտադրող կամ ներմուծող հանդիսացող հարկ վճարողներն իրացման շրջանառությունները թաքցնելու նպատակով ապրանքների իրացումը ցույց են տալիս հիմնականում հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով՝ առանց հանդիպակաց կողմի տվյալների կամ դա իրականացնում են փոխկապակցված անձանց միջոցով: Արդյունքում, տնտեսավարող սուբյեկտների իրական շրջանառություններն ու ապրանքների (ծառայությունների) իրական գները հարկային հաշվառման մեջ չեն արտացոլվում: Օպերատիվ հետախուզական միջոցառումներն ուղղված են լինելու նշված երևույթների բացահայտմանը և ստվերի կրճատմանը, որպես շրջանառությունների «լվացման գործիք» ծառայող ՀԴՄ-ների շահագործման դադարեցմանը: Աշխատանքներ են տարվելու նաև փոխկապակցված անձանց հայտնաբերման, բիզնեսի տրոհման դեպքերի բացահայտման և այդ երևույթների ապացուցողական հիմքի ձևավորման ուղղությամբ:

Առանձնակի կարևորվում է նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից ներմուծում իրականացնող հարկ վճարողների նկատմամբ հսկողության ուժեղացումը՝ վերջիններիս կողմից իրականացված գործարքների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման արդյունավետ համակարգերի կիրառման միջոցով:

 

2.2 Վերլուծությունների արդյունքներով բացահայտված ռիսկերի հիման վրա՝ հարկային ընթացիկ հսկողական միջոցառումների ընտրություն և կիրառում

 

Իրացման շրջանառությունների թերհայտարարագրման, ծախսերի ուռճացման, չհիմնավորված ֆիսկալային շրջանառությունների օգտագործման, անհիմն կորուստների հայտարարագրման և ապրանքային մնացորդների թաքցման ռիսկեր պարունակող հարկ վճարողների մոտ հետևողականորեն՝ առնվազն տարեկան 2 անգամ, կիրականացվեն չափագրումներ: Ստուգման ենթակա հարկ վճարողների ցանկերում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների մոտ, նախքան ստուգման գործընթացը սկսելը, կիրականացվեն հսկիչ գնումներ և չափագրումներ, որոնց արդյունքները ևս կօգտագործվեն պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ընթացքում:

Իրացման շրջանառությունների թերհայտարարագրման ռիսկերի բացահայտման դեպքերում՝ առևտրի խոշոր օբյեկտներում և բրենդային խանութներում, տարեկան առնվազն 4 անգամ, կիրականացվեն հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառության ճշտության ստուգումներ՝ նպատակ ունենալով այս գործիքակազմի կիրառմամբ բարձրացնել հարկ վճարողների կարգապահության մակարդակը: Պետք է նկատի ունենալ, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և շահագործման կանոնների խախտման կրկնության դեպքում՝ պատասխանատվությունը կիրառվում է տնտեսավարող սուբյեկտի մոտ նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.7%-ի չափով:

Վերլուծությունների արդյունքներով՝ չձևակերպված աշխատողների և ստվերային աշխատավարձերի գծով ռիսկային տնտեսավարող սուբյեկտների մոտ առաջնահերթ և անխտիր կիրականացվեն աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու ճշտության ստուգումներ՝ հաշվի առնելով, որ թաքցված աշխատանքի վարձատրության միջոցների բացահայտումն իր հերթին հանգեցնելու է իրացման շրջանառությունների աճին:

 

2.3 Պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների իրականացում՝ հրապարակված ցանկերում ներառված բոլոր սուբյեկտների մոտ

 

Ռիսկերի կառավարման և ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրողականության համակարգի միջոցով դուրս բերված և հրապարակված ռիսկային բոլոր հարկ վճարողների մոտ կիրականացվեն պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումներ՝ ստուգման ընթացքում պարտադիր անդրադառնալով ստուգման հիմք հանդիսացած ռիսկերին, դրանց առաջացման պատճառներին և հետևանքներին: Ներկայումս, համակարգի միջոցով դուրս բերված և հրապարակված ցանկում ընդգրկված հարկ վճարողների շուրջ 20%-ը գործնականում չի ստուգվում՝ հաշվի առնելով տարվա ընթացքում հարկ վճարողների վարքագծի փոփոխությունները, կատարված ճշգրտումները և դրանց արդյունքում բացահայտված ռիսկերի վերանայումն ու դրանց հարաբերական նվազումը: Նախատեսվում է առաջիկայում տարեկան կտրվածքով ստուգման ենթակա հարկ վճարողների քանակը նվազեցնել շուրջ 15%-ով՝ միաժամանակ ցանկում ներառված բոլոր հարկ վճարողների մոտ ստուգում իրականացնելու պայմանով: Համակարգի կատարելագործման, այդ թվում՝ չափանիշների վերանայման արդյունքում նվազեցնելով ցանկում ընդգրկվող սուբյեկտների քանակը՝ կապահովվի ստուգումների առավել հասցեականությունը և դրանց արդյունավետության բարձրացումը:

Պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների ընթացքում, հարկ վճարողների կողմից ոչ արժանահավատ տեղեկությունների ներկայացման, կամ համապատասխան տվյալների բացակայության բոլոր դեպքերում՝ հարկային մարմնում առկա տեղեկությունների հիման վրա օրենքով սահմանված կարգով կիրականացվեն հարկային պարտավորությունների անուղղակի եղանակով հաշվարկներ և պարտավորությունների առաջադրումներ:

 

3. Մաքսային հսկողության գործիքակազմի ընդլայնում

 

Առաջիկայում ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային մարմնի գործողություններն ուղղված կլինեն մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ օրենսդրությամբ սահմանված պահանջների վերահսկման, ինչպես նաև մաքսային գործի բնագավառում կատարվող հանցագործությունների և մաքսային կանոնների խախտումների բացահայտման մեխանիզմների կատարելագործմանը, որը կհանգեցնի ինչպես մաքսային սահմանին գանձվող, այնպես էլ ՀՀ ներքին տարածքում հավաքագրվող հարկային եկամուտների ավելացմանը:

Այս տեսանկյունից նախատեսվում է աշխատանքներն իրականացնել՝ ըստ հետևյալ հիմնական ուղղություների.

 

3.1 Փոխադրման ամփոփագրերի համակարգի փոխարինում տարանցիկ հայտարարագրի ներկայացման համակարգով

 

Տարանցման մաքսային ընթացակարգի համար ներկայումս կիրառվող փոխադրման ամփոփագրերի համակարգը կփոխարինվի տարանցման հայտարարագրի ներկայացման էլեկտրոնային համակարգով, ինչը թույլ կտա ՀՀ սահմանից սկսված ներքին տարանցման ընթացակարգի կիրառման արդյունքում տեղափոխվող ապրանքների, դրանց ստացողների վերաբերյալ մանրամասն տեղեկատվության հաշվառման գործընթացի հետ մեկտեղ՝ բարելավել մաքսային հսկողությունը:

 

3.2 Առանձին երկրներից ներմուծման և տարանցման դեպքում մաքսային հսկողության ուժեղացում

 

Թիրախավորված հսկողություն կիրականացվի այն երկրներից ներմուծումների (այդ թվում՝ հաշիվ ապրանքագրերում ներկայացված տեղեկությունների) նկատմամբ, որոնք մաքսային հսկողության տեսանկյունից համարվում են առավել ռիսկային:

 

3.3 Նախնական տեղեկատվության համակարգի ներդրում

 

Կներդրվի փոխադրողի կամ ստացողի կողմից մաքսային մարմիններին նախնական տեղեկատվության ներկայացման համակարգը, ինչի արդյունքում կապահովվի մաքսային հսկողության առավելագույն հասցեականություն և մաքսային ձևակերպումների ժամանակի կրճատում: Այս համակարգն ապրանքներ ներմուծող տնտեսավարող սուբյեկտների համար մաքսային սահմանահատման գործընթացը կդարձնի դյուրին և պակաս ժամանակատար՝ մաքսային հսկողությունը տեղափոխելով հետբացթողումային հսկողության դաշտ:

 

3.4 Հետբացթողումային հսկողության համակարգի կատարելագործում

 

Առաջիկայում ուշադրության կենտրոնում կլինեն մաքսային սահմանին հսկողության թեթևացմանն ուղղված աշխատանքները՝ նպատակ ունենալով ապահովել տնտեսավարող սուբյեկտների համար մաքսային ձևակերպումների՝ հնարավորինս արագ և առանց ժամանակային կորուստների իրականացումը: Միաժամանակ, մինչև ապրանքների բացթողումն իրականացվող հսկողության նվազմանը զուգահեռ՝ կուժեղացվի հետբացթողումային հսկողությունը՝ մաքսային հայտարարագրերի և ապրանքների դասակարգման արժանահավատության ստուգման, արտաքին տնտեսական գործունեության վերաբերյալ առկա տեղեկատվության վերլուծության միջոցով՝ այն դարձնելով առավել հասցեական: Այդ աշխատանքների շրջանակում նախատեսվում է հետբացթողումային հսկողական միջոցառումներն առաջիկա 6 ամսում ավելացնել մինչև 20%-ով:

 

4. Հարկային և մաքսային իրավախախտումների և հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացում

 

Հաշվի առնելով տարբեր տեսակի հարկային և մաքսային իրավախախտումների, հարկերի վճարումից խուսափելու տարբեր սխեմաների կիրառման պրակտիկան՝ հարկերի վճարումից խուսափելու դեմ պայքարը շարունակական և համակարգային լուծում պահանջող խնդիր է և շարունակելու է հանդիսանալ հարկային մարմնի առաջնահերթություններից: Իրավախախտումների համար պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի հետևողականորեն իրացումը կհանգեցնի իրավախախտումների նվազմանը, հետևաբար նաև ստվերային շրջանառությունների կրճատմանն ու հարկային եկամուտների ավելացմանը:

Այս տեսանկյունից նախատեսվում է աշխատանքներն իրականացնել՝ ըստ հետևյալ հիմնական ուղղությունների.

 

4.1 Հարկային և մաքսային օրենսդրության խախտումների բացահայտում

 

Հարկային և մաքսային իրավախախտումների վերաբերյալ առկա տեղեկությունների հավաքագրման, ուսումնասիրության, հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում՝ վարչական վարույթի իրականացման գործընթացները կիրականացվեն կատարելագործված ներքին կանոնակարգերի համաձայն, որի արդյունքում կամրապնդվի իրավախախտումների ապացուցողական բազան, կերաշխավորվի դատարաններում պետության շահերի պաշտպանությունը:

Միաժամանակ, կխստացվի հսկողությունը՝ ուղղված ֆիզիկական անձանց կողմից հարկային պարտավորությունների կատարման ապահովմանը, և հարկային իրավախախտումների դեպքում՝ անհապաղ կհարուցվեն վարչական վարույթներ, կձեռնարկվեն միջոցներ եկամուտների գանձման ուղղությամբ:

Սնանկության վարույթների ընթացքում՝ պետության հանդեպ 200,000 դրամից ավել հարկային պարտավորությունների առկայության բոլոր դեպքերում՝ կիրականացվեն համակարգված ուսումնասիրություններ՝ կեղծ կամ կանխամտածված սնանկության դեպքերի բացահայտման նպատակով և հանցագործության հատկանիշների առկայության դեպքում կապահովվի դրանց հետագա ընթացքը:

 

5. Հարկային և մաքսային պարտավորությունների կատարման ապահովման միջոցների իրականացում

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից իրականացվող արտաքին հսկողական աշխատանքներին զուգահեռ՝ կարևորվում է չկատարված հարկային պարտավորությունների կրճատմանն ուղղված քայլերի իրականացումը, մասնավորապես՝ հարկային պարտավորությունների գանձման ապահովման միջոցների արդյունավետ կիրառման, ապառքների կառավարման աշխատանքների բարելավման և պարտավորությունների կատարմանը հարկադրելու առումով: Իրավախախտումների բացահայտմանն ուղղված վարչական ռեսուրսների ծախսումները կլինեն անարդյունավետ, եթե դրանք չշարունակվեն և չեզրափակվեն դրանց հետևանքով պետությանը պատճառված վնասների հնարավորինս արագ վերականգնմամբ և թերակատարված հարկային պարտավորությունների լրավճարմամբ, ինչի ապահովումը պետության տնտեսական անվտանգության առումով անհրաժեշտություն է:

Այս տեսանկյունից նախատեսվում է աշխատանքներն իրականացնել՝ ըստ հետևյալ հիմնական ուղղությունների.

 

5.1 Հարկային հաշվետվություններ չներկայացրած և վճարումներ չկատարած հարկ վճարողների նկատմամբ վարչարարության խստացում

 

 Յուրաքանչյուր ամսվա համար էլեկտրոնային համակարգի միջոցով պարբերաբար համատարած կկազմվեն ցանկեր՝ սահմանված ժամկետներում հաշվետվություններ չներկայացրած կամ հարկային պարտավորությունները չկատարած բոլոր հարկ վճարողների վերաբերյալ, որից հետո առաջնահերթ կիրականացվեն ծանուցումների տրամադրման, վարչական պատասխանատվության կիրառման, պարտավորությունների հարկադիր կատարման, օպերատիվ հետախուզական, հետաքննչական և քննչական միջոցառումներ, իսկ սնանկության հատկանիշների դեպքում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով անհապաղ կհարուցվեն սնանկության վարույթներ:

Մասնավորապես, կներդրվի կատարելագործված էլեկտրոնային ծրագրային մոդուլ, որը ավտոմատ եղանակով և համատարած դուրս կբերի հաշվետվություններ չներկայացրած և վճարումներ չկատարած հարկ վճարողների ցանկերը՝ խնայելով հարկային մարմնի ժամանակը և մարդկային ռեսուրսները: Էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված, միաժամանակ, կլրամշակվեն հարկային մարմնի ներքին գործառույթները՝ հաշվետվություններ չներկայացրած և վճարումներ չկատարած հարկ վճարողների նկատմամբ համապատասխան վարչարարության իրականացման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

 

5.2 Կուտակված ապառքների դասակարգում և դրանց հետ տարվող աշխատանքների բարելավում

 

Ապառքները կդասակարգվեն՝ ըստ գումարների մեծության, պարտավորությունների առաջացման ժամկետների վաղեմության և գանձելիության: Կուտակված պարտավորությունների գանձման նպատակով՝ կընդլայնվի հարկ վճարողների հետ հարկային պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույցերի կնքման գործընթացը՝ հնարավորություն ընձեռելով հարկային պարտավորությունների կատարման ժամանակավոր դժվարություններ ունեցող հարկ վճարողներին կնքված ժամանակացույցի համաձայն վճարել հարկերը:

500 000 դրամից ավել հարկային պարտավորությունների կատարման հետ կապված ռիսկերի դեպքում, նախապես կիրառելով ծանուցումների ինստիտուտը, կիրականացվեն արգելադրումներ և պարտավորությունների ապահովման այլ միջոցներ, կձեռնարկվեն օպերատիվ հետախուզական միջոցների գանձման առումով անհուսալի ճանաչված պարտավորությունների կատարման նպատակով անհրաժեշտ գույք կամ եկամուտներ հայտնաբերելու ուղղությամբ:

 

6. Մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի բարելավում, ներքին հսկողության խստացում

 

Հարկային և մաքսային վարչարարության գործընթացների պատշաճ կազմակերպման նպատակով՝ առաջիկայում ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատանքները կուղղվեն նաև մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի բարելավմանը, ինչպես նաև ներքին հսկողության և վերահսկողության խստացմանը: Մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի բարելավումը կհանգեցնի եկամուտներ հավաքագրող վարչական մարմնի մասնագիտական կարողությունների և մոտիվացիայի բարձրացմանը, ինչն իր հերթին կնպաստի այդ մարմինների կողմից վարչարարության արդյունավետության բարձրացմանն ու հավաքագրվող եկամուտների ավելացմանը:

Այս տեսանկյունից նախատեսվում է աշխատանքներն իրականացնել՝ ըստ հետևյալ հիմնական ուղղությունների.

 

6.1 Հարկային և մաքսային ծառայողների մասնագիտական կարողությունների բարձրացում

 

Անձնակազմի մասնագիտական կարողությունների բարձրացման նպատակով՝ առաջիկայում կվերանայվեն հարկային և մաքսային ծառայողների վերապատրաստման և ատեստավորման չափանիշները: Վերանայված չափանիշներին համապատասխան՝ կիրականացվեն հարկային և մաքսային ծառայողների վերապատրաստումներ և ատեստավորումներ շեշտը դնելով վերլուծություններ, հարկային ստուգումներ, ընթացիկ հսկողություն և օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնող աշխատակիցների վերապատրաստման վրա: Ընդ որում, ատեստավորման ենթակա կլինեն վերապատրաստման արդյունքների նվազագույն շեմը չապահովված հարկային և մաքսային ծառայողները: Սահմանված չափանիշներին չհամապատասխանող աշխատակիցները կազատվեն զբաղեցրած պաշտոններից:

Ստուգում և վերլուծություններ իրականացնող աշխատակիցներին օժանդակելու նպատակով կմշակվեն վերլուծությունների, ստուգումների և ընթացիկ հսկողության այլ գործիքների իրականացմանն օժանդակող ուղեցույցներ և կանոններ, այդ թվում՝ անուղղակի եղանակով հարկային պարտավորությունների հաշվարկման և չափագրումների իրականացման միասնական ընթացակարգի կիրառման վերաբերյալ:

 

6.2 Ներքին վերահսկողության խստացում՝ ուղղված կոռուպցիոն դեպքերի և ռիսկերի բացահայտմանը

 

Կխստացվի ներքին վերահսկողությունը կոռուպցիոն և հովանավորչության դեպքերի բացահայտման ուղղությամբ: Կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով պարբերաբար կիրականացվեն հարկային և մաքսային ծառայողների մասշտաբային ռոտացիաներ, կխստացվի վերահսկողությունը հարկային և մաքսային ծառայողների գործունեության նկատմամբ, նրանց վերաբերյալ բողոքները կամ նրանց կողմից ընդունված վարչական ակտերի անվավեր ճանաչման բոլոր դեպքերը կդարձվեն ծառայողական քննության առարկա: Միջոցներ կձեռնարկվեն համակարգում «վարչական մարմնի պաշտոնատար անձ- հարկ վճարող» անմիջական շփումների նվազեցման, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում հարկ վճարողներին և պետությանը պատճառված վնասների լրիվ ծավալով հատուցման ուղղությամբ: Հարկային և մաքսային ծառայողների վերաբերյալ բացահայտված հովանավորչության և կոռուպցիոն դեպքերի մասին հանրությանը պարբերաբար կիրազեկվի:

 

7. Տնտեսավարող սուբյեկտներին մատուցվող ծառայությունների ընդլայնում և ՀՀ ԿԱ ՊԵԿ գործունեության թափանցիկության ապահովում

 

Հարկային և մաքսային վարչարարության բարելավման համալիր միջոցառումների շարքում առանձնակի կարևորվում է տնտեսավարող սուբյեկտներին մատուցվող ծառայությունների ընդլայնմանը, դրանց որակի բարելավմանը, ինչպես նաև հարկային և մաքսային մարմինների գործուեության թափանցիկության ապահովմանն ուղղված լայնածավալ աշխատանքների իրականացումը: Տնտեսավարող սուբյեկտներին մատուցվող ծառայությունների ընդլայնումը և որակի բարելավումը, նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը, ինչպես նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ գործունեության թափանցիկության ապահովումը կհանգեցնեն հարկային կարգապահության բարձրացմանը և վարչական մարմնի հանդեպ վստահության մթնոլորտի ձևավորմանը, ինչն իր հերթին կնպաստի տնտեսավարող սուբյեկտների կողմից հարկային պարտավորությունների պատշաճ կատարմանը, անզգուշությամբ կատարվող իրավախախտումների կանխարգելմանը և հարկային եկամուտների սահուն ու կանխատեսելի հավաքագրմանը:

Այս տեսանկյունից նախատեսվում է աշխատանքներն իրականացնել՝ ըստ հետևյալ հիմնական ուղղությունների.

 

7.1 Հարկ վճարողների իրազեկում

 

Հարկային մարմինը շարունակելու է օրենքով սահմանված դեպքերում և կարգով ապահովել հարկ վճարողների զանգվածային իրազեկումը՝ նպատակ ունենալով առավելագույնս ապահովել հարկային օրենսդրության դրույթների, նոր ընդունված հարկային օրենսգրքի և վարչարարության ընթացակարգերի, ինչպես նաև դրանց կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկացվածությունը:

Միաժամանակ, հարկային մարմնի ինտերնետային կայքում պարբերաբար հրապարակվելու են հարկային և մաքսային օրենսդրության կիրարկմանը վերաբերող պաշտոնական պարզաբանումները և հրահանգները՝ այդ թվում եռամսյակային պարբերականությամբ հրապարակվող համառոտագրի միջոցով:

Հարկ վճարողների իրազեկվածության բարձրացման նպատակով՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կմշակվեն ուսուցման ծրագրեր՝ ըստ հարկ վճարողների առանձին թիրախային խմբերի: Ուսուցման ծրագրերի միջոցով հարկ վճարողները կտեղեկանան հարկային օրենսդրության և վարչարարության հիմնական փոփոխություններին, ստուգման ընթացքում իրենց իրավունքներին և պարտականություններին, հարկային մարմնի գործողությունները բողոքարկելու ընթացակարգերին: Բացի այդ, հարկային (տարածքային) տեսչությունների կողմից հարկ վճարողների համար կկազմակերպվեն առանձին սեմինարներ, նախապես մշակված ծրագրին համապատասխան՝ նպատակ ունենալով ապահովել հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ համատարած իրազեկումը:

 

7.2 Հարկ վճարողներին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների շրջանակի ընդլայնում

 

Հարկ վճարողներին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների շրջանակի ընդլայնման նպատակով՝ կշարունակվեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բարեփոխումները՝ ուղղված հարկ վճարողներին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների շրջանակի ընդլայնմանը: Մասնավորապես, կընդլայնվեն հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացվող հաշվետվությունների ցանկը և այդ համակարգից օգտվելու հարկ վճարողի հնարավորությունները: Միաժամանակ, կկատարելագործվեն հարկային հաշիվների և հաշվարկային փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով դուրսգրման էլեկտրոնային համակարգը, ծրագրային խափանումների դեպքում կամրապնդվի հարկ վճարողներին ծանուցելու և համապատասխան հաղորդագրություններ հրապարակելու պրակտիկան:

 

7.3 ՀՀ ԿԱ ՊԵԿ գործունեության թափանցիկության ապահովում

 

Ներդրվելու են հարկային մարմնի գործունեության արդյունքների վերաբերյալ հանրությանը պարբերաբար իրազեկման գործիքներ: Հանրությանը պարբերաբար կներկայացվեն հարկային և մաքսային մարմինների կողմից իրականացրած վարչարարության արդյունքները, հարկային և մաքսային մարմինների պաշտոնական ինտերնետային կայք էջերում պարբերաբար կհրապարակվեն համակարգի վարչարարության արդյունավետությունը բնութագրող հիմնական ցուցանիշների վերաբերյալ տեղեկությունները և ՀՀ ԿԱ ՊԵԿ գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունները: Միաժամանակ, նախատեսվում է հարկային և մաքսային իրավախախտումների կանխարգելման, իրավախախտների նկատմամբ հանրային բացասական վերաբերմունքի ձևավորման և այդ ոլորտներում վարչարարություն իրականացնող մարմնի նկատմամբ վստահության բարձրացման նպատակով կազմակերպել հարկային կարգապահության թեմայով ամսական պարբերականությամբ հեռարձակվող հեռուստահաղորդաշար, որի միջոցով հանրությանը պարբերաբար կիրազեկվի բացահայտված հարկային իրավախախտումների, կիրառված պատասխանատվության միջոցների, ձեռք բերված արդյունքների, ինչպես նաև հարկային և մաքսային բնագավառներում միջազգային նորությունների վերաբերյալ:

 

IV. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄը

 

 Ծրագիրը կիրականացվի ՀՀ պետական բյուջեի և ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2016 թվականի

հոկտեմբերի 6-ի նիստի N 39
արձանագրային որոշման

 

ՑԱՆԿ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

Հ/Հ

Միջոցառում

Ակնկալվող արդյունք (վերստուգելի չափանիշ)

Կատարման ժամկետ

I. Վերլուծությունների ընդլայնում և ռիսկերի բացահայտում

Ռիսկերի կառավարման և ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրողականության էլեկտրոնային ավտոմատ կառավարման համակարգի ռիսկային չափանիշների վերանայում

1)

Ռիսկերի կառավարման և ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրողականության էլեկտրոնային ավտոմատ կառավարման համակարգի ռիսկային չափանիշների վերանայում:

Պետական բյուջեի հետ փոխարաբերությունների ճշտության ստուգումների իրականացմանն ուղղված հասցեական ռիսկերի վերհանում, վարչական ռեսուրսների ծախսման արդյունավետության բարձրացում:

01.04.2017թ.

2. Ռիսկեր բացահայտող վերլուծական գործիքակազմի ընդլայնում

1)

Գործունեության կոնկրետ ոլորտի համար միջինից ցածր հարկային բեռ ունեցող ռիսկային հարկ վճարողների ցանկերի կազմում՝ բացառելով մեկ տարվանից պակաս հարկային հաշվառում և ամսական մինչև հինգ մլն. դրամ համախառն եկամուտ ունեցող հարկ վճարողներին:

Ոլորտային միջինից ցածր հարկային բեռ ունեցող սուբյեկտների բացահայտում, շրջանառությունների հնարավոր թերհայտարարագրման ռիսկերի բացահայտում:

Շարունակական

2)

Գործունեության կոնկրետ ոլորտի համար միջինից ցածր ԱՎՈՒՄ հայտարարագրած ռիսկային հարկ վճարողների ցանկերի կազմում՝ բացառելով մեկ տարվանից պակաս հարկային հաշվառում և ամսական մինչև հինգ մլն. դրամ համախառն եկամուտ ունեցող հարկ վճարողներին:

ԱՎՈՒՄ և շրջանառությունների հնարավոր թերհայտարարագրման ռիսկերի բացահայտում:

Շարունակական

3)

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված` ԱԱՀ-ի բյուջե վճարման ժամկետի հետաձգման արտոնությունների մասով հետագա հարկային պարտավորությունների կատարման հաշվառման էլեկտրոնային ենթահամակարգի ստեղծում և դրա հիման վրա ռիսկային հարկ վճարողների ցանկերի կազմում:

Հետաձգված ԱԱՀ-ի պարտավորությունների չկատարման դեպքերի բացահայտում:

01.07.2017թ.

4)

Հարկ վճարողների կողմից շարունակաբար հայտարարագրած վնասների արժանահավատության ուղղությամբ վերլուծությունների իրականացում և ռիսկային համարվող սուբյեկտների ցանկերի կազմում:

Ոչ արժանահավատ վնասներ հայտարարագրած սուբյեկտների բացահայտում, շրջանառությունների հնարավոր թերհայտարարագրման կամ ծախսերի հավելագրման ռիսկերի բացահայտում:

01.07.2017թ.

5)

5 տոկոսից ցածր շահութաբերություն, իսկ տնտեսության 5 տոկոսից ցածր շահութաբերություն ունեցող ոլորտներում այդ ոլորտների միջինից ցածր շահութաբերություն ունեցող ռիսկային հարկ վճարողների ցանկերի կազմում:

Շրջանառությունների հնարավոր թերհայտարարագրման կամ ծախսերի հավելագրման ռիսկերի բացահայտում:

01.07.2017թ.

6)

Հիմնականում մեկ գնորդի կամ մեկ մատակարարի հետ գործարքներ իրականացնող անձանց ցանկերի կազմում:

Գործարքների իրական ծավալների, գների հնարավոր թերհայտարարագրման ռիսկերի, փոխկապակցվածության դեպքերի բացահայտում:

Շարունակական

7)

Հարկ վճարողների կողմից հայտարարագրած կորուստների (բացառությամբ օրենսդրությամբ կամ հարկ վճարողի կողմից հաստատված նորմաների սահմաններում նյութածախսի կորուստների) ուսումնասիրություն և չհիմնավորված կորուստների մասով՝ ռիսկային համարվող սուբյեկտների ցանկերի կազմում:

Չհիմնավորված կորուստներ հայտարարագրած սուբյեկտների բացահայտում, հարկվող շրջանառությունների թերհայտարարագրման, ծախսերի ավելացման դեպքերի բացահայտում, թափոնների մասով՝ բնապահպանական վճարի պարտավորությունների ոչ պատշաճ կատարման բացահայտում:

01.07.2017թ.

8)

Պարբերաբար հարկային հաշիվները չեղյալ համարող սուբյեկտների ուսումնասիրություն և ռիսկային հարկ վճարողների ցանկերի կազմում:

Հարկային հաշիվները չեղարկող ռիսկային տնտեսավարողների բացահայտում, թաքցվող ստվերային շրջանառությունների կամ գործարքների բացահայտում:

Շարունակական

9)

Անշարժ և շարժական գույքի օտարման (ձեռքբերման) և վարձակալությամբ տրամադրման (ստացման) գործարքների ուսումնասիրություն և տվյալ գործարքներից բխող հարկային պարտավորությունները չհայտարարագրած (կամ թերհայտարարագրած) ռիսկային հարկ վճարողների ցանկերի կազմում:

Գույքի օտարման (ձեռքբերման), վարձակալության գործարքների գծով՝ հարկային պարտավորությունների ամբողջական կատարման ռիսկերի բացահայտում:

Շարունակական

10)

Զգալի հիմնական միջոցներ ունեցող, շրջանառություններ չհայտարարագրող ռիսկային հարկ վճարողների ցանկերի կազմում:

Հիմնական միջոցների վարձակալության տրամադրման դեպքերի բացահայտում:

01.07.2017թ.

11)

Հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարների (գերավճարների) աճ, և միաժամանակ շրջանառությունների անկում հայտարարագրած ռիսկային սուբյեկտների ցանկերի կազմում:

Շրջանառությունների թերհայտարարագրման ռիսկերի բացահայտում:

Շարունակական

12)

Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի առաջացման, դրանց դուրսգրման վերաբերյալ տվյալների վերլուծություն և ռիսկային հարկ վճարողների վերաբերյալ ցանկերի կազմում:

Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառման ուսումնասիրում՝ եկամուտների նվազեցման և ծախսերի հավելագրումների բացահայտման, կրեդիտորական պարտքերի մարման դեպքերում՝ ոչ ռեզիդենտի և ֆիզիկական անձանց մասով հարկային գործակալի պարտավորությունների ապահովման, ֆիզիկական անձանց պասիվ եկամուտների չվճարման դեպքում՝ եկամտային հարկի գումարի գանձման ուղղություններով:

01.07.2017թ.

13)

Երրորդ անձանցից ստացվող տեղեկությունների ընդլայնման և ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության համադրությունների միջոցով կամերալ ուսումնասիրությունների կարողությունների զարգացում, կամերալ ուսումնասիրությունների իրականացման միասնական ձևաչափի սահմանում և էլեկտրոնային համակարգի ներդրում:

Հարկ վճարողների կողմից ներկայացված հաշվարկների, երրորդ անձանցից ստացված

տվյալների օգտագործման արդյունքում՝ հարկային հաշվարկներում արտացոլված տվյալների անճշտությունների բացահայտում և արդյունքում՝ պակաս հայտաբերված հարկային եկամուտների ճշգրտում:

Շարունակական

14)

Էլեկտրոնային եղանակով կամերալ ուսումնասիրությունների համատարած իրականացում՝ ծանուցելով հարկ վճարողներին առկա անհամապատասխանությունների և դրանց հետևանքով հարկային պարտավորությունները ճշտելու հնարավորության վերաբերյալ:

Հարկ վճարողների կողմից հարկային հաշվարկների և պարտավորությունների ճշգրտում:

Շարունակական

15)

Հարկային և մաքսային մարմինների տեխնիկապես հագեցած նոր մոնիտորինգային կենտրոնի գործարկման մեկնարկ:

Համապատասխան տեղեկությունների համընդհանուր և անընդհատ մոնիտորինգի արդյունքում՝ ռիսկերի արագ բացահայտում:

01.03.2017թ.

16)

Մոնիտորինգային կենտրոնի ֆունկցիոնալության ապահովում`բիզնես գործընթացներով հստակ սահմանված վերլուծություններով և հաշվետվությունների ձևերով:

Համապատասխան տեղեկությունների համընդհանուր և անընդհատ մոնիտորինգի արդյունքում՝ ռիսկերի արագ բացահայտում և օպերատիվ արձագանք:

01.05.2017թ.

II. Հարկային հսկողական ողջ գործիքակազմի կիրառում՝ ոչ օրինապահ հարկ վճարողների նկատմամբ

1. Ռիսկային հարկ վճարողների մոտ օպերատիվ հետախուզական միջոցառումների ընդլայնում

1)

Առանց հաշվարկային փաստաթղթերի՝ ապրանքների տեղափոխման կամ առաքման դեպքերի բացահայտմանն ուղղված օպերատիվ հետախուզական միջոցառումների խստացում և արդյունավետության բարձրացում:

Փաստաթղթաշրջանառության կանոնների ապահովում:

31.12.2017թ

2)

Անապրանք փաստաթղթեր դուրս գրած և ձեռք բերած սուբյեկտների բացահայտում և դրանց օրինախախտ գործողությունների խափանում:

Հաշվեգրված ծախսերի և դեբետագրումների վերականգնում, այդ գործողություններում՝ հանցագործության հատկանիշների բացահայտում:

Շարունակական

3)

Ներմուծում-իրացում, արտադրություն-իրացում շղթայում փոխկապակցված անձանց դեպքերի, բիզնեսի տրոհման դեպքերի բացահայտում՝ իրական շրջանառությունների հայտարարագրման նպատակով, շրջանառության հարկ վճարողների դեպքում՝ հարկման ընդհանուր դաշտի տեղափոխում:

Ստվերի բացահայտմանն ուղղված հարկային պլանավորվման սխեմաների բացահայտում:

Շարունակական

4)

Ներմուծում-իրացում, արտադրություն-իրացում շղթայում իրական շրջանառությունների հայտարարագրման նպատակով՝ ՀԴՄ կտրոնների միջոցով շրջանառությունների ձևակերպման դեպքերի բացահայտում, այդ թվում՝ բացառապես ՀԴՄ-ների միջոցով արտադրական հումքի իրացման ձևակերպումների մասով:

Ստվերի բացահայտմանն ուղղված հարկային պլանավորվման սխեմաների բացահայտում՝ սկզբնական շրջանում ընդհանուր դաշտում աշխատող տնտեսավարող սուբյեկտների մոտ:

Շարունակական

5)

ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումներ իրականացնող հարկ վճարողների կողմից փաստացի ներմուծված ապրանքների, ուղեկցող փաստաթղթերում նշված քանակների, գների անհամապատասխանությունների բացահայտում:

ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների ստվերային շրջանառությունների բացահայտում:

Շարունակական

6)

ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծում իրականացրած հարկ վճարողների կողմից գործարքների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման արդյունավետ համակարգերի կիրառում:

ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների ստվերային շրջանառությունների բացահայտում:

Շարունակական

2. Վերլուծությունների արդյունքներով բացահայտված ռիսկերի հիման վրա՝ հարկային ընթացիկ հսկողական միջոցառումների ընտրություն և կիրառում

1)

Իրացման շրջանառությունների թերհայտարարագրման, ծախսերի ուռճացման, չհիմնավորված ֆիսկալային շրջանառությունների օգտագործման, անհիմն կորուստների հայտարարագրման և ապրանքային մնացորդների թաքցման ռիսկեր արձանագրած հարկ վճարողների մոտ հետևողականորեն չափագրումների իրականացում՝ հաշվի առնելով ոլորտի գործունեության տեսակի համար դիտարկվող համադրելի (համարժեք) ժամանակահատվածի հիմնական գործոնների ազդեցությունը` խելամիտ աստիճանի ջանքերի ներդրմամբ իրականացված ուսումնասիրությունների շնորհիվ:

Ստվերային շրջանառությունների կրճատում, ռիսկային հարկ վճարողների մոտ տարեկան առնվազն 2 անգամ չափագրումների իրականացում:

Շարունակական

2)

Իրացման շրջանառությունների թերհայտարարագրման ռիսկերի բացահայտման դեպքերում՝ առևտրի խոշոր օբյեկտներում (սուպերմարկետներ) և հանրահայտ բրենդային խանութներում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառության ճշտության ստուգումների իրականացում:

Առևտրի իրականացման խոշոր օբյեկտներում իրական շրջանառությունների թերհայտարարգրման դեպքերի բացահայտում, ռիսկային հարկ վճարողների մոտ տարեկան առնվազն 4 անգամ ՀԴՄ-ների ստուգումների իրականացում:

Շարունակական

3)

Առևտրի իրականացման վայրի կազմակերպիչներին վճարվող իրական վարձավճարների, գործող սուբյեկտներում շրջանառությունների հայտարարագրման նկատմամբ հսկողության խստացում:

Ստվերային շրջանառությունների բացահայտում:

Շարունակական

4)

Վերլուծությունների արդյունքներով՝ ռիսկային տնտեսավարող սուբյեկտների մոտ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպված վարձու աշխատողների, ստվերային աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների հայտնաբերման, ինչպես նաև աշխատանքային ռեժիմների, օրենսդրությամբ նախատեսված հավելավճարների տրամադրման ուղղությամբ հսկողության խստացում:

Չձևակերպված վարձու աշխատողների հայտնաբերում, ստվերային աշխատավարձերի բացահայտում:

Շարունակական

5)

Ավտոտրանսպորտային միջոցների գազալիցքավորման կայաններում հայտարարագրած կորուստների արժանահավատության ուսումնասիրմանը, շրջանառությունների ամրագրմանն ուղղված չափագրումների իրականացում:

Շրջանառությունների ամրագրում, ակցիզային հարկի գծող մուտքերի ավելացում:

Շարունակական

6)

Ակցիզային դրոշմանիշերով, դրոշմապիտակներով դրոշմավորվող ապրանքների իրացման նկատմամբ հսկողության խստացում:

Ստվերային շրջանառությունների բացահայտում:

Շարունակական

7)

Հարկային հաշիվները պարբերաբար չեղյալ համարող ռիսկային բոլոր սուբյեկտների մոտ չափագրումների իրականացում, ապրանքային մնացորդի ամրագրում:

Ստվերային շրջանառությունների բացահայտում:

Շարունակական

8)

Թանկարժեք ապրանքների իրացման, խաղատների, շահումով խաղային գործունեություն իրականացնող սուբյեկտների մոտ արտաժույթով գործառնությունների իրականացման, դրամարկղային կանոնների պահպանման նկատմամբ հսկողության խստացում:

Արժութային և կանխիկ դրամաշրջանառության ոլորտներում կարգապահության բարձրացում:

Շարունակական

9)

ԵԱՏՄ երկրներից տարանցման եղանակով ՀՀ ներկրվող ապրանքների ներմուծման և իրացման նկատմամբ հսկողության համակարգի արդյունավետության բարձրացում:

ԵԱՏՄ երկրներից ներմուծում իրականացնող տնտեսավարող սուբյեկտների հարկային կարգապահության բարձրացում:

Շարունակական

3. Պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների իրականացում՝ հրապարակված ցանկերում

ներառված բոլոր սուբյեկտների մոտ

1)

Ռիսկային չափանիշների վրա հիմնած ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրողականության էլեկտրոնային ավտոմատ համակարգով դուրս բերված ցանկում ընդգրկված բոլոր սուբյեկտների մոտ ստուգումների իրականացում՝ ստուգման ընթացքում անդրադառնալով ստուգման հիմք հանդիսացած ռիսկերին, դրանց պատճառներին և հետևանքներին:

Ստուգումների ցանկի կրճատում 15%-ով և ստուգումների արդյունավետության բարձրացում (1 ստուգմամբ հայտնաբերված պարտավորության գումարների աճ):

01.07.2017թ.

2)

Հարկ վճարողների կողմից հարկային մարմին ոչ արժանահավատ տվյալների ներկայացման կամ տվյալների բացակայության դեպքերում՝ օրենքով սահմանված կարգով անուղղակի եղանակով հարկային պարտավորությունների հաշվարկման պրակտիկայի ընդլայնում:

Անուղղակի եղանակով հարկային պարտավորությունների հաշվարկման մեթոդների կիրառության ընդլայնում:

Շարունակական

III. Մաքսային հսկողության գործիքակազմի ընդլայնում

1. Փոխադրման ամփոփագրերի համակարգի փոխարինում՝ տարանցիկ հայտարարագրի ներկայացման համակարգով

1)

Տարանցման մաքսային ընթացակարգի համար փոխադրման ամփոփագրի համակարգի փոխարինում տարանցման հայտարարագրի ներկայացման էլեկտրոնային համակարգով և մաքսային հսկողության բարելավում:

Էլեկտրոնային համակարգի ներդրում և մաքսային հսկողության կատարելագործում:

Շարունակական

2. Առանձին երկրներից ներմուծման և տարանցման դեպքում մաքսային հսկողության ուժեղացում

1)

Մաքսային հսկողության առումով ռիսկային համարվող երկրներից ներմուծվող ապրանքները ուղեկցող փաստաթղթերում ներկայացված տեղեկությունների նկատմամբ հսկողության համակարգի խստացում:

Մաքսային հսկողության առումով ռիսկային համարվող երկրներից ապրանքների ներմուծման դեպքերում՝ մաքսային արժեքի և մաքսասակագնային կանոնների ճշգրիտ կիրառում:

Շարունակական

2)

ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների, այդ թվում՝ օդային փոխադրումներով, դրանց ստացողների վերաբերյալ մանրակրկիտ տեղեկատվության գրանցում և հաշվառում:

Ապրանքների տեղափոխման և իրացման պատշաճ հաշվառում:

Շարունակական

3. Նախնական տեղեկատվության համակարգի ներդրում

1)

Փոխադրողի կամ ստացողի կողմից մաքսային մարմիններին նախնական տեղեկատվության ներկայացման համակարգի ներդրում:

Մաքսային հսկողության պատշաճ ապահովում, մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ ռեալ ժամանակի կրճատում:

31.12.2017թ.

4.Հետբացթողումային հսկողության համակարգի կատարելագործում

1)

Մաքսային հսկողության ընդհանուր համակարգում մինչև ապրանքների բացթողումն իրականացվող հսկողության նվազմանը զուգահեռ՝ հետբացթողումային հսկողության ուժեղացում:

Մաքսային սահմանին գանձվող և ՀՀ ներքին տարածքում հավաքագրվող հարկային եկամուտների ավելացում, մինչև 01.07.2017թ. նախաբացթողումային հսկողության նվազմանը զուգահեռ հետբացթողումային հսկողական միջոցառումների ավելացում 20%-ով:

31.12.2017թ.

IV. Հարկային և մաքսային իրավախախտումների և հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացում

1. Հարկային և մաքսային օրենսդրության խախտումների բացահայտում

1)

Կատարելագործված ներքին կանոնակարգերի համաձայն՝ հարկային և մաքսային իրավախախտումների վերաբերյալ նյութերի հավաքագրում, ուսումնասիրություն, հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում՝ վարչական վարույթի իրականացում:

Իրավախախտումների հայտնաբերում, պետությանը պատճառված վնասի վերականգնում:

Շարունակական

2)

Ֆիզիկական անձանց հարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով հսկողության խստացում, նրանց կողմից կատարված հարկային իրավախախտումների դեպքում՝ անհապաղ վարչական վարույթի իրականացում և եկամուտների գանձման ապահովում:

Ֆիզիկական անձանց կողմից հարկային պարտավորությունների կատարման ապահովում:

Շարունակական

3)

Սնանկության վարույթների ընթացքում պետության հանդեպ 200 000 դրամից ավել հարկային պարտավորությունների առկայության բոլոր դեպքերում կեղծ կամ կանխամտածված սնանկության դեպքերի բացահայտման նպատակով ուսումնասիրությունների իրականացում և հանցագործության հատկանիշների առկայության դեպքում դրանց հետագա ընթացքի ապահովում:

Իրավախախտ գործունեության դադարեցում, պետությանը պատճառված վնասի վերականգնում:

Շարունակական

4)

Հարուցված վարչական վարույթի ընթացքում պետության պատճառած վնասի վերականգման մասով ռիսկերի գնահատում և ռիսկային հարկ վճարողների մոտ արգելադրումների ու պարտավորությունների գանձման ապահովման այլ միջոցների կիրառման ապահովում:

Պետության պատճառած վնասի վերականգնում:

Շարունակական

V. Հարկային և մաքսային պարտավորությունների կատարման ապահովման միջոցների իրականացում

1. Հարկային հաշվետվություններ չներկայացրած հարկ վճարողների նկատմամբ վարչարարության խստացում

1)

Հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո հաշվետվություններ չներկայացրած հարկ վճարողների ցանկերի դուրսբերում՝ էլեկտրոնային համակարգի միջոցով և ծանուցումների տրամադրում սեղմ ժամկետներում, վարչական պատասխանատվության կիրառում:

Հաշվետվություններ չներկայացրած հարկ վճարողների մոտ հարկային կարգապահության բարձրացում:

Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետից հետո 10-օրյա ժամկետում

2)

Ծանուցումներից հետո հաշվետվություններ չներկայացրած հարկ վճարողների ցանկերի դուրսբերում և օպերատիվ հետախուզական, հետաքննչական միջոցառումների ձեռնարկում:

Հաշվետվություններ չներկայացրած հարկ վճարողների մոտ հարկային կարգապահության բարձրացում:

Շարունակական

2. Վճարումներ չկատարած հարկ վճարողների հետ վարչարարության խստացում

1)

Հարկային պարտավորությունների կատարման վերջնաժամկետից հետո՝ հարկային պարտավորությունները չկատարած սուբյեկտների ցանկի դուրսբերում՝ էլեկտրոնային համակարգի միջոցով և համատարած ծանուցումների տրամադրում սեղմ ժամկետներում, վերջիններիս նկատմամբ հարկային և վարչական պատասխանատվության կիրառում

Վճարումներ չկատարած հարկ վճարողների մոտ հարկային կարգապահության բարձրացում:

Պարտավորությունների կատարման վերջնաժամկետից հետո 15-օրյա ժամկետում

2)

Ծանուցումներից հետո, հարկային պարտավորությունները չկատարած հարկ վճարողների նկատմամբ վարչական որոշումների կայացում, ԴԱՀԿ տրամադրում:

Վճարումներ չկատարած հարկ վճարողների մոտ հարկային կարգապահության բարձրացում:

Շարունակական

3)

Սնանկության հատկանիշների դեպքում՝ անհապաղ սնանկության վարույթի հարուցում:

Պետությանը պատճառված վնասի վերականգնում:

Շարունակական

3. Կուտակված ապառքների դասակարգում և դրանց հետ տարվող աշխատանքների բարելավում

1)

Ապառքների դասակարգում՝ ըստ գումարների մեծության, գանձելիության և պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետների, այդ թվում՝ խոշոր կամ նոր առաջացած ապառքների նկատմամբ առաջնահերթ գործողությունների իրականացում:

Ապառքների նվազում, ապառքների կառավարման գործընթացի բարելավում:

Շարունակական

2)

Հարկ վճարողների հետ հարկային պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույցերի կնքման գործընթացի ընդլայնում:

Ապառքների նվազում, հարկային եկամուտների ավելացում:

Շարունակական

3)

500 000 դրամից ավել հարկային պարտավորությունների կատարման հետ կապված ռիսկերի դեպքում արգելադրումների և պարտավորությունների ապահովման այլ միջոցների իրականացում՝ նախապես կիրառելով ծանուցումների ինստիտուտը:

Ապառքների նվազում, հարկային եկամուտների ավելացում:

Շարունակական

4)

Պարտավորությունների գանձման ուղղությամբ համագործակցության խորացում ԴԱՀԿ-ի հետ, աշխատանքների մոնիտորինգ:

Ապառքների կառավարման գործընթացի բարելավում

Շարունակական

5)

Պարտավորությունների կատարումից խուսափելու դեպքերում՝ տվյալ հարկ վճարողների ցանկի դուրսբերում՝ հանցագործության հատկանիշների ստուգման նպատակով:

Հանցագործության դեպքերի բացահայտում և պետությանը պատճառված վնասի վերականգնում:

Շարունակական

VI. Մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի բարելավում, ներքին հսկողության խստացում

1.Հարկային և մաքսային ծառայողների մասնագիտական կարողությունների բարձրացում

1)

Հարկային և մաքսային ծառայողների վերապատրաստման և ատեստավորման չափանիշների վերանայում: Վերանայված չափանիշների հիման վրա վերապատրաստումների իրականացում՝ շեշտը դնելով վերլուծություններ, պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում, ընթացիկ հսկողություն, օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնող աշխատակիցների վերապատրաստման վրա:

Հարկային և մաքսային ծառայողների մասնագիտական կարողությունների բարելավում:

15.12.2017թ.

2)

Հարկային և մաքսային ծառայողների ատեստավորման գործընթացի իրականացում:

Հարկային և մաքսային ծառայողների՝ իրենց պաշտոնին համապատասխանության ստուգում:

01.12.2017թ.

3)

Վերլուծությունների, ստուգումների և ընթացիկ հսկողության այլ գործիքների իրականացմանն օժանդակող ուղեցույցերի և կանոնների մշակում, այդ թվում՝ անուղղակի եղանակով հարկային պարտավորությունների հաշվարկման և չափագրումների իրականացման միասնական ընթացակարգի կիրառման վերաբերյալ:

Վերլուծությունների, ստուգումների իրականացման միատեսակ կանոնների կիրառման ապահովում և ստուգումների իրականացման լավագույն փորձի տարածում:

01.06.2017թ.

2. Ներքին վերահսկողության խստացում՝ ուղղված կոռուպցիոն դեպքերի և ռիսկերի բացահայտմանը

1)

Հարկային և մաքսային ծառայողների գործողությունների նկատմամբ վերահսկողության խստացում՝ կոռուպցիոն և հովանավորչության դեպքերի բացահայտման ուղղությամբ:

Կոռուպցիոն ռիսկերի նվազեցում:

Շարունակական

2)

Կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով՝ առնվազն յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո հարկային ծառայողների մասշտաբային ռոտացիաների իրականացում:

Կոռուպցիոն ռիսկերի նվազեցում:

Շարունակական՝

կիսամյակային պարբերականությամբ

3)

Կոռուպցիոն ռիսկերի առկայության դեպքերում՝ ծառայողական քննությունների պատշաճ և անաչառ իրականացում, արդյունքների հրապարակում:

Ծառայողական քննությունների իրականացման համակարգի կատարելագործում:

Շարունակական

4)

Ներքին վերահսկողության արդյունքում բացահայտված խախտումների, գանգատարկման հանձնաժողովի որոշումների հիման վրա՝ հարկային և մաքսային ծառայողներին կարգապահական, վարչական, քրեական պատասխանատվության ենթարկում:

Հարկային և մաքսային ծառայողների պարտականությունների պատշաճ կատարում:

Շարունակական

5)

Վարչական մարմնի պաշտոնատար անձ – հարկ վճարող անմիջական շփումների նվազեցման, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում հարկ վճարողներին և պետությանը պատճառված վնասների լրիվ ծավալով հատուցման, ինչպես նաև այդ երևույթների վերաբերյալ հանրությանը պարբերաբար իրազեկելու ուղղությամբ միջոցառումների իրականացում:

Կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, պետությանը պատճառված վնասի վերականգնում և վարչական մարմնի հանդեպ վստահության մթնոլորտի ձևավորում:

Շարունակական

VII. Տնտեսավարող սուբյեկտներին մատուցվող ծառայությունների ընդլայնում և ՊԵԿ գործունեության թափանցիկության ապահովում

1. Հարկ վճարողների իրազեկում

1)

Հարկ վճարողների իրազեկման ապահովում:

Կանխատեսելի հարկային վարչարարության իրականացում:

Շարունակական

2)

Հարկ վճարողների ուսուցման գործընթացի կազմակերպում:

Հարկային կարգապահության բարձրացում:

15.12.2017թ.

3)

Հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի կարողությունների ընդլայնում:

Հարկ վճարողների իրազեկվածության մակարդակի բարձրացում, կանխատեսելի վարչարարության իրականացում:

01.06.2017թ.

2. Հարկ վճարողներին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների շրջանակի ընդլայնում

1)

Հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացվող հաշվետվությունների ցանկի և այդ համակարգից օգտվելու հարկ վճարողի հնարավորությունների ընդլայնում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների կարողությունների բարելավում

Շարունակական

2)

Հարկային հաշիվների և հաշվարկային փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով դուրսգրման համակարգի կատարելագործում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների կարողությունների բարելավում

Շարունակական

3)

Էլեկտրոնային ծառայությունների ծրագրային խափանումների դեպքում՝ հարկ վճարողներին ծանուցելու և համապատասխան հաղորդագրություններ հրապարակելու պրակտիկայի ամրապնդում:

Հարկ վճարողների հետ հետադարձ կապի ապահովում:

Շարունակական

3. ՀՀ ԿԱ ՊԵԿ գործունեության թափանցիկության ապահովում

1)

Հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած, ապառքներ կուտակած, առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների առաքման կամ տեղափոխման խախտումներ արձանագրած հարկ վճարողների ցանկերի հրապարակում, հարկային հանցագործության դեպքերի, իրավախախտումների վիճակագրության հրապարակում:

Հարկ վճարողների հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ հանրային իրազեկվածության ապահովում, հարկային կարգապահության բարձրացում:

Շարունակական

2)

Հարկային կարգապահության թեմայով ամսական պարբերականությամբ հեռուստահաղորդաշարի հեռարձակում, որի միջոցով հանրությանը պարբերաբար կիրազեկվի բացահայտված հարկային իրավախախտումների, կիրառված պատասխանատվության միջոցների, ձեռքբերված արդյունքների, ինչպես նաև հարկային և մաքսային բնագավառներում միջազգային նորությունների վերաբերյալ:

Հարկային իրավախախտումներ կատարած սուբյեկտների վերաբերյալ հանրության իրազեկվածության ապահովում, հարկային կարգապահության բարձրացում և հարկային մարմնի գործունեության նկատմամբ վստահության մթոնոլորտի ձևավորում:

01.03.2017թ.-ից սկսած

 շարունակական

3)

Համակարգի վարչարարության արդյունավետությունը բնութագրող հիմնական ցուցանիշների, ՀՀ ԿԱ ՊԵԿ գործունեության տարեկան հաշվետվության հրապարակում ՀՀ ԿԱ ՊԵԿ ինտերնետային կայքում:

Հարկ վճարողների իրազեկվածության մակարդակի բարձրացում, հարկային մարմնի գործունեության նկատմամբ վստահության մթոնոլորտի ձևավորում:

Շարունակական