ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 օգոստոսի 2013 թվականի N 945-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱՅԻ` ԱԲՈՎՅԱՆ, ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴԻ, ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑՈՒ ԵՎ ԱՐԱՄԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածով, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 5-րդ, 7-րդ հոդվածների ու 16-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարները, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի գոտևորման նախագիծը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սույն որոշման հավելվածում նշված տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`
1) սույն կետում նշված տարածքում քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ, քանի որ`
ա. սույն որոշման հավելվածում նշված տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացման միջոցով Երևանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ, ոչ սեյսմակայուն, տարերայնորեն տեղակայված և հիմնականում վթարային բնակելի ֆոնդը, որի փոխարեն հնարավոր կլինի տարածքում վերականգնել հին Երևանի պատմաճարտարապետական միջավայրը,
բ. համաձայն Երևան քաղաքի գլխավոր հատակագծի և Կենտրոն վարչական շրջանի համաձայնեցված գոտևորման նախագծի` սույն որոշման 1-ին կետում նշված տարածքները կհանդիսանան ճարտարապետական մեկ համալիր` պահպանելով տեղում գոյություն ունեցող պատմամշակութային հուշարձանները՝ առավել բարենպաստ պայմաններ ստեղծելով իրենց բնույթին համապատասխան` ժամանակակից օգտագործման համար, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետում նշված տարածքներում առկա բնակարանային ֆոնդի փոխարեն կանոնավոր կառուցապատմամբ, կորցված ու քանդված պատմության և մշակույթի հուշարձանների տեղափոխման եղանակով տարածքում քաղաքաշինական գեղագիտական միջավայրի ստեղծում, ինչպես նաև կառուցվող նոր փողոցը կդառնա այլընտրանքային երթևեկության ճանապարհ, կառուցվող ստորգետնյա ավտոկայանատեղերը հնարավորություն կընձեռեն նվազեցնելու Երևան քաղաքի կենտրոնում փողոցների ծանրաբեռնվածությունը.
2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ`
ա. դրանց անմիջական հարևանությամբ գտնվող տարածքների համար նախագծվել և մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մասը կազմող հանգույցներ, արդեն իսկ մասնակիորեն կառուցապատվել է Գլխավոր պողոտան,
բ. տարածքներում անհնար է ապահովել բնականոն երթևեկություն, ջրամատակարարում, ջրահեռացում և քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող այլ պայմաններ, որոնք նախատեսված են Երևան քաղաքի գլխավոր հատակագծով: Կառուցապատման աշխատանքները թույլ կտան մասնավոր ներդրումների հաշվին իրականացնել քաղաքաշինական ծրագիրը` հին Երևանի ճարտարապետական ոճը համադրելով այժմյան կառուցվող շենքերի, շինությունների հետ, բացի դրանից, տարածքում արդեն իսկ մասնակիորեն կատարված են սեփականության իրացման աշխատանքներ:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքները ձեռք բերողները սույն որոշման հավելվածում նշված իրավաբանական անձինք են՝ իրենց պատկանող տարածքներում գտնվող պատմամշակութային հուշարձանների համար տալով պահպանական պարտավորագիր.
2) նախատեսված օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմնի գործառույթը պատվիրակվում է Երևանի քաղաքապետին.
3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2015 թվականի սեպտեմբերի 1-ն է.
4) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման գործառույթներն իրականացնում է լիազոր մարմին ճանաչված Երևանի քաղաքապետը.
5) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով.
6) սույն որոշման հավելվածում նշված տարածքները ձեռք բերողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա տարածքները ձեռք բերողների ու լիազոր մարմնի միջև կնքված և սույն որոշմանը կցված պայմանագրերին, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշմանը համապատասխան:
(2-րդ կետը փոփ. 25.12.14 N 1492-Ն, 21.05.15 N 525-Ն)
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման հավելվածում նշված տարածքները ձեռք բերողներն ստանձնել են պայմանագրային պարտավորություն՝ պետությունը զերծ պահել ցանկացած վնասից և պատասխանատվությունից, որոնք կարող են առաջանալ սեփականության օտարման արդյունքում կամ հետևանքով՝ կապված սեփականության դիմաց փոխհատուցման անհամարժեքության, ինչպես նաև քաղաքաշինական ծրագրի իրականացման հետ:
4. Լիազորել Երևանի քաղաքապետին`
1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքներում առկա` պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի` պետության և հասարակության կարիքների համար գույքի օտարման գործառույթների իրականացման ընթացքում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:
5. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշմամբ նախատեսված` բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում օտարվող սեփականության սեփականատերերի կամ այլ իրավունքներ ունեցողների և սույն որոշման հավելվածում նշված տարածքները ձեռք բերողների միջև կնքվող պայմանագրերում ապահովել, որպես օտարվող տարածքի փոխհատուցման ձև, ապագայում կառուցվելիք շենքից բնակարանի տրամադրման բացառումը։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. սեպտեմբերի 9 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 945-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱՅԻ` ԱԲՈՎՅԱՆ, ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴԻ, ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑՈՒ ԵՎ ԱՐԱՄԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ ԱՅՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ
NN ը/կ |
Գտնվելու վայրը և նկարագիրը |
Ձեռք բերողները |
Նկարագրու-թյան արձա-նագրության կազմման ժամկետը |
1. |
Բուզանդի 18/1, հողամաս. Բուզանդի 18/2, հողամաս. Բուզանդի 20/1, հողամաս. Բուզանդի 18/5. Բուզանդի 22. Բուզանդի 24. Բուզանդի 24/1. Բուզանդի 24/7. Բուզանդի 28. Բուզանդի 28, բն. 2. Բուզանդի 28/5. Բուզանդի 30. Բուզանդի 32. Բուզանդի 34. Բուզանդի 36. Բուզանդի 38. Բուզանդի 40. Արամի 17. Արամի 19. Արամի 19 (Բուզանդի 22). Արամի 23, բն. 1. Արամի 23, բն. 3. Արամի 23. Արամի 25. Արամի 29. Արամի 29, բն. 1. Արամի 29, բն. 4. Արամի 29, բն. 6. Արամի 29/12. Արամի 29, բն. 17. Արամի 29/17. Արամի 29/19. Կողբացու 22 (N 1 սխեմա) |
«Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ |
4 ամիս |
2. |
Բուզանդի 12. Բուզանդի 16. Բուզանդի 18. Բուզանդի 18/4. Արամի 13. Արամի N 13/2. Արամի 15. Արամի 15ա. Արամի 13/1 (N 2 սխեմա) |
«Սերգե- Ագոպիգ Դեր-Սահագույան» ՍՊԸ |
4 ամիս |
3. |
Բուզանդի 4. Բուզանդի 4, բն. 1. Բուզանդի 6/3. Բուզանդի 8. Բուզանդի 8, բն. 3. Բուզանդի 10. Արամի 7, բն. 3. Արամի փողոց, հ. 7 հասցեի հ. 5 բնակելի տուն. Արամի 11. Արամի 7, բն. 6 (N 3 սխեմա) |
«Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ |
4 ամիս |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Ս Խ Ե Մ Ա N 1
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ
(ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴԻ ԵՎ ԱՐԱՄԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ ՏԱՐԱԾՔ (S=13148,81 քառ. մ)
Ս Խ Ե Մ Ա N 2
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ
(ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴԻ ԵՎ ԱՐԱՄԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ ՏԱՐԱԾՔ (S=3486,89 քառ. մ)
Ս Խ Ե Մ Ա N 3
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ
(ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴԻ ԵՎ ԱՐԱՄԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ ՏԱՐԱԾՔ (S=3282,64 քառ. մ)
(հավելվածը փոփ. 21.05.15 N 525-Ն)